Սույն թվականի ապրիլի 22-ին և 23-ին կանցկացվի ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) տարեկան ընդհանուր ժողովը:
Ապրիլի  22-ին գիտական գործունեության արդյունքները կամփոփեն ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական  և տեխնիկական գիտությունների, ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, բնական  գիտությունների, քիմիական և Երկրի մասին գիտությունների, հայագիտության և  հասարակական գիտությունների բաժանմունքները։
Ապրիլի 23-ին՝ ՀՀ  ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում, ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ  Սաղյանը կներկայացնի ՀՀ ԳԱԱ 2024 թվականի գիտական գործունեության հիմնական  արդյունքները: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Արթուր  Իշխանյանը կներկայացնի ՀՀ ԳԱԱ 2024 թվականի գիտակազմակերպական  գործունեության արդյունքները: Կներկայացվեն գիտական զեկուցումներ։
Ծրագիր
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
18.04.2025թ.