Новости
19/11/2019
ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ «Ցեղապանության հետևանքով հայ ժողովրդի կորուստների և հատուցման կառուցակարգերի մեթոդաբանական հիմքերը» կոլեկտիվ մենագրության շնորհանդեսը

    Սույն թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Ցեղապանության հետևանքով հայ ժողովրդի կորուստների և հատուցման կառուցակարգերի մեթոդաբանական հիմքերը» կոլեկտիվ մենագրության շնորհանդեսը:
    Մենագրության համար հիմք են հանդիսացել  2016-2018 թթ. ընթացքում ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի կողմից իրականացված Մեծ եղեռնի հետևանքների հաղթահարման հիմնախնդիրներին նվիրված աշխատանքները, որոնք մեկնարկել են 2015 թ. հունվարի 29-ի Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ընդունված Համահայկական հռչակագրի հրապարակումից հետո:

20191119_1.jpg
    Հետազոտական խմբում ընդգրկված մասնագետների կողմից ուսումնասիրվել են հայերի հայրենազրկման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի և հատուցման հիմնախնդրին նվիրված հարցեր: Անդրադարձ է կատարվել հայ ժողովրդի կրած ժողովրդագրական կորուստներին, ներկայացվել է արևմտահայ կերպարվեստի, թատրոնի, երաժշտության, ինչպես նաև հայկական ճարտարապետական հուշարձանների նկատմամբ իրականացված և շարունակվող մշակութային եղեռնի քաղաքականությունը: Հետազոտվել են Արևմտյան Հայաստանի բնական պաշարներից տեղաբնիկ հայությանը օգտվելու իրավունքից զրկվելու հետևանքները, քննության են առնվել հայ ժողովրդի կրած հողագույքային և ֆինանսական կորուստները, ինչպես նաև թուրքական իշխանությունների կողմից նրա զանգվածային ունեզրկման քաղաքականության առանձնահատկությունները, արծարծվել են թուրքական պետությանը պատասխանատվության կանչելու և այդ հանցագործության հետևանքների հաղթահարման միջազգային իրավական հնարավորությունների հարցեր: Ուսումնասիրության վերջում տրվել են Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման կառուցակարգերի վերաբերյալ գործնական առաջարկներ, որոնք ամփոփված են «Ցեղապանության հետևանքով հայ ժողովրդի կորուստների և հատուցման կառուցակարգերի մեթոդաբանական հիմքերը» կոլեկտիվ մենագրության մեջ:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
19.11.2019թ.


Сайт последний раз обновлялся:  16:23, 31/03/2020

Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Новости - Конференции - Публикации в прессе - Объявления - Фотогалерея
Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи - Публикации - Веб ресурсы - Другие академии
Университеты - Линдау - Карта сайта - Поиск