Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Международное сотрудничество
Молодежные программы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Ученые диаспоры
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Карта сайта
Фонд развития науки НАН РА
Фонд развития науки НАН РА
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Научно-аналитический фонд Гегард
Научно-аналитический фонд Гегард
Международный научно-образовательный центр НАН РА
Международный научно-образовательный центр НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
EURAXESS-Armenia Portal
EURAXESS-Armenia Portal

Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Новости
16/09/2025
ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Ալվարդ Անտոնյանը

Սույն թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց կենսաբանական գիտությունների թեկնածու Ալվարդ Անտոնյանը։

Ալվարդ Անտոնյանը ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է 2022 թվականին: Նա ներկայացրեց 2022-2025 թվականներին իր ղեկավարությամբ կատարած աշխատանքները։ Նշված ժամանակահատվածում, ինստիտուտի համար դժվար շրջանում, իրականացվել են գիտական և ենթակառուցվածքի պահպանման բազմաթիվ աշխատանքներ: Այդ ընթացքում ինստիտուտի աշխատակիցները հրապարակել են մոտ 80 գիտական հոդված, որի ավելի քան 70 տոկոսը՝ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում։ Աճել է ինստիտուտի բազային ֆինանսավորումը և ավելացել դրամաշնորհների թիվը։ Ինստիտուտը համագործակցում է արտասահմանյան ու տեղական մի շարք համալսարանների և կազմակերպությունների հետ, կնքվել են հռչակագրեր։ 

Ալվարդ Անտոնյանը ծնվել է 1964 թվականին` Երևան քաղաքում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը կենսաքիմիա մասնագիտությամբ: Աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում և 1996 թվականին ստացել կենսաբանական գիտությունների թեկածուի գիտական աստիճան: Ղեկավարում է «Ադենիլային միացությունների նյութափոխանակության» լաբորատորիան, ինստիտուտի առաջատար գիտաշխատող է: Նրա ղեկավարությամբ և մասնակցությամբ լաբորատորիան ստացել է բազմաթիվ տեղական և միջազգային դրամաշնորհներ: 2007 թվականից դասավանդում է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դեղագործական քիմիայի ամբիոնում և ունի դոցենտի կոչում։ Համատեղ գիտական հետազոտություններ է իրականացնում Իտալիայի Կամերինոյի համալսարանի, Գերմանիայի Բեռլինի Ազատ և Շարիտե բժշկական համալսարանների, Հալլեի Ֆրաունհոֆերի Բջջային թերապիայի և իմունալոգիայի ինստիտուտի, Շվեյցարիայի Ֆրիբուրգի համալսարանի հետ: Ալվարդ Անտոնյանի գիտական հետազոտությունների ոլորտներն են կենսաքիմիան, կենսաֆիզիկան և կենսաբժշկությունը։ Նա 52 գիտական աշխատության հեղինակ է։ Անդամակցում է Կենսաքիմիկոսների հայկական ասոցացիային և Նյարդաքիմիայի եվրոպական միությանը:

Ներկայացնելով ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի զարգացման ծրագիրը՝ Ալվարդ Անտոնյանը նշեց, որ առաջնահերթություններից են՝

  • տարբեր պաթոլոգիաների դեպքում թիրախային թերապիայի նպատակով ստեղծել դեղերով և թիրախային բջիջները ճանաչող մոլեկուլներով բեռնված նանոդեղամիջոցների տրանսպորտային համակարգեր; 
  • արթրիտների պաթոլոգիայում պոլիկլոնալ հակամարմինների կիրառմամբ հետազոտություններից և բջջային կուլտուրաների հետ աշխատանքի փորձից ելնելով ստանալ մոնոկլոնալ հակամարմիններ՝ թեթևացնելու ինստիտուտի ֆինանսական բեռը;
  • զարգացնել Ալցհեյմերի, Պարկինսոնի և կենտրոնական նյարդային համակարգի պաթոլոգիաների որոշ մեխանիզմների բացահայտմանն ուղղված ուսումնասիրությունները;
  • շարունակել բնական և սինթեզած միացությունների ազդեցության հետազոտությունները շաքարախտի և արյան մակարդելիության դեպքում;
  • ստեղծել հակաբորբոքային և հակաշաքարախտային պատրաստուկներ և քսուքներ հավելումների ձևով; 
  • նոր մակարդակի վրա դնել կարևոր նշանակության սպիտակուցների հետ պրոլինով հարուստ պեպտիդների և պրոբիոտիկների փոխազդեցության կիրառական հետազոտությունները: 

Ալվարդ Անտոնյանը հավելեց, որ շարունակվելու է գիտական արդյունավետության բարձրացմանը միտված գործընթացը: 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
16․09․2025թ.


Анонсы
Публикации в прессе
31/10/2025

Ամփոփվել են «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր — 2025» մրցույթի արդյունքները
hesc.am
28/10/2025

Մարի Սկլադովսկա-Կյուրիի անվան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունում
hesc.am
27/10/2025

Արևմտյան գործընկերների աջակցությամբ ոչ պիտանի ռադիոակտիվ աղբյուրները վնասազերծվում են
1lurer.am
24/10/2025

Մեզ շրջապատող նյութերի հնարավոր վտանգները, կենսաբանությունն ու մեքենայական ուսուցումը
infocom.am
с 01.01.2005г. сайт посещался
7 527 693

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  17:09, 07/11/2025 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы - Международное сотрудничество
Молодежные программы - Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки"
Публикации в прессе - Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Ученые диаспоры
Трибуна молодого ученого - Наши заслуженные деятели - Объявления - Карта сайта
© Copyright 1998-2025 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am