|
|
|
|
|
Նորություններ
27/12/2017
Ալբերտ Կիրակոսյանը դարձավ «Գիտության աշխարհում» գիտահանրամատչելի հանդեսի գլխավոր խմբագիր
|
|
 |
|
|
ՀՀ ԳԱԱ նախագահությունը դեկտեմբերի 27-ի նիստում հաստատեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Կիրակոսյանին «Գիտության աշխարհում» գիտահանրամատչելի հանդեսի գլխավոր խմբագրի պաշտոնում: Ալբերտ Կիրակոսյանը ԵՊՀ պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի գիտահետազոտական լաբորատորիայի վարիչն է, 183 գիտական հոդվածի և 45 թեզիսի հեղինակ է: Ալբերտ Կիրակոսյանը 2002թ. արժանացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալի, ԵՊՀ ոսկե մեդալի, ԼՂՀ Ի.Աթայանի անվան հուշամեդալի, 2009թ-ին` ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալի, 2014թ-ին` ՀՀ նախագահի մրցանակի` ֆիզիկայի զարգացման բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար: 2013, 2014, 2016թթ. ճանաչվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի «Արդյունավետ գիտաշխատող» մրցույթի հաղթող: ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները շնորհակալություն հայտնեցին «Գիտության աշխարհում» գիտահանրամատչելի հանդեսի հիմնադիր և գլխավոր խմբագիր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանին նրա բեղմնավոր աշխատանքի և գիտության հանրայնացման համար: ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն 27.12.2017թ. |
|
|
|
|
Վերջին հայտարարություններ
Հրապարակումներ մամուլում
07/04/2018
1in.am |
04/04/2018
scs.am |
04/04/2018
scs.am |
03/04/2018
edu.am |
30/03/2018
aravot.am |
30/03/2018
armenpress.am |
Կայքը հաճախել են 1 461 994
անգամ սկսած 01.01.2005թ.
|
|