News
26/12/2022
ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը «Ռոսատոմ»-ի ղեկավարության հետ քննարկել է հնարավոր համագործակցության հարցերը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը դեկտեմբերի 15-ին Մոսկվայում հանդիպել է «Ռոսատոմ» պետկորպորացիայի բարձր ղեկավարության հետ: Գլխավոր տնօրենի տեղակալներ Յուրի Օլենինի, Ալեքսեյ Դուբի և Մտավոր սեփականության և միջազգային ծրագրերի վարչության ղեկավար Մաքսիմ Բոգաչևի հետ քննարկվել են ՀՀ ԳԱԱ ինստիտուտների հետ հնարավոր համագործակցության հարցերը: Աշոտ Սաղյանը

ներկայացրել է ՀՀ ԳԱԱ համապատասխան ինստիտուտների գործունեությունը, առկա ռեսուրսները, իրականացվող հետազոտությունները պլազմային տեխնոլոգիայի, միջուկային բժշկության, նյութաբանության, կենսատեխնոլոգիայի ոլորտներում: 

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել պատվիրակությունների այցելություն Երևան և Մոսկվա տեղում ինստիտուտների հետազոտություններին ծանոթանալու համար», - ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
26.12.2022թ.