Новости
14/04/2017
ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոն և «Environmental Control Center Co» ճապոնական ընկերությունը կհամագործակցեն շրջակա միջավայրի պաշտպանության գործում

    ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոն և «Environmental Control Center Co» ճապոնական առաջատար բազային ընկերությունը կհամագործակցեն շրջակա միջավայրի պաշտպանության գործում: Համագործակցության համաձայնությունը ձեռք է բերվել ապրիլի 10-ին տեղի ունեցած տեսակոնֆերանսի ժամանակ: Մեկ ամսվա ընթացքում կմշակվի և կձևավորվի երկու կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմատիկային նվիրված նախագիծ` նպատակաուղղված ճապոնական առաջավոր փորձի` Հայաստանի էկոհամակարգի պահպանության գործընթացում ներդրմանը։

20170414-1.jpg
    Ճապոնական «Environmental Control Center Co» ընկերությունը մասնագիտացված է հողի, ջրի, օդային ավազանի  մշտադիտարկումների և հետազոտությունների իրականացման գործում։
    Տեսակոնֆերանսի ժամանակ մասնավորապես քննարկվել է շրջակա միջավայրի պաշտպանությունը սնդիկի և նրա միացությունների անտրոպոգեն արտանետումներից  Սնդիկի մասին Մինամատայի կոնվենցիայի շրջանակներում:
    «Environmental Control Center Co» ընկերության հետ քննարկմանը  մասնակցել  են ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության, ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչներ։

14.04.2017թ.
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն



Сайт последний раз обновлялся:  21:23, 27/11/2020

Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - COVID-19 - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Новости - Конференции - Публикации в прессе - Объявления - Фотогалерея
Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи - Публикации - Веб ресурсы - Другие академии
Университеты - Линдау - Карта сайта - Поиск