National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
«Գիտություն» թերթ
N330 մայիս 2019թ.
N330
Կառուցվածք
Բաժանմունքներ
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Նորություններ
Գիտաժողովներ
Հրապարակումներ մամուլում
Հայտարարություններ
Լուսանկարներ
Տեսադարան
«Գիտություն» թերթ
Հիմնադրամներ
Հոբելյաններ
Հրատարակություններ
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
Համալսարաններ
Լինդաուում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Նորություններ
17/03/2018
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը պարգևատրվեց ՀՀ ԳԱԱ ոսկե մեդալով

   Սույն թվականի մարտի 16-ին` Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը պարգևատրվեց ՀՀ ԳԱԱ բարձրագույն պարգևով` ոսկե մեդալով, սահմանադրական բարեփոխումների գործում ներդրած ավանդի, Հայաստանում սահմանադրական արդարադատության հաստատման, սահմանադրական մշակույթի ձևավորման, իրավագիտության բնագավառում ունեցած ակնառու ներդրումների համար: ՀՀ ԳԱԱ նախագահության կողմից պարգևը Գագիկ Հարությունյանին հանձնեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպված Գագիկ Հարությունյանի 70-ամյա հոբելյանին նվիրված միջոցառման ժամանակ:
   Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ԳԱԱ նախագահության, ՀՀ Սահմանադրական դատարանի անդամները, Գագիկ Հարությունյանի ընտանիքը:

20180317_body1.jpg
   Բարձր գնահատելով Գագիկ Հարությունյանի ավանդը ՀՀ Սահմանադրական դատարանի կայացման գործում և գիտական գործունեությունը` ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն ասաց.  «Գագիկ Հարությունյանի գործունեությունը կարելի է բաժանել 2 հատվածի` կազմակերպչական գործունեություն և գիտական գործունեություն: Կազմակերպչական գործունեությունը հիմնականում կապված է  Սահմանադրական դատարանի կայացման, միջազգային ճանաչման հետ: Ինչ վերաբերում է գիտական գործունեությանը, ապա միայն վերջին 25 տարիներին պարոն Հարությունյանը տպագրել է 250 գիտական աշխատանք, 40 մենագրություն, ընդորում, այդ աշխատանքների մեծ մասը տպագրված են տարբեր լեզուներով»:
   Գագիկ Հարությույանին պարգևատրման կապակցությամբ շնորհավորեցին ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների ակադեմիկոս-քարտուղար ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի անդամներ Վոլոդյա Հովհաննիսյանը, Հրայր Թովմասյանը,  Ալինա Գյուլումյանը, Կիմ Բալայանը:

20180317_main.jpg
   Յուրի Սուվարյանն ընդգծեց, որ Գագիկ Հարությունյանի ջանքերի շնորհիվ ոչ միայն կայացավ ՀՀ Սահմանադրական դատարան կառույցը, այլև ստացավ լայն ճանաչում և նշեց, որ Գագիկ Հարությունյանը մեզանում և երկրի սահմաններից դուրս իր մեծ ներդրում է ունեցել սահմանադրական վերահսկողության մշակույթի զարգացման գործում:
   «Ես տարբեր առիթներով ասում եմ, որ եթե մեր հանրապետությունում կա ինչ-որ ծանր բնագավառ, շատ դժվար լուծվող խնդիրներ, հանձնարարեք պարոն Հարությունյանին. շատ կարճ ժամանակահատվածում լուծումներ կգտնի և ամենադժվար ոլորտը ոտքի կկանգնի: Դրա վառ ապացույցը Սահմանադրական դատարանի և սահմանադրական արդարադատության կայացումն է մեր հանրապետությունում»,- իր ելույթում ասաց  Վոլոդյա Հովհաննիսյանը:
   «Եթե ուզում եք Հայաստանի 3-րդ հանրապետությանը` ձևավորման  խմորումներից մինչև  այսօր ծանոթանալ, ձեզ շատ կօգնի Գագիկ Հարությունյանի կենսագործունեությունը, քանի որ մեր երկրում քիչ մարդիկ կան, ովքեր նման ամուր կապերով կապված են մեր երկրի այս վերջին ժամանակաշրջանի զարգացման հետ, ընդորում, անմիջական մասնակցությունն և ներդրումն ունեն բոլոր հարցերում»,- ասաց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը: 
   Հրայր Թովմասյանն իր ելույթում հատկապես կարևորեց Գագիկ Հարությունյանի կատարած աշխատանքը ՀՀ նոր Սահմանադրության մշակման գործում: «Մեր նոր Սահմանադրության ծնունդի, նոր Սահմանադրության փոփոխությունների շարժիչ ուժը, առաջ տանողը պարոն Հարությունյանն է»,- ասաց նա:

