Новости
12/07/2021
ՀՀ ԳԱԱ-ում քննարկվեցին գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման և գիտական կադրերի որակավորման անցկացման վերաբերյալ հարցեր

   Սույն թվականի հուլիսի 12-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի, ԳԱԱ նախագահության անդամների, գիտական կազմակերպությունների տնօրենների և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանի հետ: Քննարկվեցին գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման և գիտական կադրերի որակավորման անցկացման վերաբերյալ հարցեր: 
   Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրեց  ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 17-ի N 1121 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 747-Լ որոշման և ՀՀ կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում գիտական կադրերի որակավորման կարգը և գնահատման չափանիշները հաստատելու մասին» N 935 որոշման հիմնական դրույթները:
   Նշվեց, որ գիտաշխատողների աշխատավարձերը բարձրանալու են 2022թ. հունվարից: Այդ պատճառով  գիտական կադրերի որակավորման գործընթացը պետք է ավարտին հասցվի 2021թ. հոկտեմբերին, որպեսզի պետական բյուջեում կատարվեն համապատասխան փոփոխություններ:

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   12.07.2021թ.

Фотогалерея


Сайт последний раз обновлялся:  01:34, 26/10/2021

Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - COVID-19 - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет - Трибуна молодого ученого - Конференции - Публикации в прессе - Объявления - Фотогалерея -
Газета "Гитутюн" - Журнал "В мире науки" - Фонды - Юбилеи - Публикации - Веб ресурсы -
Другие академии Университеты - Линдау - Карта сайта - Поиск