ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Մկրտիչ Թումանյան
Մ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
16/04/2025
COST ծրագրի տեղեկատվական օրը՝ ՀՀ ԳԱԱ-ում

Սույն թվականի ապրիլի 15-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվեց Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում եվրոպական համագործակցության (COST) ծրագրի տեղեկատվական օրը։ COST ծրագիրը ֆինանսավորում է հետազոտական ցանցեր, որոնք կոչվում են COST գործողություններ։ Դրանք միավորում են գիտնականներին և նորարարներին տարբեր ոլորտներից՝ 4 տարվա ընթացքում նախանշված թեմայի շուրջ համագործակցելու նպատակով:

COST ծրագրի տեղեկատվական օրվա միջոցառումը կազմակերպել էին «Նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն» հիմնադրամը, COST ասոցիացիան և ՀՀ ԳԱԱ միջազգային կապերի և երիտասարդական ծրագրերի վարչությունը։ Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահության, COST ասոցիացիայի 

անդամներ, COST ծրագրի շահառուներ, ՀՀ գիտակրթական կառույցների ներկայացուցիչներ։ COST ազգային համակարգող Տիգրան Արզումանյանը նշեց, որ տեղեկատվական օրվա նպատակն է ներկայացնել COST ծրագրի հիմնական դրույթները, ծրագրին մասնակցության ընթացակարգը, ֆինանսավորման հնարավորությունները։

Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ փոխնախագահի պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը։ «Ես ուզում եմ ընդգծել կապերի հաստատման և գործընկերության նոր հնարավորությունների կարևորությունը, որոնք հասանելի դարձան Հայաստանի հետազոտողներին 2022 թվականին COST ասոցիացիային անդամակցելու արդյունքում։ ՀՀ ԳԱԱ-ն մշտապես կարևորում է միջազգային  

համագործակցությունը։ ԳԱԱ-ն մի շարք միջազգային կազմակերպությունների և ցանցերի անդամ է, ունի համագործակցության բազմաթիվ պայմանագրեր։ ԳԱԱ ինստիտուտներն իրականացնում են ավելի քան 60 միջազգային դրամաշնորհային ծրագրեր։ Ցավոք, COST-ի դեպքում այս հնարավորությունը լիարժեք չի օգտագործվել։ Ես տեղեկացվել եմ, որ Հայաստանը COST գործողություններում ներկայացված է ընդամենը  

30%-ով։ COST գործողություններում ակտիվ և ընդգրկուն մասնակցությունը հրաշալի հնարավորություն կլիներ եվրոպական և միջազգային գլխավոր խաղացողների հետ կապերի և համագործակցության հաստատման համար՝ որպես արդյունք ունենալով համատեղ հետազոտություններ և միջազգային գիտական համագործակցություն։ Ես վստահ եմ, որ գիտության և նորարարության ոլորտում վերջին զարգացումները, 

հետազոտությունների ֆինանսավորման զգալի աճը, նոր ծրագրերի իրականացումը նպաստում են գիտության միջազգայնացմանը, նոր արդյունքների ստացմանը և հայաստանյան թիմերի՝ եվրոպական ծրագրերում մասնակցությանը։ Վստահ եմ, որ այսօրվա միջոցառումը կնպաստի ծրագրի մասին տեղեկացվածության բարձրացմանը և մեր հետազոտական համայնքի ավելի ակտիվ մասնակցությանը COST գործողություններում», - ասաց Արամ Պապոյանը։

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության միջազգային համագործակցության բաժնի պետ, COST-ի ավագ պաշտոնյաների կոմիտեի անդամ Մարիաննա Սարգսյանը նշեց, որ հետազոտությունների միջազգայնացման գործում մեծ դեր ունեն  «Հորիզոն Եվրոպա» և COST ծրագրերը։ «Այս երկու ծրագրերը եզակի հնարավորություն են ընձեռում մեր հետազոտողներին՝ ներգրավվելու բարձրորակ հետազոտական նախագծերում, զարգացնելու իրենց գաղափարներն ու նախագծերը միջազգային հետազոտական ցանցերում երկխոսության և գիտելիքի փոխանակման միջոցով», - ասաց Մարիաննա Սարգսյանը։

COST ծրագիրը ներկայացրին COST ասոցիացիայի փոխնախագահ, պրոֆեսոր Զորան Պոպովսկին և  COST քաղաքականության բաժնի ղեկավար Բարթ Վեյսը։ Ելույթներ ունեցան COST գործողությունների հայաստանյան մասնակիցները՝ ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալլա Ալեքսանյանը,  ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի ավագ գիտաշխատող Անի Պալոյանը և Գենետիկական փորձագիտական կենտրոնի մոլեկուլային գենետիկայի լաբորատորիայի ղեկավար Աննա Հովհաննիսյանը։

Ապրիլի 16-ին տեղի ունեցավ COST ասոցիացիայի փոխնախագահ, պրոֆեսոր Զորան Պոպովսկու, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Արամ Պապոյանի և ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի 

ակադեմիկոս- քարտուղար Ռուբեն Հարությունյանի աշխատանքային հանդիպումը, որի շրջանակում քննարկվեցին միջազգային և միջգիտակարգային համագործակցության հեռանկարները։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
16.04․2025թ․


Ազդեր








Միջոցառում նվիրված Լույսի միջազգային օրվան (16-ին մայիսի 2025թ․, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ)

2025թ. hունիսի 16-21-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը կազմակերպում է Ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի անվան «Ճառագայթային ֆիզիկա և հարակից կիրառություններ» 4-րդ միջազգային գիտական դպրոցը Երևան քաղաքում

2025թ․ սեպտեմբերի 8-11 ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Երևանում անց է կացնում «Մագնիսական և գերհաղորդիչ նյութեր» XIII միջազգային գիտաժողովը (MSM25)

Ս.թ սեպտեմբերի 26-27-ը ՀՀ ԳԱԱ ՇՀՀ կենտրոնը հրավիրում է Ձեզ Գյումրի՝ առկա և հեռավար կարգով մասնակցելու «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցեր» խորագրով 12-րդ միջազգային գիտաժողովի աշխատանքներին

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) объявляет о проведении в 2025 году очередного Конкурса на соискание грантов и 18-й научной Стажировки для молодых ученых и специалистов из стран СНГ

Հրապարակումներ մամուլում
13/05/2025

ՀՀ ԳԱԱ–ն հայտարարում է մրցույթ. յուրաքանչյուր մրցանակի դրամական պարգևի չափը 5 մլն դրամ է
news.am
05/05/2025

Կյանքից հեռացել է ԳԱԱ նախկին նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը
armenpress.am
05/05/2025

Մահացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը
factor.am
05/05/2025

Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը
hesc.am
Կայքը հաճախել են
7 329 866

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:32, 14/05/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: