Սույն թվականի մարտի 20-ին` ժամը 15:00-ին, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական  գիտությունների ինստիտուտի երկրաբանական թանգարանում (Մարշալ Բաղրամյան  պողոտայի 24ա) տեղի կունենա «Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ և  հեռանկարներ»  մրցույթ միջոցառման արդյունքների ամփոփումը և հավաստագրերի  հանձնումը: Մրցույթ միջոցառման նպատակն էր տեսական և գործնական գիտելիքներ  հաղորդել մանկավարժներին, ուսանողներին և  դպրոցականներին երկրաշարժերի  առաջացման պատճառների, շրջակա միջավայրի վրա ունեցած նրա ազդեցությունների,  դրանց գրանցման ժամանակակից մեթոդների, սկբունքների և վերլուծությունների,  երկրաշարժի ժամանակ ճիշտ կողմնորոշվելու և պաշտպանվելու կանոնների մասին:  Մրցույթին  մասնակցել է 25  խումբ` ընդհանուր 180 մասնակից,   Երևանից,  Արարատի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերի ուսումնական  հաստատություններից:
   Մրցույթը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական  գիտությունների ինստիտուտի երկրաբանական թանգարանի և ՀՀ արտակարգ  իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն»  ՊՈԱԿ-ի կողմից:
   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   19.03.2019թ.