ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը հրավիրում է միասին նշելու Թանգարանների միջազգային օրը։ Այս տարի Թանգարանների միջազգային օրը կրում է «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» խորագիրը:
Երկրաբանական թանգարանում կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝ սեմինարներ, քննարկումներ, մշակութային ծրագրեր, ցուցադրություններ։ Մայիսի 17-ին բոլոր այցելուների համար թանգարանը բաց կլինի ժամը 11:00-ից 24:00-ը, մայիսի 18-ին՝ ժամը 10:00-ից 18:00-ը:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
16․05.2025թ.
