National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
«Գիտություն» թերթ
N317 Ապրիլ 2018թ.
N317
Կառուցվածք
Բաժանմունքներ
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Նորություններ
Գիտաժողովներ
Բոլոր հրապարակումները մամուլում
Բոլոր հայտարարությունները
Լուսանկարներ
«Գիտություն» թերթ
Հիմնադրամներ
Հոբելյաններ
Հրատարակություններ
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
Համալսարաններ
Լինդաույում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Նորություններ
06/02/2018
Կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Խաչիկյանը

   Հայ աստղագիտությունն անդառնալի կորուստ կրեց։ 2018թ. փետրվարի 4-ին 90 տարեկան հասակում կյանքից հեռացավ ճանաչված աստղաֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Խաչիկյանը։
   Էդուարդ Խաչիկյանը հայտնաբերել է Սեյֆերտի տիպի նոր գալակտիկաները և դասակարգել դրանք։ Նա հայտնի է Մարգարյանի գալակտիկաների առաջին սպեկտրային դիտումներով: Ակադեմիկոս Խաչիկյանն այն եզակի աստղագետներից էր, ով հնարավորություն է ունեցել իր ուսումնասիրություններն իրականացնել ԱՄՆ-ի (Պալոմար, Քիթ Փիք, Լիք, Մաքդոնալդ), Ռուսաստանի (Հատուկ աստղադիտարան) և Գերմանիայի (Տաուտենբուրգ) ամենամեծ աստղադիտակներով։ Էդուարդ Խաչիկյանի աշխատանքները վերաբերում են գազափոշային և գիսավորաձև միգամածություններին, միգամածությունների ճառագայթման բևեռացմանը, աստղասփյուռներին և գերաստղասփյուռներին, արտագալակտիկական աստղագիտությանը, ակտիվ գալակտիկաներին, Սեյֆերտի և Մարգարյանի գալակտիկաներին։ Նա տպագրել է 160-ից ավելի գիտական հոդված և ակնարկ։
   Էդուարդ Խաչիկյանը մեծ ներդրում ունի երիտասարդ կադրերի պատրաստման գործում: Երկար տարիներ դասավանդել է Երևանի պետական համալսարանում: Նրա ղեկավարությամբ ութ հոգի պաշտպանել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուական ատենախոսություն, մեկը` դոկտորական:
   Էդուարդ Խաչիկյանը ծնվել է 1928թ-ի դեկտեմբերի 16-ին` Երևանում։ 1951թ-ին ավարտել է ԵՊՀ աստղաֆիզիկայի բաժինը։ 1952-1955թթ-ին սովորել է Լենինգրադի պետական համալսարանի ասպիրանտուրայում։ 1996թ-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։

20180206_main.jpg
   Էդուարդ Խաչիկյանը 1955թ-ից աշխատել է Բյուրականի աստղադիտարանում:   1960-1969թթ. եղել է Բյուրականի աստղադիտարանի գիտական քարտուղարը, 1970թ-ից՝ սպեկտրադիտության լաբորատորիայի վարիչ, 1980-1985թթ.՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկանը։ Խաչիկյանը Բյուրականի աստղադիտարանի տնօրենն էր 1988-1993թթ-ին և  1999-2003թթ-ին։ 1991-1994թթ-ին նախագահել է Միջազգային աստղագիտական միության թիվ 28 «Գալակտիկաներ» հանձնաժողովը։ Եղել է «Բյուրականի աստղադիտարանի հաղորդումների» գլխավոր խմբագիր, «Աստղաֆիզիկա» հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ: Կյանքի վերջին տարիներին Էդուարդ Խաչիկյանը Վիկտոր համբարձումյանի անվան Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի գլխավոր գիտաշխատողն էր և գիտական խորհրդատուն:
   Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, Ամերիկայի հայ ճարտարագետների և գիտնականների ընկերության, կառավարական մեդալներով, ՀԽՍՀ ԳԽ պատվոգրով։
   ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս  Էդուարդ Խաչիկյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 8-ին`ժամը 18.00-ին, «Մատուռ» սգո սրահում (հասցե` Ֆուչիկի 27/34), հուղարկավորման արարողությունը` փետրվարի  9-ին` ժամը 13.00-ին, նույն հասցեից:
   ՀՀ ԳԱԱ նախագահությունը ցավակցում է Էդուարդ Խաչիկյանի հարազատներին, մտերիմներին, գործընկերներին: Էդուարդ Խաչիկյանի հիշատակը միշտ վառ կմնա  գիտության պատմության մեջ:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   06.02.2018թ.

