Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Международное сотрудничество
Молодежные программы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Ученые диаспоры
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Карта сайта
Фонд развития науки НАН РА
Фонд развития науки НАН РА
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Научно-аналитический фонд Гегард
Научно-аналитический фонд Гегард
Международный научно-образовательный центр НАН РА
Международный научно-образовательный центр НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
EURAXESS-Armenia Portal
EURAXESS-Armenia Portal

Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Новости
22/12/2022
ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Նաիրա Այվազյանը

Սույն թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց կենսաբանական գիտությունների դոկտոր Նաիրա Այվազյանը:

Ներկայացնելով ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գործունեությունը՝ Նաիրա Այվազյանը նշեց, որ ինստիտուտն ընդլայնել է իր գիտական ուղղվածությունը։ «Բացի նեյրոֆիզիոլոգիայից, որը մեր ավանդական գիտական ուղղվածությունն է, ներկայում ինստիտուտը զբաղվում է նյարդաֆիզիոլոգիայով, նյարդային համակարգի ինտեգրատիվ, պլաստիկ հատկությունների հետազոտություններով, կենտրոնական կարգավորման մեխանիզմների շարժողական և վեգետատիվ ֆունկցիաների հետազոտությամբ, գործնական առաջարկությունների զարգացմամբ։ Մեր կողմից նաև իրականացվում են մի շարք դրամաշնորհային ծրագրեր», - ասաց Նաիրա Այվազյանը։

Ինստիտուտին կից գործում է Հայկական ֆիզիոլոգիական ընկերությունը և Ուղեղի հետազոտությունների միջազգային միության Հայաստանյան մասնաճյուղը: Ըստ Նաիրա Այվազյանի՝ «Հորիզոն Եվրոպա» գիտական ծրագրի շրջանակներում ինստիտուտում հիմնվելու է գերազանցության կենտրոն:

Նաիրա Այվազյանը ծնվել է 1973 թվականին՝ Երևանում: 1995 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը: 2002 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, 2015 թվականին՝ դոկտորական ատենախոսությունը: Նաիրա Այվազյանի մասնագիտական հետաքրքրություններն ընդգրկում են կենսաֆիզիկան, կենսաքիմիան, ֆիզիոլոգիան, ռադիոկենսաբանությունը: Նա 140 տպագիր աշխատանքի, այդ թվում 1 ուսումնամեթոդական գրքի հեղինակ է:

1996-2011 թվականներին նա աշխատել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկայի ամբիոնում՝ լաբորանտից մինչև ավագ գիտաշխատող: 2010-2012 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտության տեղեկատվության վերլուծության և մոնիտորինգի կենտրոն-լաբորատորիայի վարիչը: 2011-2012 թվականներին ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի Թունաբանական հետազոտությունների լաբորատորիայի ղեկավարն էր: 2012 թվականին ընտրվել է ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում:

Նաիրա Այվազյանը Թունաբանության միջազգային միության Եվրոպական սեկցիայի նախագահն է, Համահայկական կենսաֆիզիկական ասոցիացիայի փոխնախագահը: Անդամակցում է Եվրոպական կենսաքիմիական կազմակերպությունների ֆեդերացիային, Եվրոպական կենսաֆիզիկական կազմակերպությունների ասոցիացիային: Նա Toxicon (Elsevier) միջազգային հանդեսի խմբագրական կազմի և Երևանի պետական համալսարանում գործող ՀՀ ԲՈԿ-ի Կենսաֆիզիկայի 051 մասնագիտական խորհրդի անդամ է:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
22.12.2022թ.


Анонсы








ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ասոցացված անդամների և արտասահմանյան անդամների 2026 թվականի ընտրության մրցույթի մասին

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) объявляет о проведении конкурса на соиcкание грантов и Стажировки молодых ученых и специалистов СНГ в Дубне в 2026 году

Публикации в прессе
15/07/2026

Արևելագիտության ինստիտուտում արժևորվեց եգիպտահայ նշանավոր ծաղրանկարիչ Ալեքսանդր Սարուխանի ստեղծագործական ժառանգությունը
hesc.am
15/07/2026

«Կրթությունը և փիլիսոփայությունը». միջազգային գիտաժողով ՀՊՄՀ-ում
hesc.am
14/07/2026

Արևելագիտության ինստիտուտը և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը կնքեցին համագործակցության հուշագիր
hesc.am
13/07/2026

Սննդամթերքի ռիսկի և օգուտի գնահատման կարողությունների զարգացումը Հայաստանում
hesc.am
с 01.01.2005г. сайт посещался
7 916 163

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  14:16, 24/07/2026 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы - Международное сотрудничество
Молодежные программы - Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки"
Публикации в прессе - Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Ученые диаспоры
Трибуна молодого ученого - Наши заслуженные деятели - Объявления - Карта сайта
© Copyright 1998-2026 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am