Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Международное сотрудничество
Молодежные программы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Ученые диаспоры
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Карта сайта
Фонд развития науки НАН РА
Фонд развития науки НАН РА
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Научно-аналитический фонд Гегард
Научно-аналитический фонд Гегард
Международный научно-образовательный центр НАН РА
Международный научно-образовательный центр НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
EURAXESS-Armenia Portal
EURAXESS-Armenia Portal

Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Новости
11/06/2026
ՀՀ ԳԱԱ դրամաշնորհ Հայկական համադպրոցական գիտության փառատոնի հաղթող Ալբերտի Շահինյանին՝ London International Young Scientist Forum-ին մասնակցելու համար

ՀՀ ԳԱԱ  դրամաշնորհ Հայկական համադպրոցական գիտության փառատոնի հաղթող Ալբերտի Շահինյանին՝ London International Young Scientist Forum-ին մասնակցելու համարՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) հունիսի 9-ին հյուրընկալեց Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2026 թվականի հաղթողների։ Նրանց շնորհավորեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Սարգսյանը, Հայկական համադպրոցական գիտության փառատոնի ժյուրիի անդամներ։

 

ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց, որ ԳԱԱ-ում արդեն երկրորդ անգամ անցկացված Հայկական համադպրոցական գիտության փառատոնը մեծ հետաքրքրություն և ակտիվություն է առաջացնում։ «Սա հաճելի և կարևոր նախաձեռնություն է մեզ համար։ Մենք՝ բոլորս, մեծ հաճույք ու հպարտություն ենք զգացել մեր մասնակիցների աշխատանքներին ծանոթանալիս։ Հատկանշական է, որ աշակերտները համարձակորեն պաշտպանում էին իրենց աշխատանքները՝ ցույց տալով, որ լիարժեք տիրապետում են ընտրած թեմաներին,  պատրաստ են հիմնավորել իրենց տեսակետները։ Սա շատ կարևոր ձեռքբերում է և վկայում է նոր սերնդի գիտական մտածողության, ինքնավստահության և ստեղծագործ ներուժի մասին։ Փառատոնի ողջ ընթացքը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանում ձևավորվում է գիտությամբ հետաքրքրված, նախաձեռնող և նպատակասլաց երիտասարդների նոր սերունդ», - ասաց Աշոտ Սաղյանը։

Շնորհավորելով աշակերտներին՝ Ժաննա Անդրեասյանը վստահեցրեց, որ պետությունը շարունակելու է աջակցել երիտասարդ գիտնականներին՝ գիտությամբ զբաղվելը դարձնելով գրավիչ ու հեռանկարային մասնագիտական ընտրություն։ «Եթե դպրոցական տարիներին այս հաջողություններից ոգևորված որոշեք շարունակել ձեր ճանապարհը գիտության մեջ, ապա վստահ եղեք, որ Հայաստանը դառնում է գիտությամբ զբաղվելու լավագույն երկրներից մեկը»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։ Նա նշեց, որ Հայկական համադպրոցական գիտության փառատոնը հնարավորություն է միջազգային գիտակրթական միջավայր մուտք գործելու։ «Գիտությունը միջազգային երևույթ է։ Մենք չենք կարող Հայաստանում ունենալ բարձրորակ գիտություն, եթե այն սերտորեն կապված չէ միջազգային գիտական ցանցերի հետ։ Աշխատանքի որակի գնահատման հստակ չափանիշներ ունենալու համար անպ