Նորություններ
01/09/2022
«Հայաստան-Իրան. պատմական անցյալը և ներկան» ժողովածուի շնորհանդեսը՝ ՀՀ ԳԱԱ-ում

Սույն թվականի սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտում (Մարշալ Բաղրամյան 24/4, 10-րդ հարկ) տեղի կունենա «Հայաստան-Իրան. պատմական անցյալը և ներկան» ժողովածուի շնորհանդեսը:

Միջոցառումը կանցկացվի ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնում, որը վերանորոգվել և վերակահավորվել է բարերար Ավետյան ընտանիքի միջոցներով:

Նախատեսվում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ու Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի միջև հուշագրի ստորագրման արարողություն:

Միջոցառմանը հրավիրված են բարերար Ավետյան ընտանիքի ներկայացուցիչները, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբան, Իրանի մեջլիսի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը, Իրանի մեջլիսի նախկին պատգամավոր Կարեն Խանլարյանը:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
01.09.2022թ.