Գիտական հանրությունը նշում է  հանրահայտ  ֆիզիոլոգ, գիտության վաստակավոր գործիչ,  էվոլյուցիոն  ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից ակադեմիկոս Լևոն Օրբելու 135-ամյա  հոբելյանը: Գիտական հանրությունը նշում է հանրահայտ  ֆիզիոլոգ, գիտության  վաստակավոր գործիչ,  էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից  ակադեմիկոս Լևոն Օրբելու 135-ամյա հոբելյանը: Սույն թվականի հոկտեմբերի  11-ին` ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում  (Երևան, Օրբելի փ. 22) կմեկնարկի «Կենսաբանական օբյեկտների ինֆորմացիոն  պոտենցիալը» միջազգային գիտական նստաշրջանը՝ նվիրված ակադեմիկոս Լևոն  Օրբելու հոբելյանին: Նստաշրջանին կմասնակցեն գիտնականներ ԱՄՆ-ից,  Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից: Միջոցառմանը կմասնակցեն Լևոն Օրբելու թոռը`  Աբգար Օրբելին և  ֆիզոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի  դափնեկիր Կոնրադ Լորենցի թոռը` Ռիկարդո Դրագի-Լորենցը: 
   Լևոն Օրբելու  աշխատանքները հիմնարար ներդրում են ֆիզիոլոգիայի տարբեր բաժինների  զարգացման գործում և ունեն համաշխարհային ճանաչում։ Օրբելին, լինելով  ֆիզիոլոգիայում էվոլյուցիոն ուղղության հիմնադիրը, ձևակերպել է այդ  ուղղության մեթոդներն ու խնդիրները, որոնք պարզաբանում են կենդանի  օրգանիզմների ֆունկցիաների զարգացման ողջ պատմությունը՝ կապված արտաքին և  ներքին միջավայրերի շարժուն փոխանակության հետ։ Օրբելու մշակած էվոլյուցիոն  ֆիզիոլոգիայի սկզբունքները, որպես հզոր հետազոտական միջոց, լայնորեն  կիրառվում են ժամանակակից հետազոտություններում։ Օրբելին ստեղծել է  ֆիզիոլոգիական ամենաընդարձակ դպրոցներից մեկը։ Նա կարևոր ավանդ ունի  Հայաստանում ֆիզիոլոգիայի զարգացման գործում։ Նրա անունով է կոչվում ՀՀ ԳԱԱ  Ֆիզոլոգիայի ինստիտուտը:
   Լևոն Օրբելին եղել է ԽՍՀՄ պետական մրցանակի  դափնեկիր: Պարգևատրվել է Լենինի 5, Աշխատանքային կարմիր դրոշի 3, Կարմիր  աստղ շքանշաններով:
   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   10.10.2017թ.