Նորություններ
13/03/2020
Հայաստանը դարձել է գլոբալ կենսաբանական ծրագրի մասնակից

   2020 թ. փետրվարին ՀՀ գիտության կոմիտեի և Կյանքի շտրիխ կոդավորման միջազգային կոնսորցիումի (IBOL) միջև ստորագրվեց  «Կյանքի շտրիխ կոդավորման միջազգային կոնսորցիումի և ՀՀ գիտության կոմիտեի միջև փոխըմբռնման հուշագրի» շրջանակներում ֆինանսական պարտավորությունների մասին պայմանագիր: Այս փաստաթղթով սահմանվեցին հուշագրի շրջանակներում ստանձնած պարտավորություններն ու հանձնառությունները։
   IBOL-ի նպատակն է նկարագրել մոլորակի բոլոր կենդանի տեսակներն ըստ մոլեկուլային մարկերների (շուրջ 10 մլն տեսակ) և այդ տվյալները ներառել ընդհանուր տեղեկադարանում։ IBOL նախաձեռնության պատմությունը սկսվում է 2003 թ.-ից, երբ Կանադայում Փոլ Հեբերն ու Մարկ Սթոյքելն առաջարկեցին կենդանի օրգանիզմների տեսակների դասակարգման բոլորովին նոր մոտեցում՝ հիմնվելով նրանց գենոմի կառուցվածքի վրա։ 2004 թ.-ից սկսած՝ IBOL նախագծի շրջանակներում արդեն ծախսվել է 125 մլն դոլար՝ 500 հազար կենսատեսակ նկարագրելու համար։

20200316_2.jpg
    2019 թ. հունիսից սկսվել է IBOL-ի նոր՝ «Բիոսկան» ծրագիրը, որի նպատակն է նկարագրել կենդանի օրգանիզմների 2 մլն տեսակների գենոմներ։ 2019 թ. հունիսի 15-16-ին Նորվեգիայի Տրոնհեյմ քաղաքում տեղի ունեցած ծրագրի հիմնադիր ժողովի ժամանակ ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների  բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ԵՊՀ  Գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Հարությունյանն ընտրվել է ծրագրի գիտական կոմիտեի անդամ։
20200316_1.jpg
   2019-2026 թվականներին IBOL նախագծի իրականացման բյուջեն կազմելու է 180 մլն ԱՄՆ դոլար։ Ավելի քան 30 երկրների հազարավոր գիտնականների հետ այս գլոբալ կենսաբանական նախագծին մասնակցությունը թույլ կտա հայ կենսաբաններին իրականացնել հազարավոր տեսակների հետազոտություններ մոլեկուլային մակարդակում, ինչպես նաև ինտեգրվել համաշխարհային նշանակության գիտական աշխատանքներին։


Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  19:12, 07/04/2020

Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում - Հայտարարություններ - Լուսանկարներ
«Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ
Համալսարաններ - Լինդաու - Կայքի քարտեզ - Որոնում