National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
«Գիտություն» թերթ
N342 հունիս 2020թ.
N342
COVID-19
Կառուցվածք
Բաժանմունքներ
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Նորություններ
Գիտաժողովներ
Հրապարակումներ մամուլում
Հայտարարություններ
Լուսանկարներ
Տեսադարան
«Գիտություն» թերթ
Հիմնադրամներ
Հոբելյաններ
Հրատարակություններ
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
Համալսարաններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Նորություններ
10/10/2018
ֆրանսիան աջակցում է Հայաստանի թվայնացման գործընթացին

    Սույն թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և Ֆրանսիայի Թուլուզի դաշնային, Պոլ Սաբատիեի անվան Թուլուզ III համալսարաններն ու Թուլուզի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտը համաձայնության արձանագրություն ստորագրեցին ֆրանսիական ԲՈՒՀ-երի կողմից ՀՀ ԳԱԱ-ին նվիրաբերվող Գերհամակարգչի վերաբերյալ:
    Արձանագրությունը ստորագրեցին  ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, Թուլուզի դաշնային համալսարանի նախագահ Ֆիլիպ Ռեմբոն, Պոլ Սաբատիեի անվան  Թուլուզ III համալսարանի նախագահ Ժան Պիեռ Վինելը, Թուլուզի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի նախագահ Օլիվիե Սիմոնենը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

20181010_3.jpg
    «Մենք ցանկացանք մեր բաժին մասնակցությունն ունենալ բացառիկ այն պահերին, որն այսօր ապրում է Հայաստանը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի այս ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում գերարագ ճշգրիտ հաշվողական կենտրոնի հիմնադրմանն ուղղված փաստաթղթի ստորագրմամբ: Այս արձանագրությունը գալիս է իր բաժին ամրապնդումն ու հզորացումը բերելու այն համագործակցության փաստաթղթին, որը ստորագրվել է Թուլուզի ԲՈՒՀ-ական հաստատությունների և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի միջև: Նմանատիպ արձանագրության ստորագրությամբ կարելի է փուլանշել երկարամյա համագործակցություն, որը ցանկանում է Հայաստանը վարել Ֆրանսիայի հետ այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են` բարձր ճշգրտությամբ հաշվարկներ, մեծածավալ տվյալների հավաքագրում և վերլուծություն և արհեստական ինտելեկտ: Շնորհիվ թուլուզյան համալսարանական միջավայրի այս նախաձեռնության` Ֆրանսիան կարող է իր բաժին մասնակցությունը ցուցաբերել Հայաստանում մեկ այլ հեղափոխական դրսևորման, որն է թվայնացմանը միտված հեղափոխությանը»,- իր ողջույնի ելույթում ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:

20181010_2.jpg
    «Այսօր մեր Գիտությունների ազգային ակադեմիայի համար, մեր գիտական հանրության համար պատմական օր է, որովհետև մենք լրացնում ենք մեր համագործակցության պատմության մի նոր էջ: Վերջին 15 տարիների ընթացքում Թուլուզի տարածաշրջանի համալսարանների և Գիտությունների ազգային ակադեմիայի մի քանի ինստիտուտների միջև ստեղծվել է ջերմ համագործակցություն: Այդ համագործակցության արդյունքներից են` բարձր որակավորման կադրերի պատրաստումը, գիտական ծրագրերի մշակումը և այն ծրագրերը, որոնք նախատեսվում են առաջիկայում: Այս արարողությունը կատարվում է երկու շատ կարևոր միջոցառումների ժամանակահատվածում, մեկը Ֆրանկոֆոնիայի համաժողովն է, տնտեսական համագործակցության համաժողովը, և ընդամենը մեկ շաբաթ հետո մենք նշելու ենք Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 75 –ամյա հոբելյանը: Մեր գործընկեր համալսարանների կողմից, Ֆրանսիայի կառավարության կողմից ակադեմիայի ծննդյան օրվա նախօրեին նվիրվում է  շատ կարևոր գերհամակարգիչ, որը մենք մինչև հիմա չունեինք, բայց ցանկանում էինք ունենալ: Այդ գերհամակարգիչը կօգտագործվի Հայաստանի հիմնարար գիտության տարբեր բնագավառներում և կնպաստի մեր գիտական արդյունքների ներդրմանը երկրի տնտեսության մեջ: Թույլ տվեք մեր խորին շնորհակալությունը հայտնել Ֆրանսիայի ղեկավարին, Ֆրանսիական համալսարաններին, Ֆրանսիայի դեսպանատանը, դեսպանին, դեսպանատան բոլոր աշխատակիցներին»,- իր ելույթում ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

    Թուլուզի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի նախագահ Օլիվիե Սիմոնենն իր խոսքում նշեց, որ, գերհզոր համակարգիչը նվիրաբերելով, փորձում են  գիտական զարգացման նոր տեսլական ու նոր հորիզոն բացել Հայաստանի ապագայի համար: Ինֆորմատիկայի և համացանցի հիմնադիրներից Լուի Պուզենն էլ հույս հայտնեց, որ մի քանի տարի հետո Երևանը կլինի գերապահով տվյալների գծով մասնագետների պատրաստման արժանավոր, հավաստի քաղաք: 

Ստորագրված արձանագրության նպատակներով նախատեսվում են համագործակցային հետևյալ գործողությունները.

• ստեղծել Հայաստանի Հանրապետությունում Բարձր արտադրողականությամբ հաշվարկների կենտրոն 
• մասնակցել ազգային թվային հարթակի զարգացման աշխատանքներին երաշտի սեզոնային թվային կառավարման նպատակով
• հնարավորություն ստեղծել հայ օգտագործողների համար` օգտվելու Թուլուզի համալսարանների զանազան հաստատությունների` բարձր արտադրողականությամբ հաշվարկների փորձից 
• աջակցել հայկական խմբերին` պատրաստելու մասնագետներ Բարձր արտադրողականության, Մետատվյալների և Արհեստական Բանականության ուղղություններով:

    Գերհամակարգչային համակարգերը ձեռնարկությունների, գիտահետազոտողների և պետական գերատեսչությունների կարողությունների ընդլայնման կարևոր միջավայր են, որոնք  նոր ՏՀՏ ծառայությունների և արտադրանքների օգնությամբ խթանում են նորմուծությունները և հայտանգործությունները։ Գերհամակարգիչները զգալիորեն նպաստում են գիտական  առաջընթացին, արդյունաբերական մրցունակությանը, ազգային անվտանգությանը և կյանքի որակի բարելավմանը:

    Հայաստանում ազգային գերհամակարգչային կենտրոնի հիմնումը թույլ կտա փորձնական, ոչ արհեստավարժ, անվտանգությունը չապահոված համակարգերից անցնել ժամանակակից գերհամակարգչային համակարգերի, ինչպես նաև կխթանի ՏՀՏ ոլորտում ինովացիոն առաջընթացին և կնպաստի Հայաստանի գիտատեխնիկական ներուժի զարգացմանը։ Հետազոտական միջավայրերը և արհեստավարժ ծառայությունները Հայաստանում մեծ ազդեցություն կունենան տնտեսության, բժշկության, գիտության, կրթության, մշակութային և այլ ոլորտներում:

20181010_1.jpg
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
10.10.2018թ.

Լուսանկարներ
Վերջին հայտարարություններ
Հրապարակումներ մամուլում
04/08/2020
Սմբատ Գոգյանը լքել է նախարարությունում հրավիրված լսումները
panorama.am
04/08/2020
ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը՝ թեստերի արտադրության վերաբերյալ
03/08/2020
Որոշ քաղաքական գործիչներ, պատմաբաններ գաղտնի կապի մեջ են մտել Թուրքիայի պատմաբանների, քաղաքական գործիչների հետ, արդյունքում ունենք 2 գիրք, որտեղ ասվում է՝ պիտի հաշտվենք ագրեսիվ հարևանի հետ. Մելքոնյան
tert.am
03/08/2020
Աշոտ Մելքոնյան. «Ինչպե՞ս կարելի է կողմերին հաշտեցնել, երբ մեկը զոհ է, մյուսը՝ ոճրագործ»
aravot.am
27/07/2020
Հայաստանը՝ Միջազգային աստղագիտական միության տարածաշրջանային կենտրոն
irates.am
24/07/2020
Աշոտ Մելքոնյան. «Ազգային նկարագիր ձեւավորելու առումով այս դասագրքերն առոչինչ են»
aravot.am
Կայքը հաճախել են
2 904 888

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:06, 06/08/2020 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - COVID-19 - Բաժանմունքներ
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում
Հայտարարություններ - Լուսանկարներ - Տեսադարան - «Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ
Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - Համալսարաններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2020, Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: