Նորություններ
07/04/2020
2020թ. ապրիլի 7-ին լրացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռադիկ Բենիկի Կոստանյանի ծննդյան 80-ամյակը:

ՀՀ ԳԱԱ նախագահությունը ջերմ բարեմաղթանքներ է հղում հոբելյարին և ցանկանում նորանոր ստեղծագործական հաջողություններ:

Մեծարգո Ռադիկ Բենիկի,

    Սրտանց շնորհավորում ենք Ձեզ 80-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Ձեր բազմամյա արգասաբեր աշխատանքային գործունեությամբ Դուք ծանրակշիռ ներդրում եք ունեցել Հայաստանում գիտության զարգացման գործում: Ձեր գիտական գործունեությունը մեկնարկել է 1960-ականների սկզբին՝ աշխարհում նոր գիտական ուղղության – լազերային ֆիզիկայի բուռն զարգացման ժամանակաշրջանում: Ակտիվորեն ներգրավվելով այդ ուղղությանը, Դուք գրեթե 60 տարի շարունակ կատարել եք հիմնարար և կիրառական կարևոր նշանակության ունեցող աշխատանքներ՝ հիմնականում նպատակաուղղված նոր պինդմարմնային լազերների մշակմանը, որոնք լայն ճանաչում են գտել թե՛ հայրենիքում, և թե՛ արտերկրի առաջատար գիտական կենտրոններում:
    Մենք բարձր ենք գնահատում նաև Ձեր մանկավարժի և գիտության կազմակերպիչի հմտությունները: Գովեստի է արժանի Ձեր ակադեմիկոս-քարտուղարի գործունեությունը՝ ֆիզիկայի ուղղությամբ աշխատանքների համակարգման գործում: Դուք միշտ առաջնորդվել եք քաղաքացիական շիտակ դիրքորոշմամբ և գործի նկատմամբ սրտացավ վերաբերմունքով: Այդ արժանիքները բնորոշ են իսկական գիտնականին:
    Հղելով մեր հոբելյանական շնորհավորանքները, սրտանց ցանկանում ենք Ձեզ երիտասարդական ավյուն և հետագա բեղմնավոր գիտական աշխատանք՝ ի փառս Հայաստանի գիտության, քաջառողջություն և բարեկեցություն:  

Խորին հարգանքով,
ՀՀ ԳԱԱ նախագահություն
ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունք



Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:35, 04/08/2020

Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - COVID-19 - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում - Հայտարարություններ - Լուսանկարներ
«Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ
Համալսարաններ - Լինդաու - Կայքի քարտեզ - Որոնում