Սույն թվականի սեպտեմբերի 16-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության  նիստերի կլոր դահլիճում (Մարշալ Բաղրամյան պող. 24, 2-րդ հարկ)  տեղի  կունենա ՀՀ ԳԱԱ կենսաբազմազանության և կենսանվտանգության պրոբլեմային  խորհրդի նիստ՝ նվիրված վիրուսային համաճարակների կենսաբժշկական խնդիրներին:
Ելույթներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության  ինստիտուտի «Հակավիրուսային դեղամիջոցների հայտնաբերման» լաբորատորիայի  վարիչ Հովհակիմ Զաքարյանը, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի  «Բջջաբանության և վիրուսաբանության» լաբորատորիայի վարիչ  Զավեն Կարալյանը,  առողջապահության ոլորտի առաջատար մասնագետներ։
Կներկայացվեն  համաճարակաբանական, վիրուսային էվոլյուցիոն գենետիկային և վիրուսային  էկոլոգիային նվիրված ուսումնասիրություններ, որոնք կնպաստեն նոր առաջացող  վիրուսների դեմ պաշտպանության ամրապնդմանը:  Կզեկուցվեն Կապիկի ծաղիկի և  Արևմտյան Նեղոսի տենդի վիրուսների կենսաբանական յուրահատկությունների,  ներկայում իրականացվող հակավիրուսային և պատվաստանյութային  հետազոտությունների ընթացքի, ինչպես նաև Հայաստանում ուսումնասիրություններ  իրականացնելու համար անհրաժեշտ նախադրյալների առկայության և դրանց  կարևորության մասին։
Կքննարկվի վիրուսային նոր համաճարակներին կամ  համավարակներին պատրաստ լինելու համար անհրաժեշտ գիտահետազոտական  ենթակառուցվածքների, հետազոտությունների և համագործակցությունների  կազմակերպման և իրականացման նպատակահարմարության հարցը։ 
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
13.09.2024թ.