National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
«Գիտություն» թերթ
N330 մայիս 2019թ.
N330
Կառուցվածք
Բաժանմունքներ
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Նորություններ
Գիտաժողովներ
Հրապարակումներ մամուլում
Հայտարարություններ
Լուսանկարներ
Տեսադարան
«Գիտություն» թերթ
Հիմնադրամներ
Հոբելյաններ
Հրատարակություններ
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
Համալսարաններ
Լինդաուում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Նորություններ
27/03/2018
ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2017թ-ի գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

   Սույն թվականի մարտի 27-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների  բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը:
   ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի կազմում ընդգրկված են՝ Մաթեմատիկայի, Մեխանիկայի, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտները, «Հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին» ՓԲԸ-ն:
   Բաժանմունքի կազմում ընդգրկված են` ՀՀ ԳԱԱ 14 ակադեմիկոս, 9 թղթակից անդամ, 28 արտասահմանյան անդամ, 5 պատվավոր դոկտոր:
   2017թ-ին բաժանմունքի գիտաշխատողները տպագրել են  2  մենագրություն, որոնցից 2-ը` արտերկրում, միջազգային 2 գիտաժողովների ժողովածու, 3  ուսումական  ձեռնարկ, 226 հոդված, որոնցից 91-ը` արտերկրում:
   Բաժանմունքի ինստիտուտները կազմակերպել են 2 միջազգային գիտաժողով:
   Հրատարակվել են` «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Մաթեմատիկա» (4 համար), «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Մեխանիկա» (4 համար) հանդեսները, «Հայկական մաթեմատիկական հանդես» էլեկտրոնային ամսագիրը (2 համար), Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտական աշխատությունների ժողովածուն` «Կիբերնետիկայի և հաշվողական տեխնիկայի մաթեմատիկական հարցեր» (2 համար): Ժողովածուն հրատարակվում է 1964թ-ից:
   Ժողովի ընթացքում 2017թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը:

20180327_m3.jpg

Այնուհետև ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝

  • «Ֆուրյեի շարքերի ուժեղ գումարման խնդրի մասին», զեկուցող` Ֆ.-մ. գ.դ. Գ.Ա. Կարագուլյան
  • «Ֆիզիկական և/կամ կառուցվածքային անհամասեռություններովէլեկտրաառաձգական ալիքատարներ», զեկուցող` ՀՀ ԳԱԱ  թղթակից անդամ Ա.Ս.Ավետիսյան
  • «Դինամիկ կայուն կոոպերացիա» զեկուցող`ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ  Լեոն Պետրոսյան (ՌԴ)  
  • «Ազատ եզրով խնդիրներ, ակնարկ» զեկուցող`ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ  Հենրիկ Շահղուլյան (Շվեդիա)
  • «Ամպային հաշվարկների հնարավորությունները և մարտահրավերները» զեկուցող`տ.գ.թ Հ.Վ. Ասցատրյան
  • «Ադապտիվ սպեկտրոէլիպսոմետրիկ տեխնոլոգիա ջրային էկոհամակարգերի  ախտորոշման համար» զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ֆերդինանդ Մկրտչյան (ՌԴ)        

   Բաժանմունքի հիմնարկների կարևորագույն տեսական-կիրառական արդյունքներ
   Մաթեմատիկայի ինստիտուտ

  • Սահմանվել և հետազոտվել են երկու և ավելի փուլերով քառակուսացվող մակերևույթներ: Ապացուցվել է համապատասխան խնդիրների լուծման գոյությունը, ինչպես նաև ստացվել են ողորկության և որակական նկարագրությանը վերաբերվող արդյունքներ: Ապացուցվել է երեք և ավելի կարգի հանգուցային կետերի  առաջացման անհնարինությունը:
  • Տվյալ տիրույթում մերոմորֆ ֆունկցիաների համար առաջարկվել է մի նոր մոտեցում, որը հնարավորություն է տալիս ստանալ նրանց ածանցյալների ստորին գնահատականները:
  • Ուսումնասիրվել է էներգիա հավանականություն կապը դասական վիճակագրական ֆիզիկայի անվերջ համակարգերի համար:
  • Ավարտուն տեսքի է հասցվել փաթեթի ինտեգրալ ու դիսկրետ հավասարումների տեսության մի ուղղություն, որը հիմնված է օպերատորային ֆակտորիզացիայի, ռեդուկցիայի հատուկ մեթոդների և վերջավոր տեպլիցյան օպերատորների շրջման նոր եղանակի վրա:
  • Հայտնաբերվել է մի հայտանիշ, որը թույլ է տալիս ստանալ համարժեք դիֆերենցելիության բազիսների լայն դասեր:
  • Ուսումնասիրվել են կիսաառանցքի և ամբողջ առանցքի վրա ոչ կոմպակտ օպերատորներով փաթեթի տիպի ոչ գծային ինտեգրալ հավասարումների որոշ դասերի լուծման գոյության և կառուցվող լուծումների ասիմտոտիկ վարքի ուսումնասիրության հարցերը:

20180327_m1.jpg

   Մեխանիկայի ինստիտուտ

  • Որպեսզի նվազագույնի հասցվի արտաքին գործոնների ազդեցությունը Երկրագնդի լիտոսֆերային սալերի և նրա առանձին հատվածների ներսում ընթացող պրոցեսների գնահատման ճշտության վրա, սեյսմոլոգիայում, որպես կանոն, չափիչ սարքերը (թեքաչափեր, դեֆորմոգրաֆներ) աշխատում են տեղադրել արտաքին մակերևույթից որոշ խորության վրա: Շերտավոր սալ-փաթեթի համար լուծվել է առաձգականության տեսության համապատասխան տարածական խնդիրը, երբ չափիչ տվյալները վերցրված են փաթեթի  K-րդ շերտի մակերևույթի կետերից:
  • Չօգտագործելով որևէ տեսակի պլաստիֆիկատոր` ՀՀ տարածքում տարածված կարբոնատային կազմով սուֆուզիոն անկայուն սպիտակահողերի հիման վրա մշակվել է բաղադրությունում մինչև 10% պորտլանդ ցեմենտ պարունակող 10ՄՊա ամրությամբ օժտված ցեմենտագրուն -տե կոմպոզիտների ստացման տեխնոլոգիա: Այն կարող է կիրառվել շինարարական որոշ արտադրատեսակների` շինությունների հիմքերում օգտագործվող մեծաղյուսների, ինչպես նաև միջնորմային սալերի, սնամեջ մեծաղյուսների արտադրման նպատակով:
  • Ուսումնասիրվել է ակուստիկ ալիքների տարածումը առաձգական հարթ շերտալիքատարում՝ Կոսերայի միջավայրի պարզեցված մոդելի հաշվառմամբ: Ցույց է տրված, որ հարթ դեֆորմացիայի ալիքային ազդանշանի դեպքում միկրոպոլյար հատկությունը կարող է բերել նոր տիպի տեղայնացված ալիքի տարածման:
  • Արտածված է մագնիսաստրիկցիոն կիսատարածությունում սահքի մակերևույթային ալիքի տարածման արագության որոշման բանաձև, երբ միջավայրը գտնվում է շարժման հարթությանն ուղղահայաց մագնիսական դաշտում:
  • Ուսումնասիրվել է հավասար հաստությամբ երկու տարասեռ շերտերի հաջորդաբար միացումից ստացված կտոր առ կտոր համասեռ հարթության հարթ դեֆորմացիոն վիճակը, երբ այն՝ շերտերի միջին գծերի վրա պարունակում է  ներքին ճաքերի երկպարբերական համակարգ: Ստացվել են պարզ հաշվարկային բանաձևեր ճաքերի ծայրակետերում քայքայող լարումների ինտենսիվության գործակիցների համար:
  • Առաջարկված է մատակարարման պրոցեսի մաթեմատիկական մոդել, որի հիմնական տարրը հանդիսանում է ղեկավարվող բազմօղակ մանիպուլյատորը, որն ավտոմատ կերպով ապահովում է օբյեկտների անընդհատ աշխատանքը, կախված մատակարարման պրոցեսի նշանակությունից:

