Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Международное сотрудничество
Молодежные программы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Ученые диаспоры
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Карта сайта
Фонд развития науки НАН РА
Фонд развития науки НАН РА
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Научно-аналитический фонд Гегард
Научно-аналитический фонд Гегард
Международный научно-образовательный центр НАН РА
Международный научно-образовательный центр НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
EURAXESS-Armenia Portal
EURAXESS-Armenia Portal

Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Новости
18/04/2026
ՀՀ ԳԱԱ-ում կայացավ «Հայ-ֆրանսիական մշակութային կապերի պատմությունից» միջազգային առաջին գիտաժողովը

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում սույն թվականի ապրիլի 17-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) կայացավ «Հայ-ֆրանսիական մշակութային կապերի պատմությունից» միջազգային առաջին գիտաժողովը, որը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը: 

Գիտաժողովում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Ասատրյանը։ Նա նշեց, որ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում  անցկացվող միջոցառումներին առաջին անգամ միանում է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը։ 

«Հայ ժողովրդի և այլ ժողովուրդների հետ ունեցած մշակութային առնչությունների ուսումնասիրությունը տասնամյակներ շարունակ գտնվել է Արվեստի ինստիտուտի գիտական հետազոտությունների առանցքում։ Դա նաև հայագիտության կարևոր ուղղություններից է։ Այս համատեքստում շատ կարևոր է հայ-ֆրանսիական մշակութային առնչությունների ուսումնասիրությունը», - ասաց Աննա Ասատրյանը։

Նա նշեց, որ գիտաժողովը լինելու է ամենամյա և գումարվելու է յուրաքանչյուր տարվա ապրիլ ամսին։ Յուրաքանչյուր գիտաժողով ունենալու է իր պատվավոր հյուրը։ Այս գիտաժողովի պատվավոր հյուրը ՀՀ ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ Հովհաննես Չեքիջյանն էր։ «Մաեստրոն իր գործունեությամբ հայ-ֆրանսիական 

երաժշտական առնչությունների լեգենդար խորհրդանիշ է։ Մեզ համար միանգամից պարզ էր, թե ով պետք է լիներ անդրանիկ գիտաժողովի պատվավոր հյուրը՝ անհատականություն, ով, կրթվելով Ֆրանսիայում, ձևավորվելով ֆրանսիական երաժշտական միջավայրում, հետագայում իր ստեղծագործական ողջ կատարողական գործունեության ընթացքում պրոպագանդել է ֆրանսիական վոկալ-սիմֆոնիկ երաժշտությունը», - ասաց Աննա Ասատրյանը։

Գիտաժողովի մասնակիցներին իր ողջույնի խոսքը հղեց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը։ «Հայ-ֆրանսիական մշակութային կապերը դարերի պատմություն ունեն, և այսօր էլ այդ կապերն ինտենսիվ զարգանում են։ Առաջին հայը Ֆրանսիայում հայտնվել է դեռևս 591 թվականին: 1855 թվականին լույս տեսավ Ֆրանսիայում առաջին հայերեն պարբերականը՝ «Արևելքը»: Ընդհանուր առմամբ, մինչ այսօր Ֆրանսիայում հրապարակված հայերեն պարբերականների թիվն անցնում է 215-ից:

Ի սկզբանե հայ-ֆրանսիական մշակութային կապերը կրել են անհատական բնույթ։ Ֆրանսիայում են սովորել և ստեղծագործել շատ հայ անվանի գործիչներ` Գրիգոր Զոհրապ, Սիամանթո, Ստեփան Աղաջանյան, Հակոբ Գյուրջյան և այլոք: Իսկ երբ մենք ունեցանք պետականություն, այդ մշակութային կապերը սկսեցին կրել արդեն միջպետական բնույթ։ 1949 թվականին ստեղծվել է Ֆրանսահայ մշակութային միությունը, որը մինչ օրս ակտիվ գործում է։ Որպեսզի մշակութային կապերը տարբեր երկրների, տարբեր ժողովուրդների հետ ամուր լինեն, և մենք հաղորդակցվենք և մասնակից դառնանք համաշխարհային մշակույթի զարգացմանը, պետք է ձգտենք ամրապնդել մեր պետականությունը, իսկ մշակույթը պետականության կարևոր գործիքներից է», - ասաց Յուրի Սուվարյանը։

Գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան վաստակաշատ գիտնականներ ու երիտասարդ հետազոտողներ Լիբանանից, Հայաստանից, Չինաստանից, Ֆրանսիայից։ Նրանց գիտական զեկուցումները նվիրված էին հայ-ֆրանսիական առնչություններին երաժշտության, ճարտարապետության մեջ, կերպարվեստում և թատրոնում։ 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
20․04․2026թ․

Фотогалерея

Анонсы








ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ասոցացված անդամների և արտասահմանյան անդամների 2026 թվականի ընտրության մրցույթի մասին

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) объявляет о проведении конкурса на соиcкание грантов и Стажировки молодых ученых и специалистов СНГ в Дубне в 2026 году

Публикации в прессе
12/07/2026

Մեծ փոփոխություններ ԳԱԱ-ում. Ակադեմիան դառնում է փորձագիտական կառույց
1lurer.am
06/07/2026

Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
1lurer.am
24/06/2026

3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
1lurer.am
23/06/2026

Անվանի ֆիզիկոսները Երևանում քննարկում են ճառագայթների և մասնիկների դերը բժշկության և այլ ոլորտներում
1lurer.am
с 01.01.2005г. сайт посещался
7 910 304

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  16:28, 22/07/2026 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы - Международное сотрудничество
Молодежные программы - Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки"
Публикации в прессе - Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Ученые диаспоры
Трибуна молодого ученого - Наши заслуженные деятели - Объявления - Карта сайта
© Copyright 1998-2026 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am