News
25/09/2017
ՀՀ ԳԱԱ-ում քննարկեցին գերհամակարգչային նորագույն տեխնոլոգիաներն ու պլատֆորմները

    Սեպտեմբերի 25-ին CSIT-2017 միջազգային գիտաժողովի շրջանակներում ՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց «Գերհամակարգչային հաշվարկներ և մեծ տվյալներ՝ հետազոտության և նորարարության շարժիչները» ենթագիտաժողովը: 

    Այսօր աշխարհում տարբեր ոլորտներում կուտակվել են մեծ քանակությամբ տվյալներ, որոնք պետք է համակարգվեն և մշակվեն: Դրանց մշակումը ենթադրում է կազմակերպված առցանց պահեստների ստեղծում: Շատ որոշումների ընդունումը պահանջում է բարդ համակարգերի մոդելների, բարձր արտադրողականության համակարգիչների և մեծ տվյալների բարձր արտադրողականության վերլուծության առկայություն: Տեղեկատվական տեխնոլոգիաները կարող են խթանել երկրի ժառանգության թվայնացումը` ապահովելով բոլորի համար առցանց հասանելիություն: 

25092017_2_3.jpg
    Այդ տեխնոլոգիաներից են բարձր արտադրողականության հաշվարկները և մեծ տվյալների պահպանման մշակման գործիքները: Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին գերհամակարգչային նորագույն տեխնոլոգիաներն ու պլատֆորմները, Հայաստանի գերհամակարգչային կենտրոնի ստեղծման հաստատված և այժմյա ձեռքբերումները և գիտական մարտահրավերները։ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, CSIT-2017 գիտաժողովի նախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը ներկայացրեց բարձր արտադրողականության հաշվարկների (HPC)  ստեղծման ուղղությամբ Հայաստանում` ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում, տարվող աշխատանքները: Ֆրանսիայի «Աթոս Բուլլ» ընկերության Մեծ տվյալների ռազմավարության բաժանմունքի ղեկավար Ժան-Մարկ Դենիսը ներկայացրեց  գերհամակարգչային տեխնոլոգիաների և պլատֆորմների ստեղծման և գործունեության միջազգային փորձը: 

25092017_2_2.jpg
    Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) Գիտական հաշվարկների ուղղությամբ կոմիտեի ղեկավար, Թուլուզի համակարգչային  գիտության ինստիտուտի տնօրեն, CSIT-2017 գիտաժողովի համանախագահ Միշել Դայդեն ներկայացրեց Ֆրանսիական փորձը բարձր արտադրողականության հաշվարկների համակարգերի զարգացման ուղղությամբ: Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման միտումները ներկայացրեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբրյանը: ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի փոխտնօրեն Հրաչյա Ասցատրյանն իր զեկուցմամբ կարևորեց Հայաստանում գերհամակարգչային կենտրոնի ստեղծումը: 

25092017_2_1.jpg
    Գիտաժողովի մասնակիցները խիստ կարևորեցին Հայաստանում նման հզոր տեղեկատվական տեխնոլոգիաներ ստեղծելու անհրաժեշտությունը, և որոշվեց առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարություն գերհամակարգչային կենտրոնի ստեղծման մասին:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
25.09.2017թ.



Website last updated on:  18:07, 22/10/2021

General Page - About Academy - Divisions - Organisations - Members - Contact us - COVID-19 - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - News - Scientific Results - Diaspora Department presents - Young Scientist Tribune - Conferences - Publications in Press - Announcements - Photogallery -
"Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal - Funds - Anniversaries - Publications - Web Resources -
Other Academies Universities - Lindau - Sitemap - Search