Վերջին հայտարարություններ
2018թ.-ի մայիսի 20-25-ը ՀՀ ԳԱԱ Նախագահությունը, ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, Երևանի պետական համալսարանը, Հարավային Ֆլորիդայի համալսարանը, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը ՓԲԸ-ը, Հայկական Մաթեմատիկական միությունը անց են կացնում Սերգեյ Մերգելյանի 90-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով (Երևան, Հայաստան)

ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, Երևանի պետական համալսարանը ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ 2018 թ. մայիսի 25-26-ին հրավիրում են միջազգային գիտաժողով «Հայաստանի Հանրապետություն - 100» խորագրով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-րդ տարեդարձին

2018թ.-ի մայիսի 27-ից հունիսի 2-ը ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտը, Հայկական Մաթեմատիկական միությունը, Մաթեմատիկայի բանգավառում երիտասարդների համար մրցանակներ շնորհող Էմիլ Արթինի անվան կոմիտեն, Բերգենի համալսարանը, Երևանի պետական համալսարանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանը, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Վ.Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի աջակցությամբ անց են կացնում Էմիլ Արթինի 120-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով (Երևան, Հայաստան)

2018թ. հունիսի 7-8-ը ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը կազմակերպում է միջազգային գիտաժողով՝ նվիրված անվանի դիվանագետ և վաճառական Մանուկ Բեյ Միրզայանին (1769-1817)

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը 2018 թ. նոյեմբերի 14-ին կազմակերպում է «Հումանիտար և հասարակական գիտությունները ակադեմիական համակարգում» թեմայով գիտաժողով` նվիրված ՀՀ ԳԱԱ 75-ամյակին

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը 2018 թ. նոյեմբերի 15-ին կազմակերպում է գիտաժողով նվիրված UNESCO-ի հռչակած փիլիսոփայության միջազգային օրվան

ՀՀ 2018 թ. պետական բյուջեից ֆինանսավորման երաշխավորված գիտական միջոցառումների ցանկ

ՀՀ 2018 թ. պետական բյուջեից ֆինանսավորման երաշխավորված երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկ

Հրապարակումներ մամուլում
21/05/2018
Մեր երկրում մասնագիտությունների բաշխումը երբեք մտածված չի եղել. Արեգ Միքայելյան
panorama.am
18/05/2018
Գիտության զարգացում առանց սահմանափակումների
aravot.am
04/05/2018
Հայաստանում գիտական դիվանագիտությունը պետք է ակտիվացնել
mediamax.am
02/05/2018
Горизонт-2020: Дети за зеленой оградой
golosarmenii.am
28/04/2018
Երիտասարդների` գիտության հանդեպ հետաքրքրությունը ցածր մակարդակի վրա է, գիտնականների իմիջն՝ ընկած
aravot.am
12/04/2018
Արտերկրում բնակվող գիտնականների հայտարարությունը
hetq.am
Կայքը հաճախել են
1 482 628

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ լոգոտիպ (սև, կապույտ)
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:24, 22/05/2018 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Բաժանմունքներ
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Նորություններ - Գիտաժողովներ - Բոլոր հրապարակումները մամուլում
Բոլոր հայտարարությունները - Լուսանկարներ - «Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ
Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - Համալսարաններ
Լինդաույում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2018, Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM)
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք գրել webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: