Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Погосян Аршак Степанович
Д.ф.-м.н., профессор
COVID-19
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Встреча с Нобелевским лауреатом в Линдау
Карта сайта
Новости
21/05/2018
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց ականավոր գիտնական Սերգեյ Մերգելյանի 90-ամյա հոբելյանին նվիրված միջազգային գիտաժողովը

   Սույն թվականի մայիսի 21-ին` ՀՀ ԳԱԱ նախագահությունում, տեղի ունեցավ  հայ մեծանուն գիտնական, ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Սերգեյ Մերգելյանի 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների և միջազգային գիտաժողովի բացումը:
   «Այս միջոցառման հիմնական նպատակն է նշել Սերգեյ Մերգելյանի հսկայական ծառայությունները մաթեմատիկական գիտության զարգացման գործում, նրա փայլուն կազմակերպչական գործունեությունը` ուղղված գիտակազմակերպչական, գիտատեխնիկական կառույցների ստեղծմանը: Նա 1950-60-ական թվականներին մաթեմատիկական գիտության տիեզերքում փայլեց որպես աստղ, որը լուսավորեց շատ երիտասարդների ուղին գիտության ասպարեզում: Նա 21 տարեկանում արժանացավ ֆիզիկամթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճանի: Այդ տարիներին նա ուներ շատ բարձր գիտական հեղինակություն: Եվ այդ պատճառով նրան վստահվեց կազմակերպել Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական հսկա կառույցը:  Մեծ է Սերգեյ Մերգելյանի ավանդը նաև Գիտությունների ազգային ակադեմիայի զարգացման գործում: Այսօր աշխարհի տարբեր գիտական կենտորններում եթե հայտնի են Հայաստանի գիտության նվաճումները, առաջին հերթին դրանք կապված են Վիկտոր Համբարձումյանի և Սերգեյ Մերգելյանի անվան հետ»,- իր ողջույնի ելույթում ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

20180521_body_4.jpg
Ապա նա  ընթերցեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը.
   «Գիտությունների ազգային ակադեմիայի մեծարգո նախագահ,
   Գիտաժողովի հարգելի մասնակիցներ,
   Տիկնայք և պարոնայք,
   Ուրախալի է, որ մեկ միջավայրում են հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ, ինչը վկայում է, որ անկախ ամեն ինչից, գիտությունը մեզանում ոչ թե տեղապտույտի, այլ զարգացման ընթացքի մեջ է:
   Ավանդաբար գիտության ասպարեզ են մտնում այն մարդիկ, ովքեր գիտակցում են իրենց կոչումն ու առաքելությունը, ովքեր հավատում են, որ գիտության արժեքը երբեք չի նսեմանում, ովքեր նաև էնտուզիաստներ են: Սերգեյ Մերգելյանը, անշուշտ հենց այն անհատն ու գիտնականն էր, ով ոչ միայն գիտեր այդ արժեքը, այլև իր ողջ կյանքով ու գործունեությամբ զարգացրեց գիտությունը` բարձրացնելով ու բարձրության վրա պահելով հայ գիտական միտքը: Նա բացառիկ ավանդ ներդրեց ոչ միայն Հայաստանի գիտության, այլև տնտեսության մեջ:
   Սերգեյ Մերգելյանի աստեղային ժամը սկսվեց շատ վաղ, երբ ընդամենը երկու տասնամյակը բոլորած երիտասարդ մաթեմատիկոսը միանգամից դարձավ գիտության դոկտոր` դրանով իսկ աշխարհին բեկումնային քայլերի նախապատրաստելով մաթեմատիկայի ոլորտում: Այսօրվա գիտաժողովի մասնակիցների լայն աշխարհագրությունը խոսուն վկայություն է, որ Մերգելյանի անունը լայնորեն հայտնի է համաշխարհային գիտական հասարակությանը: Իր գիտական բեղուն և հիմնարար գործունեությամբ Սերգեյ Մերգելյանն այսօր էլ մնում է հայկական մաթեմատիկական դպրոցի լավագույն այցեքարտը: Պատահական չէ, որ հենց նա դարձավ համամիութենական խոշոր գիտական կենտրոններից մեկի` Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիր տնօրենը: Պատահական չէ, որ մինչև այսօր էլ մայրաքաղաքի այդ կառույցը կոչում ենք Մերգելյան ինստիտուտ:
   Սերգեյ Մերգելյանն այն շտեմարանն էր, որ մշտապես լեցուն էր մտքի արգասիքով, որից այսօր էլ օգտվում են տարբեր սերունդների գիտնականները: Նրա օրինակն ամենավառ ապացույցն է, որ մեր ամենաարժեքավոր հարստությունն ու բնական պաշարը մարդկային միտքն է: Մանավանդ` գիտության զարգացումը կարևորագույն գործոն է պետության առաջընթացի համար: Ուրեմն, միասին, համատեղ ամեն ինչ պիտի անենք, որ այդ ասպարեզում երբեք ներկայության պակաս չլինի:  Դա նաև մեր ամենամեծ  ու մնայուն հարգանքի տուրքը կլինի մեծանուն գիտնական Սերգեյ Մերգելյանի թե վաստակին, թե նրա հիշատակին:
   Մաղթում եմ բոլորիդ հաջողություններ, իսկ գիտաժողովին` արգասաբեր աշխատանք»:

