Новости
15/11/2019
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի և Թաթարստանի գիտությունների ակադեմիայի միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր

    Սույն թվականի նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) և Թաթարստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի (ԳԱ) միջև կնքվեց համագործակցության համաձայանգիր: Համաձայանգիրը ստորագրեցին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և Թաթարստանի ԳԱ նախագահ ակադեմիկոս Մյակզյում Սալախովը:

20191115_3.jpg
    Համաձայնագրի շրջանակներում կողմերը կիրականացնեն հետազոտություններ հումանիտար, բնական և տեխնոլոգիական գիտությունների ոլորտներում: Համագործակցության շնորհիվ ակադեմիաների գիտնականները կապահովվեն անհրաժեշտ տեղեկատվությամբ համատեղ ծրագրեր, գիտական հետազոտություններ իրականացնելու համար: Համատեղ կիրականացվի գիտահետազոտական աշխատանքների, գիտատեխնիկական արդյունքների փորձաքննություն,  գիտական կադրերի պատրաստում և ատեստավորում, կկազմակերպվեն գիտաժողովներ, սիմպոզիումներ և քննարկումներ: 

20191115_2.jpg
Հայաստանի և Թաթարստանի ակադեմիաները կհամագործակցեն հետևյալ ուղղություններով.

  • Պատմության, հնագիտության և փիլիսոփայության արդի խնդիրներ
  • Պատմամշակութային ժառանգության պահպանություն
  • Գյուղատնտեսություն և կեսաբանություն
  • Ռեսուրսա- և էներգախնայող տեխնոլոգիաներ
  • Էկոլոգիա և շրջակա միջավայրի պահպանություն
  • Բժշկություն և առողջապահություն
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ
  • Կրթություն և կադրերի պատրաստում

20191115_1.jpg

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
15.11.2019թ.