Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Международное сотрудничество
Молодежные программы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Ученые диаспоры
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Карта сайта
Фонд развития науки НАН РА
Фонд развития науки НАН РА
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Научно-аналитический фонд Гегард
Научно-аналитический фонд Гегард
Международный научно-образовательный центр НАН РА
Международный научно-образовательный центр НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
EURAXESS-Armenia Portal
EURAXESS-Armenia Portal

Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Новости
21/10/2024
ՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց Համահայկական բնագիտական կրթական VII գիտաժողովը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվեց «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» թեմայով Համահայկական բնագիտական կրթական VII գիտաժողովը։ Այն կազմակերպել էին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը։

Գիտաժողովին մասնակցեցին գիտնականներ, մանկավարժներ, առաջատար մասնագետներ ՀՀ գիտական և կրթական կառույցներից։ Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։ «Ներկայում ամբողջ աշխարհում զարգացում է ապրում գիտության հանրամատչելիացման ուղղությունը։ Դեռ դպրոցից աշակերտը պետք է հասկանա՝ ուր գնա և ինչ մասնագիտություն ընտրի։ Այդ ցանկությունը պետք է դպրոցում առաջանա։ Մենք ևս պետք

է առաջ տանենք այս ուղղությունը և զարգացնենք գիտություն-կրթություն կապը, ԳԱԱ ինստիտուտների և ԲՈՒՀ-երի հնարավորությունները տանենք դեպի դպրոց և ուսուցիչների միջոցով օգնենք աշակերտներին», - ասաց Աշոտ Սաղյանը։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրամատչելիացման և զարգացման վարչության պետ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Աթայանը նշեց` սույն գիտաժողովի հարթակն իր մասնագիտական ներուժով եզակի է նման խնդիրներ քննարկելու համար։ «Գիտության հանրամատչելիացումը մեր ժամանակներում խիստ պահանջված է։ Այս խնդրի լուծման կարևոր բանալիներից մեկը գտնվում է կազմակերպված ուսուցման տիրույթում՝ դպրոցում և համալսարանում։ Մասնավորապես, բնական գիտությունները, լինելով քաղաքակրթական զարգացումների հիմքում և

դառնալով համամարդկային մշակույթի կարևոր մաս, այժմ, կարծես, չունեն այն ձգողական ուժը, որի շնորհիվ հատկապես նոր սերունդը ցանկանա ծանոթանալ նրա գաղտնիքներին և իր հերթին բացի բնության անհայտ գաղտնարանները։ Գիտության հանրամատչելիացման գործընթացը մենք դիտարկում ենք որպես գիտության հիմունքների արդյունավետ ուսուցման կարևոր պայմաններից մեկը», - ասաց Կամո Աթայանը։

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի նանո և մեզո համակարգերի ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը նշեց․ «Մեր ակադեմիան պետք է դառնա գիտության հանրահռչակման և տարածման գլխավոր կենտրոն։ Մենք աշխարհին կարող ենք ներկայանալ որպես գիտության և տեխնոլոգիաների երկիր։ Կարծում եմ՝ գիտական առումով ակադեմիայի դերն աճելու է և դառնալու է որոշ հարցերում 

հանգուցային։ Ըստ իս՝ սա կարևորագույն սկիզբն է, որի արդյունքում առավել արդյունավետ աշխատող փորձագիտական համայնքը՝ գիտնականներ, առաջատար մանկավարժներ, հետազոտողներ, համախմբվելու են ԳԱԱ-ի շուրջ, և մենք կկարողանանք կոտրել այն կարծրատիպերը, որոնք տարիների ընթացքում ձևավորվել են գիտության նկատմամբ։ Պետության հզորացման ամենակարևոր հանգամանքը կիրթ հասարակությունն է», - ասաց Հայկ Սարգսյանը։

Գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան առաջատար գիտնականներ, մանկավարժներ և մասնագետներ՝ ներկայացնելով ֆիզիկայի, քիմիայի, աշխարհագրության, մաթեմատիկայի, քվանտային մեխանիկայի, տիեզերագիտության, երկրաբանության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների հիմնախնդիրներն ու արդի հետազոտությունները, ինչպես նաև 

մաթեմատիկայի և ինֆորմատիկայի, ֆիզիկայի, աստղագիտության և բնագիտության, կենսաբանության, քիմիայի, աշխարհագրության հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրները։ Երկօրյա գիտաժողովի մասնակիցները քննարկեցին և մշակեցին գիտության հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրների լուծման առաջարկությունների փաթեթ, որը նախատեսվում է ներկայացնել ՀՀ կառավարություն և շահագրգիռ մարմիններ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
21․10․2024թ․


Анонсы








20 апреля 2026 года, в 15:00, в Институте философии, социологии и права Национальной академии наук Республики Армения состоится семинар на тему «Роль права в формировании глобального сообщества общих ценностей (Мирей Дельмас-Марти)»

20 апреля 2026 года, в 14:00, в Институте философии, социологии и права НАН РА состоится семинар на тему «Французская школа геополитики»

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) объявляет о проведении конкурса на соиcкание грантов и Стажировки молодых ученых и специалистов СНГ в Дубне в 2026 году

Публикации в прессе
20/02/2026

Ժաննա Անդրեասյանը Երևանի և ՀՀ մարզերի դպրոցականների հետ այցելել է ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ
escs.am
17/02/2026

Առցանց տեղեկատվական հանդիպում՝ նվիրված «Հորիզոն Եվրոպա» ծրագրի Նոր Եվրոպական Բաուհաուս նախաձեռնության 2026թ․ մրցույթներին
hesc.am
11/02/2026

Ակտիվ գիտություն և մայրություն. ֆինանսական և ենթակառուցվածքային խնդիրներ
infocom.am
09/02/2026

«Ռիսկ կա, որ Հայաստանում վերածվենք ներքին սփյուռքի, եթե կորցնենք մեր մշակույթը, ինքնությունը»․ Գևորգ Պողոսյան
aravot.am
с 01.01.2005г. сайт посещался
7 671 855

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  16:20, 02/03/2026 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы - Международное сотрудничество
Молодежные программы - Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки"
Публикации в прессе - Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Ученые диаспоры
Трибуна молодого ученого - Наши заслуженные деятели - Объявления - Карта сайта
© Copyright 1998-2026 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am