20180521_body_3.jpg
   Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի ուղերձն ընթերցեց Գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը: Սերգեյ Մերգելյանի կյանքի և գործունեության մասին ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ փոխնախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ  Գեղամ Գևորգյանը, Արման Քուչուկյանը, Նորայր Առաքելյանը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, Եվրոպական մաթեմատիկական միության փոխպրեզիդենտ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պրոֆեսոր Արմեն Սերգեևը, պրոֆեսոր Մհեր Տեր-Միքայելյանը, ԱՄՆ-ի Օհայո նահանգի Կենթի պետական համալսարանի պրոֆեսոր Վոլոդիմիր Անդրևսկին, ԱՄՆ-ի Հարավային Ֆլորիդայի համալսարանից դոցենտ Արթուր Դանիելյանը, Սան Անտոնիոյում Տեխասի համալսարանի Էներգետիկայի ֆակուլտետի պատվավոր պրոֆեսոր ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Սոս Աղայանը:
   Սերգեյ Մերգելյանի կրտսեր որդին` Սերգեյ Մերգելյանը, շնորհակալություն հայտնեց հոր հիշտակին նվիրված գիտաժողովի մասնակիցներին, հյուրերին, կազմակերպիչներին  միջոցառումների կազմակերպման և մասնակցության համար:
   «Հատկապես նշանակալից է, որ այս միջոցառումն անցկացվում է Երևան քաղաքում, Հայաստանի հողում, որին իր եռանդը և ամբողջ էներգիան նվիրել է հայրս: Նրա երազանքն էր, որպեսզի Հայաստանը դառնա առաջատար գիտական կենտրոն, և ես ուրախ եմ, որ սա կատարվում է, որովհետև գիտաժողովն այդ քայլերից մեկն է, և անցած ուղին ևս հարուստ է իրադարձություններով: Ես հպարտ եմ նրանով, որ հայրս ձեռք է բերել արդյունքներ, և բազմաթիվ երիտասարդներ ցանկացել են հետևել նրա ուղուն: Հայրս միշտ ասում էր, որ աշխարհում ամենագեղեցիկ բանը մաթեմատիկան է: Դիմելով գիտաժողովի արտասամանյան մասնակիցներն` որպես այդ գեղեցկությանը ծառայողների, կմաղթեի, որպեսզի գնահատեիք նաև Հայաստանի գեղեցկությունը»,- իր խոսքում ասաց Սերգեյ Մերգելյանի որդին:
   Սերգեյ Մերգելյանի 90-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողովին մասնակցում է շուրջ 80 գիտնական Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իրանից, Հնդկաստանից, Իսրայելից, Չեխիայից, Շվեդիայից, Վրաստանից, Խորվաթիայից, Սաուդյան Արաբիայից և այլ երկրներից: Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի մինչև մայիսի 25-ը: Հոբելյանական միջոցառումների շրջանակներում ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի շքամուտքին կփակցվի Սերգեյ Մերգելյանի հուշատախտակը:
   Հոբելյանական միջոցառումները կազմակերպել են` ՀՀ ԳԱԱ նախագահությունը, Երևանի պետական համալսարանը, Հարավային Ֆլորիդայի համալսարանը, ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը,    Հայկական մաթեմատիկական միությունը,  Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Վ. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտը` ՀՀ կառավարության, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միության աջակցությամբ:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   21.05.2018թ.


Анонсы








6 июля 2022г. Ассоциация COST совместно с Центром содействия научному и инновационному партнерству (ЦСНИП) организует онлайн семинар, посвященный программе COST.

24 июня в 14.00 в актовом зале Института биохимии имени Г. Бунятяна НАН РА состоится первое заседание серии семинаров, организованных институтом

В рамках проекта EU4Business "Инновационный туризм и развитие технологий для Армении", который реализуется Немецкой корпорацией международного сотрудничества (GIZ), совместно с Фондом "Центр содействия научному и инновационному партнерству" (SIPAC) объявляют о начале раунда поддержки армянским ученым в разработке предложений для подачи заявок в рамках программы "Горизонт Европа" - крупнейшей рамочной программы ЕС

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств-участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований (ОИЯИ) с 19 июня по 19 июля 2022 г. проводит очередную 15-ю Стажировку молодых ученых и специалистов из стран Содружества в Дубне (Россия)

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը հայտարարում են «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթ երիտասարդ գիտնականների համար

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2022 году

ՀՀ կառավարությունը հաստատել է 2022 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերը

Поддержка по разработке предложений для подачи заявок в рамках программы Горизонт Европа

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Публикации в прессе
11/08/2022

Աշխատավարձերի բարձրացմանը պետք է հաջորդի գիտության վերազինումը և գործուղումների հնարավորության ապահովումը․ գիտաշխատողի առաջարկը կառավարությանը
ankakh.com
11/08/2022

Ռևմատոիդ արթրիտի ախտորոշման նոր մեթոդ
1lurer.am
11/08/2022

Գիտական կայուն միջավայր ստեղծելիս մարդիկ պետք է հասկանան, որ գիտությամբ զբաղվելով նույնպես հնարավոր է բարեկեցիկ կյանք ունենալ. Մխիթար Հայրապետյան
1lurer.am
10/08/2022

Եթե որոշել ենք Վանուատույի, Հյուսիսային Կորեայի և Կուբայի կողքին լինել, ուրեմն.... «Մոդուս վիվենդի»
Լրատվական ռադիո fm106.5
с 01.01.2005г. сайт посещался
6 241 568

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  13:32, 12/08/2022 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - COVID-19
Члены президиума - Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы
Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки" - Публикации в прессе
Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет - Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели - Объявления - Встреча с Нобелевским лауреатом в Линдау - Карта сайта
© Copyright 1998-2022 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am