Սույն թվականի սեպտեմբերի 8-ին ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկել է Մագնիսական և գերհաղորդիչ նյութերի միջազգային 13-րդ գիտաժողովը (MSM25)։
MSM25 գիտաժողովի շրջանակներում ներկայացվում են մագնիսական, գերհաղորդիչ և հարակից նյութերի հետազոտության և կիրառման վերաբերյալ վերջին նվաճումները։

Քառօրյա գիտաժողովի ընթացքում պլենար և հրավիրված զեկուցումներով հանդես են գալիս միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ՝ պրոֆեսոր Դարիուս Կազարովսկին (Ցածր ջերմաստիճանի և կառուցվածքային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Լեհաստան), պրոֆեսոր Բիլալ Գյոկցեն (Վուպերթալի համալսարան), դոկտոր Լաուրա Գրինը (Ֆլորիդայի պետական համալսարան), պրոֆեսոր Ուլֆ Վայդվոլդը (Դուիսբուրգ-Էսսենի համալսարան), պրոֆեսոր Կարեն Մարտիրոսյանը (Տեխասի Ռիո Գրանդե Վելի համալսարան), պրոֆեսոր Կոնստանտին Արությունովը (ՌԳԱ, Կապիցայի Ինստիտուտ), պրոֆեսոր Անդրեյ Ռոգալեվը (Եվրոպական Սինքրոտրոն) և այլոք։
Գիտաժողովն ընդգրկում է հետևյալ թեմաները.
Մագնիսականություն
- Կոշտ մագնիսական նյութեր
- Մագնիսակալորիականություն
- Մագնիսացման դինամիկա
- Նանոչափային մագնիսականություն
- Մագնիսական նյութերը կենսաբանության և բժշկության մեջ
- Նոր մագնիսական նյութեր և ի հայտ եկող երևույթներ
- Բազմաֆունկցիոնալ մագնիսական նյութեր
- Ֆրուստրացիա և տոպոլոգիա մագնիսականության մեջ
- Ոչ ավանդականմշակման եղանակներ մագնիսական հիստերեզիսի նախագծման համար
- Փորձարարական եղանակներ
Գերհաղորդականություն
- Բարձր-Tc գերհաղորդականություն
- Բարձր ճնշման հիդրիդներ
- 2D գերհաղորդիչներ
- Մագնիսական գերհաղորդիչներ
- Տոպոլոգիական գերհաղորդիչներ
- Ծանր ֆերմիոններ
- Գերհաղորդականություն սահմանափակված երկրաչափություններում
- Թունելային և Ջոզեֆսոնի միացումներ
- Նորահայտ գերհաղորդիչ նյութեր
- Գերհաղորիչ սարքեր
Գիտաժողովին նախատեսվում են մրցանակներ լավագույն բանավոր և ստենդային զեկուցումների համար։
MSM միջազգային գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի կողմից:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
09.09.2025թ․