20180317_body2.jpg
   «Պարոն Հարությունյանն այն անձնավորությունն է, որը կազմակերպեց և հաջողացրեց մեր հասարակությունում Սահմանադրության գնահատականը բարձրացնելուն, Սահմանադրության նկատմամբ հավատ առաջացնելուն:… Ինձ բախտ է վիճակվել ներկայացնելու պարոն Հարությունյանի վերջին աշխատություններից մեկը Եվրոպայի խորհրդում կազմակերպված ընդունելության ժամանակ, որտեղ նշվեց, որ այլևս սահմանադրական մշակույթը հայկական բրենդ է: Այդ բրենդը աշխարհում տարածելու համար պարոն Հարությունյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնը, որն ընդգրկել է շատ գիտնականների և այդ բնագավառում մեր գիտական մտքի զարգացմանն է նպաստելու»,- ասաց Ալինա Գյուլումյանը:
   «Վերցրեք սահմանադրագիտության վերաբերյալ ցանկացած աշխատություն, չկա այդպիսի աշխատություն, որտեղ հղում չկատարեն պարոն Հարությունյանի աշխատությունների վրա: Ես խորին համոզմունք ունեմ, որ այդ մեդալը, որով ակադեմիան պարգևատրել է Ձեզ, այդ աշխատանքի գնահատումն է»,- ասաց Կիմ Բալայանը:
   Գագիկ Հարությունյանը, շնորհակալություն հայտնելով պարգևի և գնահատանքի խոսքերի համար, իր ելույթում ասաց.
   «Ինձ համար բացառիկ կարևոր է, որ Գիտությունների ազգային ակադեմիան ուշադրություն հրավիրեց ոչ միայն իմ անձին, այլ նաև իմ գիտական գործունեությանը, որովհետև գիտական գործունեությունը գրեթե կես դարից ավելի իմ կյանքի անբաժանելի մասն է եղել: Ես միշտ շեշտել եմ` Սահմանադրական դատարանները գտնվում են գիտության և պրակտիկայի խաչմերուկում: Առանց գիտական մտածողության և գիտական գործունեության այս ոլորտում լուրջ գործունեություն ծավալել անհնարին է:
   … Այսօր, լինելով Գիտությունների ազգային ակադեմիայում, ստանալով ակադեմիայի բարձրագույն պարգևը, ես պարտավորված եմ զգում նորից այնպիսի աշխատանք տանել, որպեսզի ակադեմիան կարողանա շեշտել, ասել, որ ոչ միայն անցյալի գնահատականն էր, այլև պատվեր էր այս աշխատանքները հետագայում նույնպես շարունակելու, նոր արդյունքներ ապահովելու համար»: 

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   17.03.2018թ.

Վերջին հայտարարություններ








ՀՀ ԳԱԱ Հայաստանի բժշկագիտություն հանդեսը ընդգրկվել է ԲՈԿ-ի կողմից ընդունելի հրատարակությունների ցանկում

Հայագիտական ուսումնասիրություները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը 2019 թ. հայտարարում է հայագիտական ուսումնասիրությունների նախագծերի մրցույթ, որոնք պետք է նպատակաուղղված լինեն հայագիտության բնագավառում կարևոր, արդիական հնչեղություն ունեցող խնդիրների լուծմանը

