Սույն թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, ՀՀ ԳԱԱ Գիտության հանրամատչելիացման և զարգացման ծրագրերի վարչությունը կազմակերպում է տեղեկատվական առցանց հանդիպում՝ «Աշակերտական գիտատեխնիկական ընկերությունը՝ գիտության, տեխնիկայի և տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրություններ սերմանող կարևոր օղակ» թեմայով։
Հանդիպման ընթացքում ՀՀ ԳԱԱ Գիտության հանրամատչելիացման և զարգացման ծրագրերի վարչության պետ, մանկավարժական գիտությունների դոկտոր Կամո Աթայանը կներկայացնի Աշակերտական գիտատեխնիկական ընկերության կառուցվածքը և նպատակները։ Նա նաև կներկայացնի «Էլեկտրոնային լամպից՝ ինտեգրալ սխեմա» թեման։
Քննարկմանը կարող են մասնակցել ուսանողներ, դպրոցականներ՝ այս հղումով։
ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
03․12․2025թ․