National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
«Գիտություն» թերթ
N322 Սեպտեմբեր 2018թ.
N322
Կառուցվածք
Բաժանմունքներ
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Նորություններ
Գիտաժողովներ
Բոլոր հրապարակումները մամուլում
Բոլոր հայտարարությունները
Լուսանկարներ
«Գիտություն» թերթ
Հիմնադրամներ
Հոբելյաններ
Հրատարակություններ
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
Համալսարաններ
Լինդաույում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Նորություններ
25/05/2018
Ականավոր գիտնականը և մանկավարժը. Յուրի Սուվարյանի ծննդյան 75-ամյակի առթիվ

Լրացավ հայ նշանավոր գիտնական, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար ակադեմիկոս Յուրի Սուվարյանի 75 տարին: Յու.Սուվարյանը քաջածանոթ անուն է Հայաստանի գիտական հասարակայնությանը, հատկապես բուհական մտավորականությանը, ինչպես և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի շրջանակներին: Հիրավի` զարմանալի, բովանդակալից և արգասաբեր կյանքով է ապրում ակադեմիկոս Յու. Սուվարյանը, կարողանում է համատեղել գիտական և մանկավարժական լարված աշխատանքը վարչականի հետ, բեղուն գրչով կյանքի կոչում մեկը մյուսից խոր և արժեքավոր հետազոտություններ, նպաստում բազմաթիվ ասպիրանտների ու հայցորդների գիտական աճին, խորհրդատվություն իրականացնում ինչպես ՀՀ պետական զանազան մարմինների, այնպես էլ Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների համար: 

20150525_1.jpg
Յու. Սուվարյանը ծնվել է 1943թ. ԼՂՀ Ասկերանի շրջանի Սղնախ գյուղում, 1965թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, ապա` ասպիրանտուրան: 1970թ. պաշտպանել է թեկնածուական, իսկ 1983թ.` դոկտորական ատենախոսություն: 1987–1994թթ. պրոֆեսոր Սուվարյանը, որպես Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, ինչպես նաև տնտեսագիտական աստիճաններ շնորհող խորհրդի նախագահի տեղակալ, ապա նաև` նախագահ, մեծապես նպաստել է բուհում գիտահետազոտական աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը: 2006թ. դառնալով հարազատ բուհի ռեկտոր` Յու. Սուվարյանը մեծ եռանդով ձեռնամուխ եղավ կրթահամակարգի բովանդակային և կառուցվածքային արմատական վերափոխումների` համահունչ միջազգային պահանջներին: Նրա ղեկավարության շրջանում տնտեսագիտական համալսարանն անցավ հանրապետության օրինակելի բուհերի առաջին շարքը: 2006թ. Յու. Սուվարյանն ընտրվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, 2010թ.` իսկական անդամ, 2011թ.` ընտրվել ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար: Բարեխղճորեն կատարելով իր պարտականություններն այդ պաշտոնում` նա որոշակի ավանդ է ներդրել «Հայագիտության զարգացման հայեցակարգի» և «2012–2025թթ. հայագիտության զարգացման ռազմավարության» մշակման, Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող հիմնադրամի ստեղծման գործում: 
Յու.Սուվարյան քաղաքացու կերպարը հասկանալու համար կարևոր է նշել նաև 1991–1992թթ. նրա աշխատանքը որպես ՀՀ վարչապետի խորհրդական (համատեղության կարգով): Երկրի տնտեսության համար օրհասական այդ պայմաններում առավելագույնս պիտանի եղան Յու. Սուվարյանի համակարգային մտածելակերպը, արագ կողմնորոշվելու և վճռելու փորձը, տնտեսական և սոցիալական հիմնախնդիրների ներքին կապն զգալու ու դրանք համադրված լուծելու կարողությունը: 1994 թվականից Յու. Սուվարյանը ՀՊՏՀ կառավարման ամբիոնի վարիչն է: Նրա ջանքերով ամբիոնը վերածվել է գիտամանկավարժական հզոր կենտրոնի: Պատկառելի է հենց իր` ակադեմիկոս Սուվարյանի գիտական հրատարակությունների ցանկը. շուրջ 270 աշխատություն, որից 40-ը մենագրություններ, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ: Նրա գիտահետազոտական աշխատանքի կարևորագույն արդյունքներից են արտադրության արդյունավետության և ամբողջական աշխատանքի արտադրողականության գնահատման ու կառավարման նոր մեթոդաբանության մշակումը, գիտության կառավարման կարևորագույն հիմնախնդիրների նոր լուծումների, հանրային կառավարման տեսության յուրօրինակ հայեցակարգի հիմնավորումը, ՀՀ վարչատարածքային նոր բաժանման և տեղական ինքնակառավարման երկաստիճան համակարգի մշակումը, հայ կառավարչական մտքի զարգացման ընթացքի և միտումների բնութագրությունը, հանրապետության տնտեսական զարգացման վրա կրթության և գիտության ներազդեցության գնահատումը, գիտակրթական համակարգի կառավարման նոր հայեցակարգի առաջադրումը: 
Յու. Սուվարյանի ղեկավարությամբ ու խմբագրմամբ լույս է տեսել «Մենեջմենթ» ` հայերեն բուհական առաջին դասագիրքը (1999, 2002, 2009, 2016), որը եղավ վերջին շրջանի հայ տեսական-մանկավարժական մտքի նվաճումներից մեկը: Բուհական ուսուցման համակարգի արդիականացման մեջ պրոֆեսոր Յու. Սուվարյանի և նրա համախոհների ծանրակշիռ ներդրումը եղան «Ձեռնարկության արդյունավետ կառավարում» և «Ծառայությունների ոլորտի արդյունավետ կառավարում» էլեկտրոնային համակարգչային գործարար խաղերի մշակումն ու ներդրումը: Ակադեմիկոս Յու. Սուվարյանի գիտական ղեկավարությամբ մշակվել են մի շարք գործնական ուղղվածության ծրագրեր, մասնավորապես` ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը (1994 թ.), ՀՀ երկաթուղային տրանսպորտի բարեփոխումների ծրագիրը (1998 թ.), որոնք ընդունվել են հանրապետության գործադիր իշխանությունների կողմից և իրագործվել: Դժվար է գերագնահատել Յու. Սուվարյանի դերը տնտեսագիտական բարձրորակ կադրերի, գիտական հերթափոխի պատրաստման ասպարեզում: Անցած տարիներին նրա ղեկավարությամբ տնտեսագիտության թեկնածուի և դոկտորի աստիճան են ստացել բազմաթիվ ասպիրանտներ ու հայցորդներ: Ակադեմիկոս Յու. Սուվարյանի մասնագիտական բարձր կարողությունները, գիտամանկավարժական վաստակը գնահատված են «Անանիա Շիրակացի» (2000), ԼՂՀ «Մայրական երախտագիտության» (2007), «Վաչագան Բարեպաշտ» (2013), Միջազգային փիլիսոփայական ակադեմիայի «Դավիթ Անհաղթ» (2010), Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի (2011) մեդալներով և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ (2017) աստիճանի շքանշանով: 2014-ին արժանացել է Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի կոչման: Նա «Հանրային կառավարում», «Հայաստան. ֆինանսներ և էկոնոմիկա», «Բանբեր հայագիտության» և այլ հայրենական ու միջազգային գիտական հանդեսների խմբագրական խորհուրդների անդամ է, ՀՊՏՀ գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահն է, Դոնի Ռոստովի պետական տնտեսագիտական, Արցախի պետական և այլ համալսարանների պատվավոր պրոֆեսոր: Իր հարուստ փորձը Յու. Սուվարյանը տրամադրել է նաև Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման ամբիոնների կայացմանը: Այժմ 75-ամյա մեր գործընկերը լի է եռանդով, նոր գաղափարներով ու ծրագրերով: Մաղթում ենք քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ: 