20180327_m2.jpg

   Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ

  • Նկարագրվել են հավասարակշռված երկմասնյա զույգ համացիկլիկ բոլոր կողմնորոշված գրաֆները տրված պայմանների դեպքում:
  • Ստեղծվել է բջջային ավտոմատը մոդելավորող բազմաօգտատեր ծրագրային փաթեթ երկչափ և եռաչափ արտապատկերման հնարավորությամբ, որը հնարավորություն է տալիս օգտագործողներին աշխատել ինչպես առանձին, այնպես էլ միևնույն մոդելի վրա միևնույն պահին՝ անկախ աշխարհագրական դիրքից:
  • Մշակվել է բաց բանալիով ծածկագրական համակարգ հիմնված պրիմիտիվ և  տեղադրության բազմանդամների վրա: Կառուցվել են նաև կոդավորման և ապակոդավորման ալգորիթմներ ավելի մեծ այբուբենների վրա կառուցված կոդերի համար  (ղեկ.՝ ակադ. Գ.Խաչատրյան):
  • Մշակվել են պատկերների ավտոմատացված ճանաչման մեթոդներ, որոնց միջոցով հնարավոր է որոշ տիպի ֆիզիկական օբյեկտների համար կատարել նրանց ճանաչման և դասակարգման գործողությունները:
  • Ապացուցվել է այնպիսի հիպերպարզ, միթոտիկ (ըստ աղյուսակային հանգեցման) բազմության գոյությունը, որը չունի միթոտիկ (ըստ սահմանափակ աղյուսակային հանգեցման) տրոհում:
  • Մշակվել է քանակական ասոցիատիվ կանոնների պեղման մոդել մոնոտոնության հատկությամբ օժտված ատրիբուտների համար: Կիրառման տիրույթը ներառում է LOG ֆայլերի պեղում ցանցային ներխուժումների հայտնաբերման համար, տեքստային հաղորդագրությունների քանակական պեղում առաջարկ-պահանջարկ համապատասխանության բացահայտման համար:
  • Ուսումնասիրվել   է     ստոխաստիկ բլոկ  մոդելի և ինֆորմացիայի  տեսության միջև կապը: Ստոխաստիկ բլոկ մոդելի օգնությամբ ստեղծվել են պատահական ցանցեր՝ համեմատելու ալգորիթմներն ըստ մոդուլյարության չափի, հայտնաբերման ժամանակի և ցանցի մեծության:
  • Մշակվել է անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) օգնությամբ տեղանքի պատկերահանման միջոցով օբյեկտների հայտնաբերման ալգորիթմ: Կատարելագործվել է աղավաղված պատկերների բնութագրերի վերլուծության և երևակայական վերականգնման` նախկինում մշակված համակարգը: Մասնավորապես, այն կիրառելի է նաև գունավոր պատկերների մշակման համար:
  • Մեծ հաշվարկներ պահանջող գիտական խնդիրների լուծման համար մշակվել են ամպային և մետատվյալների ղեկավարման միջավայրեր, այդ թվում ֆոտոնային խառնաշփոթ համակարգերի (համիլտոնյան հավասարումների) թվային հաշվարկների և վիզուալիզացիայի, աստղագիտական տվյալների վերլուծության IVOA հիմնօրինակների հենքի վրա, կենսաբանական տվյալների վերլուծության PID (RDA Persistent Identifier) հենքի վրա համակարգեր:
  • Մշակվել է բազմաֆունկցիոնալ տեղեկատվական UNIMail համակարգը` ցանցային և sms տեխնոլոգիաների (MailInformer, Websms, Mail2sms) հիման վրա։ Այն նախատեսված է ներկայում գործածվող ASNET-AM համակարգչային ցանցի մի շարք առանձին  տեղեկատվական ծառայությունների փոխարինման համար: Uտեղծվել է համակարգի կիրառական ծրագրային ապահովումը  և կատարվում է UNIMail-ի առաջնային տարբերակի փորձարկումը: UNIMail համակարգը  ներկայանում է որպես ինքնուրույն ցանցային բազմաֆունկցիոնալ, տեղեկատվական ռեսուրս` նախատեսված էլեկտրոնային փոստի օգտատերերին մուտքային նամակների մասին sms ծանուցում ուղարկելու համար, ինչպես նաև էլեկտրոնային փոստի կիրառմամբ sms հաղորդագրությունների ուղարկման և մի շարք այլ ծառայությունների տրամադրման համար, որոնք կիրառելի են այն տարածաշրջանում, որտեղ տեղակայված է սերվերային համակարգիչը։
  • Մշակվել է վարորդի ուղղորդման ավտոմատ համակարգ, որն իր մեջ ընդգրկում է հետևյալ բաղադրիչները՝ (1) ճանապարհային գծանշումների հայտնաբերում; (2) ավտոմեքենայի դիրքի գնահատում տեսախցիկի տեսադաշտում երևացող գծերի համեմատ; (3) զգուշացում վարորդին մի երթևեկելի գծից մյուսին անցման ժամանակ; (4) ավտոմեքենան երթևեկելի գոտում ֆիքսելու ավտոմատացված համակարգ; (5) երթևեկելի գոտու արտապատկերման ուղղում ճանապարհի երթևեկելի հատվածի մասին իրական պատկերացում ստանալու և ճշգրիտ չափումներ կատարելու նպատակով։
  • Կատարելագործվել է աղավաղված պատկերների բնութագրերի վերլուծության և երևակայական վերականգնման` նախկինում մշակված համակարգը: Ստեղծվել է համակարգի շարժական մոդել` ռոբոտի և սմարթֆոնի կիրառմամբ:
  • Մշակվել է ծրագրային փաթեթ RDF ֆորմատով ներկայացված սեմանտիկ տվյալների քլաուդ միջավայրում ներմուծման և էֆեկտիվ օգտագործման համար։
  • Մշակվել և իրականացվել են վեբ կայքերի և վեբ սերվերների համար լրացուցիչ պաշտպանության մեխանիզմներ։ Մշակվել և ներդրվել են ASNET-AM ցանցում  էլեկտրոնային փոստի (Email) և դոմենային տիրույթների (DNS) ծառայությունների անվտանգության աստիճանը բարձրացնող ծրագրային բարելավումները։ Համակարգում նաև ինտեգրված են այլ ծառայություններ,  ինչպիսիք են՝ ASNET-AM Handipum վեբ կոնֆերանս համակարգը (https://handipum.asnet.am) և ASNET-AM Drive ծառայությունը (https://drive.asnet.am):

   ՀՀ ԳԱԱ հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին ՓԲԸ

  • BBЭР-440 տիպի ատոմային կայանների կոնդենսատային պոմպերում կավիտացիոն երևույթները վերացնելու նպատակով մշակված են կոնդենսատի ճնշման և ծախսի պուլսացիաների կայունացուցիչներ:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   27.03.2018թ.

Վերջին հայտարարություններ








ՀՀ ԳԱԱ Հայաստանի բժշկագիտություն հանդեսը ընդգրկվել է ԲՈԿ-ի կողմից ընդունելի հրատարակությունների ցանկում

Հայագիտական ուսումնասիրություները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը 2019 թ. հայտարարում է հայագիտական ուսումնասիրությունների նախագծերի մրցույթ, որոնք պետք է նպատակաուղղված լինեն հայագիտության բնագավառում կարևոր, արդիական հնչեղություն ունեցող խնդիրների լուծմանը

ՀՀ ԳԱԱ-ն հայտարարում է 2019թ-ի «ՀՀ ԳԱԱ համակարգի ինստիտուտների գիտական սարքավորումների սպասարկում, վերազինում, գիտափորձերի իրականացման համար նյութերի ձեռքբերում և չնախատեսված անհետաձգելի ծախսերի կատարում» և «ՀՀ ԳԱԱ համակարգի կազմակերպությունները սարքավորումներով վերազինում» ծրագրերից համակարգի կազմակերպություններին ֆինանսավորում տրամադրելու մրցույթ

ՀՀ ԳԱԱ-ն հայտարարում է «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի գիտական գործուղումների իրականացում» ծրագրի միջոցներից 2019 թ. գիտական գործուղման ֆինանսավորման մրցույթ: Մրցույթն անցկացվելու է «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի գիտական գործուղումների իրականացում» ծրագրի միջոցների օգտագործման կարգին համապատասխան

ՀՀ 2019թ. պետական բյուջեից ֆինանսավորման երաշխավորված գիտական միջոցառումների ցանկ

2019թ. հունիսի 30-ից հուլիսի 5-ը տեղի կունենա Նոբելյան մրցանակակիրների 69-րդ հանդիպումը ֆիզիկայի բնագավառի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը Գերմանիայի Լեյպցիգի համալսարանի Կենսաինֆորմատիկայի միջառարկայական կենտրոնի և Հայ-Ռուսական համալսարանի հետ համատեղ ս.թ. հուլիսի 1-5-ը կազմակերպում է կենսաինֆորմատիկայի ամառային դպրոց և աշխատաժողով «Genome Bioinformatics for Health» ուսանողների և երիտասարդ գիտնականների համար։ Գրանցման վերջնաժամկետը՝մայիսի 1, 2019

2019թ. սեպտեմբերի 23-ից 27-ը ՀՀ ԳԱԱ Մ.Գ. Մանվելյանի անվ. ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտը և ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքը Երևանում կազմակերպում են «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» VI միջազգային գիտաժողովը

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը 2019 թ. նոյեմբերի 21-ին կազմակերպում է միջազգային գիտաժողով` նվիրված UNESCO-ի հռչակած փիլիսոփայության համաշխարհային օրվան: Լրացուցիչ տեղեկությունների համար՝ e-mail: jijyan@mail.ru

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը 2019 թ. նոյեմբերի 26-ին կազմակերպում է գիտաժողով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի 50-ամյակին: Լրացուցիչ տեղեկությունների համար՝ e-mail: jijyan@mail.ru

«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն 2019թ. նոյեմբերի 28-30-ը կազմակերպում է երիտասարդական 5-րդ գիտաժողովը, որն այս տարի նվիրված է Մաշտոցյան Մատենադարանի հիմնադրման 60-ամյակին

Հրապարակումներ մամուլում
13/06/2019
Հայաստանի պատուհանը Բաշկիրիայում
hhpress.am
11/06/2019
РАЗВИТИЕ ОСНОВАНО НА ИНТЕЛЛЕКТЕ
golosarmenii.am
08/06/2019
ИЗВЕРЖЕНИЕ ВУЛКАНА В ХХI ВЕКЕ МОЖЕТ ИЗМЕНИТЬ КЛИМАТ
golosarmenii.am
07/06/2019
Պատգամավոր. «Եթե արտասահմանյան դրամաշնորհները չլինեին, Հայաստանում գիտական սեկտորը վաղուց մահացած կլիներ»
hetq.am
31/05/2019
Հանրային խորհրդում քննարկվել է գիտատեխնոլոգիական կենտրոնի մասնաշենքերից մեկը մասնավոր ընկերությանը տրամադրելու հարցը
ankakh.com
29/05/2019
ЗАДАЧИ ФУНДАМЕНТАЛЬНОЙ НАУКИ МОГУТ СТАВИТЬ ТОЛЬКО УЧЕНЫЕ
golosarmenii.am
Կայքը հաճախել են
1 740 630

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ լոգոտիպ (սև, կապույտ)
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:51, 17/06/2019 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Բաժանմունքներ
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում
Հայտարարություններ - Լուսանկարներ - Տեսադարան - «Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ
Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - Համալսարաններ
Լինդաուում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2019, Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: