National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Главная страница Об Академии Организации Члены Связь с нами
Газета "Гитутюн"
N342 Июнь 2020г.
N342
COVID-19
Структура
Отделения
Члены президиума
Документы
Инновационные предложения
Новости
Конференции
Все публикации в прессе
Все объявления
Фотогалерея
Видеогалерея
Газета "Гитутюн"
Фонды
Юбилеи
Публикации
Веб ресурсы
Другие академии
Университеты
Встреча с Нобелевским лауреатом в Линдау
Карта сайта
Новости
07/06/2018
ՀՀ ԳԱԱ նախագահը մասնակցել է Եվրոպական երկրների ակադեմիաների ընկերակցության 19-րդ գլխավոր ասամբլեային

Սույն թվականի մայիսի 16-18-ին ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը Բուլղարիայի Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցեց Եվրոպական երկրների ակադեմիաների ընկերակցության (ALLEA) 19-րդ գլխավոր ասամբլեային: Գլխավոր ասամբլեայի շրջանակներում անցկացվեցին   «Գիտությունը վտանգված վստահության և փորձաքննության ժամանակաշրջանում» և «Եվրոպական գիտական խորհրդատվության ձևավորում, գաղափարներ և փորձ» թեմաներով գիտական սիմպոզիումներ:

«Ներկայացվեցին զեկուցումներ գիտությունը և քաղաքականությունը թեմայով` ուշադրություն դարձնելով դրանց փոխհարաբերություններին, որովհետև գիտության զարգացումն անմիջապես կապված է տվյալ երկրի հնարավորությունների և գիտության նկատմամբ վերաբերմունքի հետ»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը: 
Գլխավոր ասամբլեայի ժամանակ Լեհաստանի ներկայացուցիչը հարց բարձրացրեց ակադեմիական ինստիտուտները ԲՈՒՀ-ական համակարգերին միացնելու մասին: Սակայն այս առաջարկությունը հանդիպեց խիստ բացասական գնահատականի տարբեր երկրների ակադեմիաների ներկայացուցիչների և  ALLEA-ի նախագահի կողմից:Գլխավոր ասամբլեայի ժամանակ տեղի ունեցան  ALLEA-ի նախագահի և ղեկավար մարմնի ընտրություններ, որին մասնակցեց ՀՀ ԳԱԱ-ն: ALLEA-ի նախագահ ընտրվեց Շվեյցարիայի արվեստի և գիտությունների ակադեմիաների նախագահ, Բազելի համալսարանի նախկին ռեկտոր Անտոնիո Լոպրիենոն:

ALLEA_family-1.jpg
ՀՀ ԳԱԱ նախագահը հանդիպում է ունեցել ALLEA-ի նորընտիր նախագահի հետ և հրավիրել Հայաստան` մասնակցելու այս աշնանը տեղի ունենալիք ՀՀ ԳԱԱ 75-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին: ՀՀ ԳԱԱ-ի հոբելյանական միջոցառումներին մասնակցելու է հրավիրվել նաև Էստոնիայի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը: Երկու նախագահներն էլ ընդունել են հրավերը:ALLEA-ն հիմնադրվել է 1994 թ-ին և միավորում է Եվրոպական խորհրդի տարածաշրջանի 40 երկրների 60 ակադեմիաներ:  Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան ևս անդամակցում է ALLEA-ին` կարևորելով միջազգային համագործակցությունը:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական վերլուծական ծառայություն
07.06.2018թ.

Последние объявления
Публикации в прессе
04/08/2020
Սմբատ Գոգյանը լքել է նախարարությունում հրավիրված լսումները
panorama.am
04/08/2020
ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը՝ թեստերի արտադրության վերաբերյալ
03/08/2020
Որոշ քաղաքական գործիչներ, պատմաբաններ գաղտնի կապի մեջ են մտել Թուրքիայի պատմաբանների, քաղաքական գործիչների հետ, արդյունքում ունենք 2 գիրք, որտեղ ասվում է՝ պիտի հաշտվենք ագրեսիվ հարևանի հետ. Մելքոնյան
tert.am
03/08/2020
Աշոտ Մելքոնյան. «Ինչպե՞ս կարելի է կողմերին հաշտեցնել, երբ մեկը զոհ է, մյուսը՝ ոճրագործ»
aravot.am
27/07/2020
Հայաստանը՝ Միջազգային աստղագիտական միության տարածաշրջանային կենտրոն
irates.am
24/07/2020
Աշոտ Մելքոնյան. «Ազգային նկարագիր ձեւավորելու առումով այս դասագրքերն առոչինչ են»
aravot.am
с 01.01.2005г. сайт посещался
2 908 858

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  15:06, 06/08/2020 наверх
Главная страница - Об Академии - Организации - Члены - Связь с нами - Структура - COVID-19 - Отделения
Члены президиума - Документы - Инновационные предложения - Новости - Конференции - Все публикации в прессе
Все объявления - Фотогалерея - Видеогалерея - Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи
Публикации - Веб ресурсы - Другие академии - Университеты
Встреча с Нобелевским лауреатом в Линдау - Карта сайта
© Copyright 1998-2020, Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am