ՀՀ ԳԱԱ նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյան 
ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, 
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վլադիմիր Հարությունյան

Վերջին հայտարարություններ
FAST - Foundation for Armenian Science and Technology հիմնադրամը հայտարարում է համագործակցային հետազոտությունների նպատակով 2018-2019թթ. ճամփորդական դրամաշնորհների մրցույթ։ Դրամաշնորհներն (առավելագույնը 7500 USD) ուղղված են STEM ոլորտում հայ և միջազգային հետազոտողների միջև համագործակցության խթանմանը։ Դիմումների վերջնաժամկետը հոկտեմբերի 30-ն է։ Հարցերի պարագայում գրեք grants@fast.foundation էլ.հասցեին

Ս․թ․ հոկտեմբերի 19-22-ը ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն Իմունաբանական Եվրոպական ասոցիացիայի հետ համատեղ ՀՀ ԿԳՆ Գիտության կոմիտեի աջակցությամբ կազմակերպում է «Հարավարևմտյան Եվրոպայի իմունոլոգիական 10-րդ դպրոցը» (10th EFIS-EJI SEEIS 2018)։ Դպրոցին զեկույցներով հանդես կգան արտասահմանյան և հայաստանյան ճանաչված գիտնականներ

2018թ.-ի հոկտեմբերի 22–24-ը ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտը, Հայկական Մաթեմատիկական միությունը անց են կացնում ակադեմիկոս Մխիթար Ջրբաշյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով (Երևան, Հայաստան): Մանրամասներին կարելի է ծանոթանալ http://math.sci.am/conference/djrbashian-100 կայքում

«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը և ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Արևելագիտության ամբիոնը կազմակերպում են «Չինաստան-Եվրասիա» միջազգային գիտաժողովը, որը տեղի կունենա 2018թ. հոկտեմբերի 26-ից-27-ը Երևան քաղաքում (orient.sci.am, chinastan.org)։

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը 2018 թ. նոյեմբերի 15-ին կազմակերպում է գիտաժողով նվիրված UNESCO-ի հռչակած փիլիսոփայության միջազգային օրվան

ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը 2018 թ. նոյեմբերի 14-ին կազմակերպում է «Հումանիտար և հասարակական գիտությունները ակադեմիական համակարգում» թեմայով գիտաժողով` նվիրված ՀՀ ԳԱԱ 75-ամյակին

ՀՀ 2018 թ. պետական բյուջեից ֆինանսավորման երաշխավորված գիտական միջոցառումների ցանկ

ՀՀ 2018 թ. պետական բյուջեից ֆինանսավորման երաշխավորված երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկ

Հրապարակումներ մամուլում
22/10/2018
Մեկնարկել է «Քիմիայի սահմանները, Հայաստան» միջազգային գիտաժողովը
www.nt.am
22/10/2018
Одним Из Направлений Сотрудничества Может Стать Газохимия
golosarmenii.am
22/10/2018
Մաթեմատիկոս Մխիթար Ջրբաշյանի հոբելյանը նշանավորվում է եռօրյա գիտաժողովի անցկացմամբ
armenpress.am
19/10/2018
Հայաստանը պետք է լինի ինտելեկտուալ, զարգացած, տեխնոլոգիական երկիր
hhpress.am
19/10/2018
«Բազմավեպ» հայագիտական հանդեսը տոնում է 175-ամյակը
lragir.am
19/10/2018
Դոպլերից արդյունավետ սարք, ֆիզիկայի օրենքներին հակասող լամպ. հայ գիտնականների հայտնագործությունները
armtimes.com
Կայքը հաճախել են
1 603 792

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ լոգոտիպ (սև, կապույտ)
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:48, 23/10/2018 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Բաժանմունքներ
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Նորություններ - Գիտաժողովներ - Բոլոր հրապարակումները մամուլում
Բոլոր հայտարարությունները - Լուսանկարներ - «Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ
Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - Համալսարաններ
Լինդաույում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2018, Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM)
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք գրել webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: