National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Главная страница Об Академии Организации Члены Связь с нами
Газета "Гитутюн"
N346 Октябрь 2020г.
N346
COVID-19
Структура
Отделения
Члены президиума
Документы
Инновационные предложения
Новости
Конференции
Все публикации в прессе
Все объявления
Фотогалерея
Видеогалерея
Газета "Гитутюн"
Фонды
Юбилеи
Публикации
Веб ресурсы
Другие академии
Университеты
Встреча с Нобелевским лауреатом в Линдау
Карта сайта
Новости
15/10/2018
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց ԱՊՀ գիտնականների II Ֆորումը

   Սույն թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) մեկնարկեց ԱՊՀ գիտնականների II Ֆորումը: Ողջունելով Ֆորումի մասնակիցներին` ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն ասաց. «Հուսով ենք, որ Ֆորումի ընթացքում մենք կհասնենք այն նպատակներին, որոնք նախանշել ենք` Հայաստանում Ֆորումի անցկացման վերաբերյալ որոշում ընդունելիս»: Ռադիկ Մարտիրոսյանը կարևորեց ԱՊՀ երկրներում գիտական հետազոտությունների կազմակերպչական ձևերի փոփոխությունները և այդ փոփոխությունների արտացոլումը գիտության զարգացման գործում:

20181510_main1.jpg
   ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ողջույնի ելույթում մասնավորապես ասաց. «Առանձնահատուկ գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ մեր հանրապետությունում ժողովրդավարական արժեհամակարգի, մեր քաղաքացիական հասարակության կայացման գործընթացում անգնահատելի է կրթության և գիտության դերը, որը մեծապես նպաստում է երկրի զարգացմանը: Հարգելի գործընկերներ, այս համագումարի հիմնական նպատակն է զարգացնել ԱՊՀ երկրների գիտական հաստատությունների գիտատեխնիկական համագործակցությունը, խթանել համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, մշակել առաջարկություններ ԱՊՀ երկրների ինովացիոն քաղաքականության զարգացման համար, ինչպես նաև նպաստել ԱՊՀ երկրների երիտասարդության շրջանում գիտության տարածմանը և փորձի փոխանակմանը: Լիահույս եմ, որ ԱՊՀ գիտնականների II համագումարի ընթացքում    ԱՊՀ երկրների գիտական համայնքների ներկայացուցիչների միջև կհաստատվի կայուն համագործակցություն, ինչը կնպաստի միջազգային գիտական հետազոտությունների քանակի ավելացմանը և տարածաշրջանում երիտասարդ գիտնականների համագործակցության խնդիրների լուծմանն ուղղված գործողությունների համակարգմանը»:

  20181510_main2.jpg
   ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Ագիբայ Սմագուլովը իր ելույթում Ֆորումի մասնակիցներին հյուրընկալող Հայասատանին ցանկացավ զարգացում և բարգավաճում տեղեկատվական և ինովացիոն տեխնոլոգիաների  ներդրման շնորհիվ:
   Ֆորումի պլենար նիստի ընթացքում ԱՊՀ պետությունների գիտնականները հանդես եկան ԱՊՀ-ում գիտության զարգացման հարցերի վերաբերյալ ելույթներով:
   Ֆորումի շրջանակներում հոկտեմբերի 16-ին կանցկացվեն կլոր սեղաններ` «Հիմնարար գիտության վիճակը և զարգացման հեռանկարները», «Գիտական համագործակցության կատարելագործումը թվային դարաշրջանում», «Ինովացիոն գիտական հետազոտությունները» թեմաներով:
   Միջոցառման ավարտին Ֆորումը կընդունի հռչակագիր:
   ԱՊՀ գիտնականների II Ֆորումն անցկացվում է ԱՊՀ երկրների` հումանիտար ոլորտում համագործակցության 2017-2018թթ. պլանի համաձայն:

20181510_main3.jpg
   Ֆորումի կազմակերպիչներն են` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ԱՊՀ գործադիր կոմիտեի հետ համագործակցությամբ և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Ֆորումի անցկացմանն աջակցել են` ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհուրդը, Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայ-ռուսական համալսարանը:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   15.10.2018թ.

Последние объявления
Публикации в прессе
24/11/2020
«Մենք գտնում ենք, որ ամբողջ կառավարությունը պետք է հրաժարական տա»․ Ակադեմիան հանդես կգա հայտարարութամբ
ankakh.com
09/11/2020
Հիմա մենք գիտությունը թերսնուցում ենք և իրենից աշխարհի բոլոր հնարավոր բաներն ուզում ենք
lragir.am
22/10/2020
Նյութական եւ բարոյական ներդրում՝ գիտությանն ու ռազմարդյունաբերությանը
hraparak.am
20/10/2020
Աշխարհը ստիպված է լինելու առերեսվել թուրքական վտանգին
hhpress.am
15/10/2020
Գիտական շրջանակն արտերկրի գործընկերներին պատմել է թուրք- ադրբեջանաահաբեկչական դաշինքի պատերազմի մասին
armenpress.am
11/10/2020
Իսրայելցի գիտնականները կոչ են արել կառավարությանն անհապաղ դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին
armenpress.am
с 01.01.2005г. сайт посещался
4 104 582

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  21:23, 27/11/2020 наверх
Главная страница - Об Академии - Организации - Члены - Связь с нами - Структура - COVID-19 - Отделения
Члены президиума - Документы - Инновационные предложения - Новости - Конференции - Все публикации в прессе
Все объявления - Фотогалерея - Видеогалерея - Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи
Публикации - Веб ресурсы - Другие академии - Университеты
Встреча с Нобелевским лауреатом в Линдау - Карта сайта
© Copyright 1998-2020, Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am