Սույն թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) կմեկնարկի «Տնտեսության նորաստեղծական զարգացման և ռազմավարական կառավարման հիմնահարցերը» միջազգային գիտաժողովը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի հիմնադրման 70-ամյակին։

Սեպտեմբերի 16-ին և 17-ին գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում (Գրիգոր Լուսավորիչ 15, 3-րդ հարկ)։ Ընդհանուր կներկայացվի 36 զեկուցում հետևյալ թեմատիկ ուղղություններով՝
- Մակրոտնտեսական ցուցանիշների զարգացման միտումները
- Ֆինանսական քաղաքականության առաջնահերթություններ
- Ռազմավարական կառավարում
- Նորաստեղծական զարգացում. նվաճումներ և խնդիրներ
- Ժողովրդագրություն, զբաղվածություն և կենսամակարդակ
- Տնտեսության իրական հատվածի առաջնահերթությունները և զարգացման մակարդակը
- Ծառայությունների ոլորտի զարգացման առաջնահերթություններն ու խնդիրները
- Վարքագծային տնտեսագիտություն. կանխադրված ընտրության ուժը։
ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
12․09․2025թ