Новости
17/10/2019
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով աշխատաժողովը

   Սույն թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով աշխատաժողովը: Աշխատաժողովի նպատակն է բարձրագույն կրթության երրորդ մակարդակում ուսուցման և հետազոտական աշխատանքների կազմակերպման, շնորհվող գիտական աստիճանների փոխճանաչման ոլորտում փոխանակվել փորձով: Երկօրյա աշխատաժողովի ընթացքում զեկուզումներով հանդես կգան
IMG_2408_body.jpg

Եվրամիության անդամ երկրներից ժամանած փորձագետներ և ոլորտի մասնագետներ: Զեկուցումներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական քարտուղար Ատոմ Մխիթարյանը, Էստոնիայի ակադեմիական փոխճանաչման տեղեկատվական կենտրոնի ղեկավար Գուննար Վահտը, Ռումինիայի դիպլոմների ճանաչման և համապատասխանեցման ազգային կենտրոնի գրասենյակի ղեկավար Ադրիան Իորդաչեն, Խորվաթիայի Գիտության և կրթության նախարարության բարձրագույն կրթության զարգացման բաժնի ղեկավար Անա Գորշիչը: 

   Միջոցառումը կազմակերպվել է Եվրամիության կողմից՝ TAIEX ծրագրի շրջանակներում:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   17.10.2019թ.