National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Scientific Council
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
04/11/2026
ՀՀ ԳԱԱ-ն մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների գիտնականների VI համաժողովին և Հիմնարար գիտությունների համագործակցության խորհրդի 14-րդ նիստին

Սույն թվականի հոկտեմբերի 29-30-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների գիտնականների՝ «Գիտությունը արհեստական բանականության դարաշրջանում. համագործակցության և զարգացման նոր հնարավորություններ» խորագրով VI ֆորումը՝ նվիրված  Ղազախստանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին։ 

Այն միավորել է ԱՊՀ 8 երկրների ավելի քան 400 առաջատար գիտնականների, ակադեմիական կառույցների ղեկավարների և փորձագետների։  

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան համաժողովում ներկայացրել է ՀՀ ԳԱԱ ԱՊՀ երկրների հետ համագործակցության հարցերով փորձագետ Գևորգ Վարդանյանը: 

Ֆորումի պլենար նիստի հանդիսավոր բացմանը Գևորգ Վարդանյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և «Տվյալներից դեպի բացահայտումներ» թեմայով զեկուցմամբ՝ նվիրված գիտական հետազոտություններում արհեստական բանականության կիրառման նոր հնարավորություններին, գիտական գործունեության վերափոխմանը և միջազգային գիտական համագործակցության զարգացման հեռանկարներին: 

 

Որպես ԱՊՀ մասնակից պետությունների հիմնարար գիտությունների համագործակցության խորհրդի երիտասարդ գիտնականների խորհրդի համանախագահ և ՀՀ ԳԱԱ լիազորված անձ՝ Գևորգ Վարդանյանը մասնակցել է Ֆորումի շրջանակում տեղի ունեցած ԱՊՀ մասնակից պետությունների հիմնարար գիտությունների համագործակցության խորհրդի 14-րդ նիստին։ 

 

Նիստի ընթացքում խորհրդի անդամները քննարկել են ԱՊՀ տարածքում գիտական փոխգործակցությանն առնչվող մի շարք առանցքային հարցեր, այդ թվում՝

  • հիմնարար հետազոտությունների բնագավառում համատեղ գիտական նախագծերի և ծրագրերի իրականացման ընթացքն ու նոր ուղղությունները
  • գիտական կադրերի պատրաստման, որակավորման բարձրացման և երիտասարդ հետազոտողների միջև փորձի փոխանակման ակտիվացումը
  • խորհրդի նոր ղեկավար կազմի ընտրությունը և առաջիկա տարիների աշխատանքային պլանների հաստատումը: 

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։ 

ԱՊՀ տարածքում գիտական կապերի ամրապնդման և երկկողմ համագործակցության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ ԳԱԱ փորձագետ Գևորգ Վարդանյանը պարգևատրվել է Ղազախստանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված հոբելյանական մեդալով և վկայականով:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
04․11․2026թ․


Notices
Publications in Press
30/10/2026

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները
escs.gov.am
21/10/2026

Գիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան
escs.gov.am
21/10/2026

Քննարկվել են Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները
escs.gov.am
20/10/2026

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետ
escs.gov.am
This site has been visited
8 646 589

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:11, 12/11/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Scientific Council - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
International cooperation - Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal - Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results
Scientists of the Diaspora - Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am