ՀՀ ԳԱԱ-ն հայտարարում է 2019թ-ի «ՀՀ ԳԱԱ համակարգի ինստիտուտների գիտական սարքավորումների սպասարկում, վերազինում, գիտափորձերի իրականացման համար նյութերի ձեռքբերում և չնախատեսված անհետաձգելի ծախսերի կատարում» և «ՀՀ ԳԱԱ համակարգի կազմակերպությունները սարքավորումներով վերազինում» ծրագրերից համակարգի կազմակերպություններին ֆինանսավորում տրամադրելու մրցույթ

ՀՀ ԳԱԱ-ն հայտարարում է «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի գիտական գործուղումների իրականացում» ծրագրի միջոցներից 2019 թ. գիտական գործուղման ֆինանսավորման մրցույթ: Մրցույթն անցկացվելու է «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի գիտական գործուղումների իրականացում» ծրագրի միջոցների օգտագործման կարգին համապատասխան

ՀՀ 2019թ. պետական բյուջեից ֆինանսավորման երաշխավորված գիտական միջոցառումների ցանկ

2019թ. հունիսի 30-ից հուլիսի 5-ը տեղի կունենա Նոբելյան մրցանակակիրների 69-րդ հանդիպումը ֆիզիկայի բնագավառի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը Գերմանիայի Լեյպցիգի համալսարանի Կենսաինֆորմատիկայի միջառարկայական կենտրոնի և Հայ-Ռուսական համալսարանի հետ համատեղ ս.թ. հուլիսի 1-5-ը կազմակերպում է կենսաինֆորմատիկայի ամառային դպրոց և աշխատաժողով «Genome Bioinformatics for Health» ուսանողների և երիտասարդ գիտնականների համար։ Գրանցման վերջնաժամկետը՝մայիսի 1, 2019

2019թ. սեպտեմբերի 23-ից 27-ը ՀՀ ԳԱԱ Մ.Գ. Մանվելյանի անվ. ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտը և ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքը Երևանում կազմակերպում են «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» VI միջազգային գիտաժողովը

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը 2019 թ. նոյեմբերի 21-ին կազմակերպում է միջազգային գիտաժողով` նվիրված UNESCO-ի հռչակած փիլիսոփայության համաշխարհային օրվան: Լրացուցիչ տեղեկությունների համար՝ e-mail: jijyan@mail.ru

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը 2019 թ. նոյեմբերի 26-ին կազմակերպում է գիտաժողով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի 50-ամյակին: Լրացուցիչ տեղեկությունների համար՝ e-mail: jijyan@mail.ru

«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն 2019թ. նոյեմբերի 28-30-ը կազմակերպում է երիտասարդական 5-րդ գիտաժողովը, որն այս տարի նվիրված է Մաշտոցյան Մատենադարանի հիմնադրման 60-ամյակին

Հրապարակումներ մամուլում
13/06/2019
Հայաստանի պատուհանը Բաշկիրիայում
hhpress.am
11/06/2019
РАЗВИТИЕ ОСНОВАНО НА ИНТЕЛЛЕКТЕ
golosarmenii.am
08/06/2019
ИЗВЕРЖЕНИЕ ВУЛКАНА В ХХI ВЕКЕ МОЖЕТ ИЗМЕНИТЬ КЛИМАТ
golosarmenii.am
07/06/2019
Պատգամավոր. «Եթե արտասահմանյան դրամաշնորհները չլինեին, Հայաստանում գիտական սեկտորը վաղուց մահացած կլիներ»
hetq.am
31/05/2019
Հանրային խորհրդում քննարկվել է գիտատեխնոլոգիական կենտրոնի մասնաշենքերից մեկը մասնավոր ընկերությանը տրամադրելու հարցը
ankakh.com
29/05/2019
ЗАДАЧИ ФУНДАМЕНТАЛЬНОЙ НАУКИ МОГУТ СТАВИТЬ ТОЛЬКО УЧЕНЫЕ
golosarmenii.am
Կայքը հաճախել են
1 740 629

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ լոգոտիպ (սև, կապույտ)
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:51, 17/06/2019 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Բաժանմունքներ
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում
Հայտարարություններ - Լուսանկարներ - Տեսադարան - «Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ
Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - Համալսարաններ
Լինդաուում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2019, Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: