Նորություններ
12/05/2017
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և Հայ-ռուսական համալսարանը խորացնում են գիտատեխնիկական համագործակցությունը

    Սույն թվականի մայիսի 12-ին` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում, քննարկվեցին ՀՀ ԳԱԱ-ի և Հայ-ռուսական համալսարանի գիտական, գիտատեխնիկական և տեխնոլոգիական համագործակցության հեռանկարները և առաջնահերթությունները:
     ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ողջունելով համագործակցության նախաձեռնությունը,  ասաց. «Այս համագործակցությունը շատ կարևոր է և դրական հետևանք պետք է ունենա: Նախորդ տարիներից ունենք համատեղ համագործակցության ծրագրեր, որոնց արդյունքները դրական են: Հիմա այդ բոլորին ավելացել է մի նոր հնարավորություն, որը ճիշտ օգտագործելով, կնպաստենք  Հայաստանի մակարդակի և հեղինակության բարձրացմանը»:

20170512-3.jpg
     Քննարկվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, բժշկական կենսաբանության և կենսատեխնոլոգիաների, ֆիզիկայի և քիմիայի, նանոտեխնոլոգիաների, մեխանիկայի և հնագիտության գիտական բնագավառներում համատեղ հետազոտությունների հնարավորությունները: 
     Առաջարկություն եղավ համատեղ մագիստրոսական ծրագրեր մշակել բարձրակարգ կադրերի պատրաստման համար:

12.05.2017թ.
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն



Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  12:19, 16/09/2021

Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - COVID-19 - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում - Հայտարարություններ - Լուսանկարներ -
«Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ -
Այլ ակադեմիաներ Համալսարաններ - Լինդաու - Կայքի քարտեզ - Որոնում