Սույն թվականի մայիսի 16-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա «Գիտությունն այսօր» սեմինարների շարքի 2025 թվականի առաջին սեմինարը՝ «Երկրից դեպի Մարս. գիտնականների ներդրումը» թեմայով։
Սեմինարի ժամանակ կներկայացվեն տիեզերքի ուսումնասիրման հեռանկարային ուսումնասիրությունները, վերջին տարիների գիտական արդյունքները։ Ելույթներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, Հայ-Ռուսական համալսարանի կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը, «Հայկական տիեզերական ֆորում» հիմնադրամի ղեկավար, AMADEE-24 առաքելության համաղեկավար Հայկ Ասլանյանը, ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։
«Գիտությունն այսօր» սեմինարների շարքը ՀՀ ԳԱԱ-ն նախաձեռնել է երիտասարդների շրջանում գիտության հանրայնացման նպատակով։ Սեմինարներին կարող են մասնակցել ՀՀ բուհերի ուսանողներ, ավագ դպրոցների աշակերտներ։ 2025 թվականի դեկտեմբերին սեմինարների ակտիվ մասնակիցները կստանան վկայականներ:
Սեմինարին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
15․05.2025թ.