Նորություններ
29/05/2023
Տեխասի hամալսարանի քիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վլադիմիր Գևորգյանը ՀՀ ԳԱԱ-ում և ԵՊՀ-ում հանդես կգա դասախոսություններով

Սույն թվականի մայիսի 30-ից հունիսի 1-ը ԱՄՆ Տեխասի hամալսարանի քիմիայի ամբիոնի վարիչ, Տեխասի Հարավ-արևմտյան բժշկական համալսարանի պրոֆեսոր, հեռավար լաբորատորիայի ղեկավար Վլադիմիր Գևորգյանը ՀՀ ԳԱԱ-ում և ԵՊՀ-ում հանդես կգա դասախոսություններով։ Դասախոսություններն անցկացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի կողմից 2022 թվականին երաշխավորված «N‐Պարունակող հետերոցիկլերի սինթեզի և С‐H ֆունկցիոնալացման նոր ﬔթոդաբանությունների մշակում» հեռավար լաբորատորիաների մրցույթի շրջանակներում։ 


Մայիսի 30-ին՝ ժամը 14:00-ին, Վլադիմիր Գևորգյանը հանդես կգա «21-րդ դարի քիմիան. նոր հնարավորություններ, նոր պահանջներ» թեմայով դասախոսությամբ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (Մարշալ Բաղրամյան 24)։

Մայիսի 31-ին՝ ժամը 14:00-ին, նա դասախոսություն կկարդա ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում։ Դասախոսության թեման է՝ «Նոր սինթետիկ մեթոդոլոգիաների մշակում»։ 

Պրոֆեսոր Գևորգյանը հունիսի 1-ին՝ ժամը 14:30-ին, դասախոսություն կկարդա Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետում՝ «Ինչպես ընտրել հետազոտական ուղղություն և իրականացնել նախագիծ» թեմայով։ 

Աշխատանքային լեզուն ռուսերենն է։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
29.05.2023թ.