National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Главная страница Об Академии Организации Члены Связь с нами
Газета "Гитутюн"
N319 Июнь 2018г.
N319
Структура
Отделения
Члены президиума
Документы
Новости
Конференции
Все публикации в прессе
Все объявления
Фотогалерея
Газета "Гитутюн"
Фонды
Юбилеи
Публикации
Веб ресурсы
Другие академии
Университеты
Встреча с Нобелевским лауреатом в Линдау
Карта сайта
Новости
27/03/2018
ՀՀ ԳԱԱ-ի Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքն ամփոփեց 2017թ-ի գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

   Սույն թվականի մարտի 27-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը:
   Բաժանմունքի կազմում ընդգրկված են Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, Ֆիզիկական հետազոտությունների, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտները,   ԻԿՐԱՆԵՏ-Կենտրոն ՄԿ-ն, «Գալակտիկա» ՓԲԸ-ն:
   Բաժանմունքի կազմակերպությունները կազմակերպել են 6 միջազգային գիտաժողով:
   Բաժանմունքի ինստիտուտները ստացել են 8 արտոնագիր, գիտաշխատողները տպագրել են 2 մենագրություն, որոնցից 1-ն` արտասահմանում, 210 հոդված, որոնցից 130-ն` արտասահմանում, 112 թեզիս, որոնցից 45-ն` արտասահմանում, 5 ուսումնական ձեռնարկ:
   Բաժանմունքի կազմում ընդգրկված են` ԳԱԱ 10 ակադեմիկոս, 13 թղթակից և 30 արտասահմանյան անդամ:
   ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Ռ.Մարտիրոսյանը և  Ա.Մկրտչյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հ.Մաթևոսյանն արժանացել է «Գիտության վաստակավոր գործիչ» պատվավոր կոչման:
   Ժողովի ընթացքում 2017թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Կոստանյանը:

20180327_p2.jpg

   Ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝

  • «Ակտիվ գալակտիկաների որոնումները և ուսումնասիրությունները Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի  աստղադիտարանում», զեկուցող` ֆ.-մ.գ.թ. Ա. Միքայելյան
  • «Մեմրիստոր – էներգաանկախ հիշողության նոր տիպի տարր: Ցինկի և լանթանի օքսիդների հիման վրա  մեմրիստորների ստեղծում և հետազոտում», զեկուցող` ֆ.-մ.գ.թ. Ե. Կաֆադարյան
  • «Անանցումային դաշտային տրանզիստորների կոմպակտ մոդելավորման ներկա զարգացումները և հեռանկարները», զեկուցող` ֆ.-մ.գ.թ. Ա.Է.Եսայան
  • «Դիֆրակցված ռենտգենյան և նեյտրոնների փնջերի բնութագրերի կառավարում», զեկուցող` ֆ.-մ.գ.թ. Վ. Քոչարյան, Ա. Մովսիսյան:

   Բաժանմունքի կազմակերպությունների կարևորագույն և կիրառական արդյունքներ
   Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան
   Կարևոր արդյունքներ

  • Մոտակա և միջին ենթակարմիր տիրույթների լուսաչափական տվյալների հիման վրա մեկ երիտասարդ աստղային օբյեկտի մոտ հայտնաբերվել է 5 աստղային մեծությունը գերազանցող հզոր բռնկում: Աստղը դասակարգվում է որպես միջին զանգվածի երիտասարդ աստղային օբյեկտ: Ըստ բռնկման տեսակի այն կարելի է դասակարգել, որպես MNor տիպի օբյեկտ:
  • Սլոունի թվային շրջահայության սպեկտրադիտական տվյալների հիման վրա առաջին անգամ կատարվել է Մարգարյանի գալակտիկաների համասեռ սպեկտրային դասակարգում, ինչը հնարավորություն է տալիս ճշտել բազմաթիվ գալակտիկաների սպեկտրային դասերը և ենթադասերը և հետագա վիճակագրական ուսումնասիրություններ կատարել:
  • Գերնոր աստղերի ուղղահայաց բաշխումը մայր գալակտիկաների սկավառակի հարթության նկատմամբ ուսումնասիրելիս պարզվել է, որ և՛ վաղ, և՛ ուշ տիպի պարուրաձև գալակտիկաներում Ia դասի գերնորերի համեմատ միջուկային կոլափսով գերնորերը շուրջ երկու անգամ ավելի մոտ են սկավառակի հարթությանը:

    Կիրառական աշխատանքների արդյունքներ
   Հայ-ռուսական համատեղ կայանում 190 դիտողական գիշերների ընթացքում ընդհանուր առմամբ արվել են 370000 չափումներ և վերականգնվել 610 ուղեծիր  արհեստական արբանյակների համար:

   Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ (ՌՖԷԻ)
   Կարևոր արդյունքներ

  • Առաջին անգամ առաջարկվել է ալիքի երկարության չափսերի դիէլեկտրիկական դիֆրակցիոն միկրոոսպնյակ,  օպտիկական և միկրոալիքային տիրույթներում օգտագործման համար:
  • Հետազոտվել է երկչափ p-n-p կառուցվածքում  ֆոկուսացված լազերային փնջի օգնությամբ ինդուկտված ֆոտոհոսանքի կախումը լուսավորման տիրույթի կենտրոնի կոորդինատից: Կառուցվածքի կոորդինատային մեծ զգայնությունը հնարավորություն  է  տվել  չափել մինչև 1 նմ  տեղաշարժեր: 

   Կիրառական աշխատանքների արդյունքներ

  • Ստեղծվել է պլազմայի և գրգռող գեներատորի համաձայնեցման համակարգի ղեկավարման համար նախատեսված՝  իրական ժամանակում աշխատող ծրագիր: Մշակվել, պատրաստվել և ներդրվել է պլազմայի իմպեդանսի հավաստի և ճշգրիտ չափումներ իրականացնող ծրագրա-ապարատային համակարգ:
  • Հետազոտվել են օրթոգոնալ հաճախականային բաժանմամբ (OFDM) ազդանշանների կիրառման հնարավորությունը փոքրաչափ թռչող թիրախների հայտնաբերման և վերծանման նպատակով: Ցույց է տրվել, որ OFDM տեխնոլոգիայի հիման վրա կարելի է սինթեզել և մշակել ռադարային օպտիմալացված ազդանշաններ և դրա հետ միասին թվային եղանակներով իրականացնել ալեհավաքի ուղղորդվածության դիագրամի ձևավորումը և ղեկավարումը:

20180327_p1.jpg

   Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ
   Կարևոր  արդյունքներ

  • Տարբեր խառնուրդներով ցինկի օքսիդի թաղանթների հիման վրա ստեղծվել են էներգաանկախ հիշողության տարրերի հատկություններով կառուցվածքներ, մշակվել են նոր սերնդի համակարգչային հիշողության տարրերի՝ մեմրիստորների նախատիպ մոդելներ:
  • Տեսականորեն մշակվել է նոր պրոտոկոլ (սխեմա) քվանտային համացանցի համար, որը թույլ է տալիս կանխել հեռահաղորդակցության ինֆորմացիոն աղավաղումներով պայմանավորված կորուստները:
  • Գրանցվել և հետազոտվել է ռեզոնանսային լազերային ճառագայթմամբ  ատոմական գազում հարուցված լույսի ուղղորդված ուժեղացումը, որը մասնավորապես կարող է օգտագործվել գեոմագնիսական դաշտի մշտադիտարկման համար:

    Կիրառական աշխատանքների արդյունքներ

  • Առաջարկվել է ջերմաստիճանի օպտիկական որոշման մեթոդ՝ հիմնված հազվագյուտ հողերի իոններով ակտիվացված բյուրեղներում կոոպերատիվ լյումինեսցենցի բնութագրերի գրանցման վրա: Տարբեր բյուրեղներում որոշվել են ջերմաստիճանային սենսորների աշխատանքային տիրույթները:
  • Առաջարկվել և իրականացվել է մետաղական միկրոկառուցվածքների ձևավորման նոր լազերային եղանակ, որը հիմնված է բյուրեղային տակդիրի վրա մետաղի ատոմների ադսորբցիայի և միաժամանակ` տարածապես մոդուլացված չդիֆրակտվող լուսային փնջով ղեկավարվող ատոմների ֆոտոհարուցված դեսորբցիայի վրա:Մշակվել է բարակ թաղանթներում ֆոտո- և մթային հաղորդականության ցածր չափայնության հոսանքների խտությունը չափելու նոր մեթոդ, որը թույլ է տալիս միաժամանակ ստուգել բարակ թաղանթների էլեկտրահաղորդականությունը և որոշել հաղորդող կլաստերի չափը գրանուլացված թաղանթներում:

   Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ (ՖԿՊԻ)
   Կարևոր արդյունքներ

  • Տեսականորեն ցույց է տրվել, որ միկրոնային ալիքի երկարությամբ ակուստիկ դաշտերի միջոցով կարելի է կառավարել նյութի մագնիսական և դիէլեկտրական թափանցելիության մեծությունները, ինչը հնարավորություն  կտա ստանալ նոր դասի մետանյութեր:
  • Փորձնականորեն  ցույց է տրվել, որ կվարցի միաբյուրեղի (101 ̅1) ատոմական հարթություններին ուղղահայաց կիրառված կետային ջերմային գրադիենտը փոփոխում է անդրադարձած ռենտգենյան փնջի տարածաժամանակային բնութագրիչները, մասնավորապես կարող հանգեցնել երկչափ ֆոկուսացման:

    Կիրառական աշխատանքների արդյունքներ

  • Մշակվել է ջերմային նեյտրոնների նոր դասի կուտակիչի նմուշ, որը կարող է կիրառվել կոնդենսացված միջավայրերի ֆիզիկայի, բժշկության և այլ բնագավառներում նոր սարքավորումներ պատրաստելու համար:
  • Ակուստաֆիզիկական երևույթների կիրառմամբ, ռեզոնանսային բնութագրիչներով օժտված նյութերում էլեկտրամագնիսական ալիքների փոխազդեցության արդյունքում գրգռված գերթույլ ակուստիկական արձագանքների գրանցման համար մշակվել ու ստեղծվել է նոր գերզգայուն մեթոդ:
  • Առաջին անգամ մշակվել է փոշենստեցման նոր մեթոդ և ստեղծվել են ակուստապլազմային միջավայրում իոնապլազմային փոշիացման եղանակով դժվարահալ մետաղների և տարբեր հարաբերական խտության ու կարգավորվածության աստիճան ունեցող միջավայրեր, որոնց հիման վրա ստեղծվել են էլեկտրամագնիսական ալիքների լայն տիրույթի գրանցիչ-փոխակերպիչներ:

   ԻԿՐԱՆԵՏ կենտրոն ՄԿ
   Կարևոր արդյունքներ

  • Ուսումնասիրվել է «Fermi LAT» դիտակով գրանցված պայծառ բլազարների գամմա-ճառագայթման հոսքի ժամանակային փոփոխությունը 2008-2017թթ. ընթացքում, օգտագործելով ժամանակի տրոհման «ադապտիվ պահպանման» մեթոդը։ Գտնվել են բլազարների հոսքի փոփոխականության ամենակարճ ժամանակահատվածները։

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   27.03.2018թ.

Последние объявления
26-го июля 2018г. в 15:00 в конференц зале Института физиологии им. Л.А. Орбели НАН РА (Ереван, Орбели 22, 1-й этаж) состоится лекция проф. Станислава Емельянова на тему «Свет,звук как нано-актеры в развитии техники визуализации и терапевтических технологий». Вход свободен

9-15-го сентября 2018г. Институт математики НАН РА, Математический институт им. В.А. Стеклова РАН, Российско-Армянский университет организуют международную конференцию “VII Российско-Армянское Совещание по математической физике, комплексному анализу и смежным вопросам”, посвяшенное 75-летию НАН РА (Ереван,Армения). С подробностями можно ознакомиться на сайте: www.mathnet.ru/conf1298

16-22-го сентября 2018г. Институт математики НАН РА, Ереванский государственный университет проводят 7-ю Международную конференцию “Гармонический анализ и аппроксимации”, посвященную 90-летию Александра Талаляна (Цахкадзор,Армения). С подробностями можно ознакомиться на сайте: http://mathconf.sci.am/haa2018

Институт физиологии им. Л.Орбели НАН РА 22-26-го сентября с.г. в Ереване организует 19-й Конгресс Европейской Секции Международного Общества Токсинологов «Научные и клинические аспекты животных, растительных и бактериальных токсинов»

С 25-го по 29-oe сентября 2018г. Институт химической физики им. А.Б. Налбандяна НАН РА в Ереване организует V международную конференцию “Cовременные проблемы химической физики”

1-6-го октября 2018г. Институт меxаники НАН РА, Национальный комитет Армении по теоретической и прикладной меxанике, Институт проблем меxаники им.А.Ю.Ишлинского РАН, Горисский государственный университет, Арцахский государственный университет, Национальный политехнический университет Армении, Национальный университет архитектуры и строительства Армении, проводят 9-ю международную конференцию "Проблемы взаимодействия деформируемых сред" (Горис, Армения). С подробностями можно ознакомиться на сайте http://www.mechins.sci.am

14 ноября 2018г. Институт философии, социологии и права НАН РА организует научную конференцию «Гуманитарные и социальные науки в академической системе», приуроченную к 75 летию НАН РА

15 ноября 2018г. Институт философии, социологии и права НАН РА организует научную конференцию, посвященную Всемирному дню философии UNESCО

Список научных мероприятий 2018 года, которые финансируются из государственного бюджета

Список школ молодых ученых 2018 года, которые финансируются из государственного бюджета

Публикации в прессе
28/06/2018
Երբեք չհնացող արժեքներ
hhpress.am
28/06/2018
Մեկնարկել է Մատենադարանի հիմնադիր տնօրեն Լեւոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված գիտաժողովը
aravot.am
27/06/2018
НАН: Планы И Надежды
golosarmenii.am
26/06/2018
Էրդողանը ստացավ թուրք ընտրողների մանդատը նոր Թուրքիա կառուցելու համար. Ռուբեն Սաֆրաստյան
ankakh.com
25/06/2018
Развитая Наука - Развитая Страна
golosarmenii.am
22/06/2018
Անգամ կես տոկոսի կրճատումը կարող է ողբալի հետևանքներ ունենալ, մանավանդ եթե գտնվում ես անկայուն հավասարակշռության վիճակում. Սամվել Հարությունյան
ankakh.com
с 01.01.2005г. сайт посещался
1 523 006

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  16:00, 13/07/2018 наверх
Главная страница - Об Академии - Организации - Члены - Связь с нами - Структура - Отделения
Члены президиума - Документы - Новости - Конференции - Все публикации в прессе
Все объявления - Фотогалерея - Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи - Публикации
Веб ресурсы - Другие академии - Университеты
Встреча с Нобелевским лауреатом в Линдау - Карта сайта
© Copyright 1998-2018, Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am