National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Scientific Council
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
05/11/2026
ՀՀ ԳԱԱ-ի և Չինաստանի Հյուսիսարևմտյան պոլիտեխնիկական համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր

Սույն թվականի հոկտեմբերի 26-ին Չինաստանի Սիան քաղաքում՝ Հյուսիսարևմտյան պոլիտեխնիկական համալսարանի հենքի վրա, տեղի ունեցավ Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի (ԳԱՄԱ/МААН) խորհրդի 39-րդ նիստը։ Նիստին մասնակցեցին 13 երկրի 21 կազմակերպությունների ավելի քան 200 առաջատար գիտնականներ և ակադեմիական կառույցների ղեկավարներ։ 

Նիստի բացմանը տեսակապով ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: Նիստի ընթացքում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան ներկայացրեց ՀՀ ԳԱԱ ԱՊՀ երկրների հետ համագործակցության հարցերով փորձագետ Գևորգ Վարդանյանը: Նա մասնակցեց գիտատեխնիկական համագործակցության արդիական խնդիրների քննարկմանը։

Նիստի ընթացքում ԳԱՄԱ-ի կազմը համալրվեց չինական երկու խոշոր կառույցներով՝ Հենան նահանգի Գիտությունների ակադեմիայով և Հյուսիսարևմտյան պոլիտեխնիկական համալսարանով: Որպես համատեղ հետազոտությունների գերակայություն սահմանվեցին արհեստական բանականությունը, նոր նյութերի (այդ թվում՝ գրաֆենի) մշակումը, վերականգնվող էներգետիկան, կենսատեխնոլոգիաները և էկոլոգիան: 

Գևորգ Վարդանյանը մասնակցեց նաև ԳԱՄԱ Երիտասարդ գիտնականների խորհրդի նիստի աշխատանքներին՝ որպես խորհրդի համանախագահ։ Նա հանդես եկավ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդական գիտական քաղաքականության իրականացման փորձի և Երիտասարդ գիտնականների խորհրդի գործունեության մասին» զեկուցմամբ՝ ներկայացնելով Հայաստանում երիտասարդ գիտնականների աջակցությանն ուղղված հաջողված փորձն ու ՀՀ ԳԱԱ ձեռքբերումները:

Հոկտեմբերի 27-ին Գևորգ Վարդանյանը մասնակցեց «Գլոբալ Հարավի ականավոր գիտնականների համաժողովի» աշխատանքներին, որին ներկա էր շուրջ 500 ներկայացուցիչ աշխարհի 24 երկրից: Այս համաժողովի շրջանակում ստորագրվեց համագործակցության հուշագիր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Չինաստանի Հյուսիսարևմտյան պոլիտեխնիկական համալսարանի միջև:

Հուշագրի հիմնական նպատակներն են.

  1. համատեղ գիտական ու կրթական նախագծերի կյանքի կոչում
  2. գիտահետազոտական համագործակցության արդյունքների համատեղ կիրառում և օգտագործում
  3. մասնագետների որակավորման բարձրացմանն ուղղված համատեղ ծրագրերի մշակում
  4. ստեղծարար տեխնոլոգիաների և հեռավար ուսուցման ոլորտներում պիլոտային նախագծերի իրականացում ու փորձարարական գոտիների ստեղծում
  5. փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվական նյութերի փոխանակում
  6. ուսանողների, դասախոսների և գիտնականների ակադեմիական ու գիտական փոխանակման ծրագրերի իրականացում
  7. երկու կառույցների աշխատակիցների ներգրավում համատեղ հետազոտություններում, սիմպոզիումներում և գիտական սեմինարներում:

Միջազգային այս հարթակներում ՀՀ ԳԱԱ ակտիվ մասնակցությունն ու ձեռք բերված պայմանավորվածությունները նոր հնարավորություններ են ստեղծում հայ-չինական գիտական համագործակցության ընդլայնման և հայ գիտնականների՝ միջազգային հետազոտական ծրագրերում ներգրավվածության խորացման համար։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
04․11․2026թ․


Notices
Publications in Press
30/10/2026

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները
escs.gov.am
21/10/2026

Գիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան
escs.gov.am
21/10/2026

Քննարկվել են Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները
escs.gov.am
20/10/2026

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետ
escs.gov.am
This site has been visited
8 646 561

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:11, 12/11/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Scientific Council - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
International cooperation - Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal - Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results
Scientists of the Diaspora - Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am