National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Главная страница Об Академии Организации Члены Связь с нами
Газета "Гитутюн"
N319 Июнь 2018г.
N319
Структура
Отделения
Члены президиума
Документы
Новости
Конференции
Все публикации в прессе
Все объявления
Фотогалерея
Газета "Гитутюн"
Фонды
Юбилеи
Публикации
Веб ресурсы
Другие академии
Университеты
Встреча с Нобелевским лауреатом в Линдау
Карта сайта
Новости
06/07/2018
ՀՀ ԳԱԱ-ում ՀՀ կրթության և գիտության նախարարը հանդիպեց գիտնականների հետ, քննարկեցին գիտության ոլորտի զարգացման խնդիրները

   Սույն թվականի հուլիսի 3-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ՀՀ ԳԱԱ) տեղի ունեցավ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպումը ՀՀ ԳԱԱ նախագահության անդամների, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների տնօրենների հետ: Ներկայացնելով ՀՀ ԳԱԱ-ի դերը Հայաստանի Հանրապետությունում` ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը մեջբերեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին օրենքի դրույթը, որի համաձայն ԳԱԱ-ն Հայաստանի Հանրապետության հիմնադրած հատուկ կարգավիճակ ունեցող ինքնակառավարվող բարձրագույն գիտական կազմակերպությունն է: Այն անմիջականորեն ենթարկվում է ՀՀ կառավարությանը: Ակադեմիան գիտական գործունեության գծով կառավարության պաշտոնական խորհրդատուն է, որի առաջակությունները քննարկում են կառավարությունը և պետական համապատասխան մարմինները:
 «Գիտությունների ազգային ակադեմիան հիմնադրման օրից նվիրված է եղել մեր երկրի, մեր ժողովրդի զարգացմանը և աշխարհում ունի շատ բարձր հեղինակություն: Այն հիմնարար գիտության զարգացման բնագավառում աշխարհում ունի իր տեղը»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:
   Նա ներկայացրեց ՀՀ ԳԱԱ գիտական և գիտակազմակերպական գործունեությունը, արդյունքները,  ֆինանսական վիճակը,  խնդիրները: Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցի համաձայն, Սևծովյան տարածաշրջանի 10 երկրների շարքում 2013թ-ին Հայաստանը, կրկնապատկելով գիտական հոդվածների թիվը 1 միլիոն բնակչի հաշվով, զբաղեցրել է 4-րդ տեղը` զիջելով Իսրայելին, Իրանին և Թուրքիային: Անդրադառնալով ակադեմիայի ինստիտուտների իրականացրած միջազգային ծրագրերին` Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ միայն 2017թ-ին ֆինանսավորմամբ իրականացվել է 82 միջազգային ծրագիր: Մասնավորապես «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակներում հանրապետությունում ֆինանսավորում ստացած 19 կազմակերպությունների ծրագրերից 12-ը`  1,1 միլիոն եվրո արժողությամբ, եղել են ակադեմիայի ինստիտուտներից (ընդհանուր 19 ծրագրերի ֆինանսավորումը կազմել է 1.6 միլիոն եվրո):

20180706_1.jpg
   Անդրադառնալով  կադրային հարցերին` Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ աշխատողների 30 տոկոսը երիտասարդներ են: Այդ ցուցանիշը պահպանվել է խորհրդային տարիներից, սակայն խնդիրն այն է, որ այդ տոկոսն անընդհատ չի վերարտադրվում: «30 տոկոսը գալիս, դառնում են լավ մասնագետ, սակայն քանի որ գիտության ոլորտում վարձատրումը ցածր է, հետագայում տեղափոխվում են այլ աշխատանքի»,-  ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը: 
   Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ 2017թ-ին իրականացվել է ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատում: «Արդյունքում բացահայտվել են ոլորտի թույլ և ուժեղ կողմերը, նշվել են այն միջոցառումները, որոնք մենք պետք է իրականացնենք: Այդ միջոցառումներից են` գիտական ուղղությունների և թեմաների արդիականացումը, ներքին և արտաքին կառուցվածքային բարեփոխումները, օպտիմալացումը, միջազգային ծրագրերի ձևավորումը, կիրառական աշխատանքների ավելացումը, գիտական արդյունքների առևտրայնացմանն ուղղված հարցեր,  լաբորատոր սարքավորումների և տեխնիկական միջոցների ձեռքբերում: Այսօր դժվար է գտնել մի երկիր, որը գիտությանը տրամադրում է ավելի քիչ գումար` ՀՆԱ-ի 0.27 տոկոսը:  Այսպիսի պայմաններում ունենք բավական լավ արդյունքներ և պատրաստ ենք ավելին անելու, եթե լինի համապատասխան աջակցություն և բարոյական խրախուսանք: Ամենից կարևոր խնդիրներից մեկն էլ այն է, որ մեր գիտական արդյունքը պահանջարկ չունի երկրի ներսում: Պետական  պատվեր պետք է ձևավորվի»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը: 
   Ողջունելով հանդիպման մասնակիցներին` ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ելույթում նշեց. «Մեր ոլորտի ամենագլխավոր հարցերից մեկն է Գիտությունների ազգային ակադեմիան, և մենք միասին պետք է քննարկենք ոլորտի զարգացման առաջիկա անելիքները: Ակադեմիայի զարգացման հետ կապված, լինել չլինելու հետ կապված անընդհատ կարծիքներ են հնչել, բայց ակադեմիայի փակելը կամ բացելը, կամ հետագա անելիքները մեր կարծիքով ինքնանպատակ չպետք է լինի: Մենք պետք է ելնենք այն դիրքորոշումից, թե որքանով է ակադեմիան նպաստում մեր գիտության հետագա զարգացմանը: Կրթության և գիտության նախարարության նոր ղեկավարությունն այս առումով առայժմ որոշումներ չունի: Մենք միասին պետք է որոշումներին հանգենք ձեր օրենքի հետ կապված, ակադեմիայի և գիտության կոմիտեի հետ միասին»: Անդրադառնալով ֆինանսավորման խնդրին` նախարարն ասաց. «Վերջերս կառավարությունում քննարկում է եղել: Տրամադրվածությունն այնպիսին է, որ թե կրթության, թե գիտությանը հատկացվելիք գումարներն ավելանալու են, ընդ որում, որոշ դեպքերում այդ ավելացումը կարող է զգալի լինել: Բայց կառավարության անդամների հարցադրումն այնպիսին է, որ դրանք լինեն շատ կոնկրետ ծրագրերի համար, և դրանց արդյունավետությունն ապացուցելի լինի: Հիմա մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի ի մի բերենք այդ առաջարկները, և հաջորդ տարվա բյուջեն քննարկելու ժամանակ ես այդ առաջարկություններով զինված գնամ կառավարություն` դրանց արդյունավետ լինելը ապացուցելու և դրա դիմաց գումար պահանջելու համար»:

20180706_2n.jpg
   ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյան նշեց, որ ակադեմիան մեր ազգային արժեքն է և այն պետք է պահպանել: Նա բերեց  Վրաստանի օրինակը, երբ բոլոր ինստիտուտները տվեցին համալսարաններին, և նրանք այսօր զրկվեցին իրենց մաթեմատիկայի, մեխանիկայի համաշխարհային դպրոցներից և ընդհանրապես կորցրեցին գրեթե բոլոր գիտական դպրոցները:
   Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վիգեն Թոփուզյանը բարձրացրեց սարքավորումների խնդիրը: «Համեմատաբար էժան և միջին արժեքով սարքերի դեպքում ՀՀ ԳԱԱ-ն և Գիտության կոմիտեն կարողանում են մեզ օգտակար լինել, սակայն երբ մտնում ենք թանկարժեք գիտական սարքերի դաշտը,  ցավոք, հանրապետությունում անգամ մեխանիզմ չկա դրանք ձեռք բերելու: Օրգանական քիմիայի ամբողջ համակարգի համար 1993 թ-ին ձեռք բերված շատ կարևոր մի սարք այսօր արդեն դժվարությամբ ենք պահում, սպասում ենք, որ ամեն վարկյան շարքից դուրս կգա, իսկ առանց այդ սարքի օրգանական քիմիան իմաստ չունի պահել: Մագնիսամիջուկային ռեզոնանսի սարքի մասին է խոսքը, որի արժեքը միջինից բարձր է»,- ասաց Վիգեն Թոփուզյանը: Նա նշեց, որ  այդ  սարքի վերաբերյալ ծրագիրը պատրաստ է և դեռևս անցած տարի ուղարկվել է ՀՀ կառավարություն:
   ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ներկայացրեց Գնումների մասին օրենքի և գնումների ընթացակարգերի հետ կապված խնդիրները` նշելով, որ օրենքի դրույթների պատճառով կորցնում են պատվերներ, կրճատվում է թանկարժեք նյութերի արտադրությունը, կամ կրկնակի թանկ գնով են ձեռք բերում արտադրվող դեղերի համար նախատեսված տարրանները: «Առաջարկս է, որ հարցը բարձրացնեք, գոնե արտաբյուջետային մասով գիտությունը ազատվի «Գնումների մասին» օրենքի արգելքներից: Գումար չեմ ուզում, միայն տվեք ազատություն, որպեսզի բիզնես դաշտում մասնավորի հետ մենք լինենք հավասար պայմաններում»,- ասաց Աշոտ Սաղյանը:
   ՀՀ կրթության և գիտության նախարարն արձագանքեց. «Ռեկտորների հետ հանդիպման ժամանակ այս հարցը նույնպես հնչել է: Հիմա հանձնարարված է նախարարության իրավաբանական վարչությանը, որ փոփոխությունների առաջարկություններ ներկայացնեն, և առաջիկայում կառավարությանը կներկայացվի նշված խնդիրը: Այն մտահոգությունները, որ ֆինանսիստների կողմից են հնչում, նույնպես որոշ չափով հիմնավոր են: Բայց փորձենք միջանկյալ տարբերակ գտնել»: 
   Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն  Վլադիմիր Սահակյանը բարձրացրեց գիտական կազմակերպություններին պետական պատվերով ապահովելու հարցը: «Նախարարությունները չունեն գիտական խումբ, որը կարողանա, մեզ հետ աշխատելով, ձևակերպի այն խնդիրները, որոնք այսօր շատ արդիական են: Հայաստանի տրանսպորտի խնդրի լուծման համար մենք առաջարկ ենք ներկայացրել Երևանի քաղաքապետարան և նախարարություններին, սակայն դա արձագանք չի ստացել: Մենք կիսապատերազմական վիճակում ենք գտնվում և մեր տարածքների և սահմանների մշտադիտարկման  խնդիրները պետք է լուծվեն: Եթե մենք ունենանք բազմասպեկտրալ արբանյակային պատկերներ, մենք կարող ենք տարածքի մոնիտորնգը կազմակերպել այսօր: Դրա համար պետք է կարողանանք ձևավորել նման պատվեր: Սրա հիմքում ընկած է կոմպյուտերային մոդելավորումը, այդ պատկերների ճանաչման ալգորիթմները: Այսօր մենք կարող ենք այդ խնդիրները լուծել: Հայսատանը պետք է մտնի թվային տնտեսության դաշտ: Այդ խնդիրները եթե այսօր ձևակերպվի, մենք կարող ենք մեր տարբեր ինստիտուտների մասնագետների հետ բոլոր ոլորտներում ներդնել այդ միջավայրը»: Վլադիմիր Սահակյանը նշեց, որ ֆրանսիացի գործընկերները պատրաստ են ՀՀ ԳԱԱ-ին նվիրել 4,5 միլիոն դոլլար արժողությամբ խոշոր սուպերկոմպյուտերային կենտրոն, որի տեղադրմամբ Հայաստանում կստեղծվի ամպային միջավայր, տվյալների պահպանման հարթակ: Սակայն այդ կենտրոնի տեղադրումն ու սպասարկումը մեծ ծախսերի հետ է կապված: Նախարարն առաջարկեց, իրեն գրավոր ներկայացնել այդ սուպերկոմպյուտերային կենտրոնի տեղափոխման և սպասարկման հետ կապված բոլոր մանրամասները:

20180706_3.jpg
   ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արսեն Հախումյանը նշեց, որ բարձր տեխնոլոգիաների մասով գիտության և պետական մարմիների միջև համագործակցություն չկա: «Հայաստանում միակ ոլորտը, որը զարգացնում է իր կապերը գիտության հետ, մեր ռազմարդյունաբերությունն է: Շատ հետաքրքիր կապ է առաջացել, հետաքրքիր խնդիրներ են առաջ քաշում և ստանում են համապատասխան լուծումներ: Այսօր կիրառության մեջ են մտնում մեր մշակած ռադարները, լազերային համակարգերը: Բայց մնացած ուղղություններով չկան այդ կապերը: Ակադեմիան գիտահետազոտական միակ ընդհանրացված համալիրն է, որտեղ կան միաձուլված ֆիզիկա, քիմիա, երկրաբանություն, ինֆորմատիկա և այլն, ուրիշ այլընտրանք մենք չունենք, ուրեմն պետք մտածենք արդյունավետության մասին: Եթե մենք ռազմարդյունաբերության հետ ունեցած համագործակցության մոդելը տարածենք մյուս ուղղությունների վրա, մենք կհասնենք մեծ հաջողությունների»,- ասաց Արսեն Հախումյանը:
   ՀՀ ԳԱԱ Մ.Գ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կնյազյանը հարց բարձրացրեց, թե ինչու ակադեմիան ներգրավված չէ այն փորձաքննություններում, որոնք վերաբերում են նոր գործարանների և հանքերի բացմանը և շահագործմանը: Կնյազյանն առաջարկեց, որ ակադեմիայի համապատասխան ինստիտուտներ ներգրավված լինեն և գիտական եզրակացություն տրամադրեն  գործարանների, հանքերի բացման վերաբերյալ:
   ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ագգագրության ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը նշեց, որ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը ազգային արժեքների մի հսկա համախումբ թանգարաններին տալիս է անվճար: «Դրանց գնահատման սկզբունքը բացակայում է: Չկա շարժական մշակութային արժեքների ռեեստր: Ես միլիոնների արժեքներ եմ վերադարձնում թանգարաններին, բայց դրանք ոչ մի կերպ փաստաթղթերում չեն երևում»,- ասաց Պավել Ավետիսյանը: Անդրադառնալով տուրիզմի հարցերին`Պավել Ավետիսյանը նշեց. «Տուրիզմի հիմքերում պետք է անպայման լինի գիտական կոմպոնենտը, պոտենցիալը, ուղղությունները: Մեր զբոսաշրջային կազմակերպությունները երբեք չեն դիմում գիտական հաստատություններին: Կոնցեպտուալ մակարդակով, պոտենցիալը որոշելու մակարդակով, ուղղությունները որոշելու մակարդակով որևէ լուրջ համագործակցության առաջարկ չենք ստանում»:
   ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանն անդրադարձավ միջին սերնդի գիտնականների բացակայության հարցը: Նա նշեց, որ երիտասարդները չեն համալրում միջին սերունդը: Արամ Պապոյանը խնդիր համարեց վերջին տարիներին ընդունված օրենքները մասնավորապես գնումների վերաբերյալ, կամ տարեկետման վերաբերյալ` նշելով, որ երկարաժամկետ կտրվածքով այդ օրենքները գիտության համար ունենալու են բացասական հետևանք:
   ՀՀ ԳԱԱ Սփյուռքի բաժնի պետ Վանյա Բարսեղյանը նշեց, որ ՀՀ ԳԱԱ-ն համակարգված կերպով համագործակցում է գիտական Սփյուռքի հետ` ունենալով արտասահմանյան անդամի ինստիտուտ: «17 երկրից ունենք արտասահմանյան անդամ: Իրականացվել է մեծ ծավալի համագործակցություն, կադրերի վերապատրաստման, նոր ուղղությունների ներդրման, համատեղ հետազոտությունների իրականացման միջոցով, ինչը նպաստում է Հայաստանի գիտության միջազգայնացմանը»,- ասաց նա: 
   ՀՀ ԳԱԱ Վ.Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը բարձրաձայնեց հասարակության մեջ գիտնականի դերի բարձրացման անհրաժեշտության հարցը: 
   ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը առաջարկեց Հայոց պատմության ակադեմիական հատորների 1000 օրինակ փոխանցել Կրթության և գիտության նախարարությանը ԲՈՒՀ-երին և դպրոցներին հատկացնելու համար: Նախարարին Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները նվիրեց Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը:
Հանդիպմանը մասնակցում էր նաև Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Հանդիպման ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարարն առաջարկեց հանդիպումները դարձնել հաճախակի ոլորտի հարցերը ավելի մանրամասն քննարկելու նպատակով: Հաջորդ հանդիպումը նախատեսված է օգոստոս ամսին:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   06.07.2018թ.

Последние объявления
26-го июля 2018г. в 15:00 в конференц зале Института физиологии им. Л.А. Орбели НАН РА (Ереван, Орбели 22, 1-й этаж) состоится лекция проф. Станислава Емельянова на тему «Свет,звук как нано-актеры в развитии техники визуализации и терапевтических технологий». Вход свободен

9-15-го сентября 2018г. Институт математики НАН РА, Математический институт им. В.А. Стеклова РАН, Российско-Армянский университет организуют международную конференцию “VII Российско-Армянское Совещание по математической физике, комплексному анализу и смежным вопросам”, посвяшенное 75-летию НАН РА (Ереван,Армения). С подробностями можно ознакомиться на сайте: www.mathnet.ru/conf1298

16-22-го сентября 2018г. Институт математики НАН РА, Ереванский государственный университет проводят 7-ю Международную конференцию “Гармонический анализ и аппроксимации”, посвященную 90-летию Александра Талаляна (Цахкадзор,Армения). С подробностями можно ознакомиться на сайте: http://mathconf.sci.am/haa2018

Институт физиологии им. Л.Орбели НАН РА 22-26-го сентября с.г. в Ереване организует 19-й Конгресс Европейской Секции Международного Общества Токсинологов «Научные и клинические аспекты животных, растительных и бактериальных токсинов»

С 25-го по 29-oe сентября 2018г. Институт химической физики им. А.Б. Налбандяна НАН РА в Ереване организует V международную конференцию “Cовременные проблемы химической физики”

1-6-го октября 2018г. Институт меxаники НАН РА, Национальный комитет Армении по теоретической и прикладной меxанике, Институт проблем меxаники им.А.Ю.Ишлинского РАН, Горисский государственный университет, Арцахский государственный университет, Национальный политехнический университет Армении, Национальный университет архитектуры и строительства Армении, проводят 9-ю международную конференцию "Проблемы взаимодействия деформируемых сред" (Горис, Армения). С подробностями можно ознакомиться на сайте http://www.mechins.sci.am

14 ноября 2018г. Институт философии, социологии и права НАН РА организует научную конференцию «Гуманитарные и социальные науки в академической системе», приуроченную к 75 летию НАН РА

15 ноября 2018г. Институт философии, социологии и права НАН РА организует научную конференцию, посвященную Всемирному дню философии UNESCО

Список научных мероприятий 2018 года, которые финансируются из государственного бюджета

Список школ молодых ученых 2018 года, которые финансируются из государственного бюджета

Публикации в прессе
28/06/2018
Երբեք չհնացող արժեքներ
hhpress.am
28/06/2018
Մեկնարկել է Մատենադարանի հիմնադիր տնօրեն Լեւոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված գիտաժողովը
aravot.am
27/06/2018
НАН: Планы И Надежды
golosarmenii.am
26/06/2018
Էրդողանը ստացավ թուրք ընտրողների մանդատը նոր Թուրքիա կառուցելու համար. Ռուբեն Սաֆրաստյան
ankakh.com
25/06/2018
Развитая Наука - Развитая Страна
golosarmenii.am
22/06/2018
Անգամ կես տոկոսի կրճատումը կարող է ողբալի հետևանքներ ունենալ, մանավանդ եթե գտնվում ես անկայուն հավասարակշռության վիճակում. Սամվել Հարությունյան
ankakh.com
с 01.01.2005г. сайт посещался
1 527 121

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  16:49, 19/07/2018 наверх
Главная страница - Об Академии - Организации - Члены - Связь с нами - Структура - Отделения
Члены президиума - Документы - Новости - Конференции - Все публикации в прессе
Все объявления - Фотогалерея - Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи - Публикации
Веб ресурсы - Другие академии - Университеты
Встреча с Нобелевским лауреатом в Линдау - Карта сайта
© Copyright 1998-2018, Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am