Новости
07/03/2017
"Հորիզոն-2020" ծրագրի Մարի Սկլոդովսկա-Կյուրի ենթածրագրի տեղեկատվական օր` ՀՀ ԳԱԱ-ում

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում  տեղի ունեցավ "Հորիզոն-2020" ծրագրի Մարի Սկլոդովսկա-Կյուրի ենթածրագրի տեղեկատվական օր: Միջոցառումն անցկացվեց "Հորիզոն-2020"-ի EaP Plus նախագծի և Եվրահանձանաժողովի կողմից նախաձեռնած  Մարի Սկլոդովսկա-Կյուրի  գործողությունների քարոզարշավի շրջանակներում:

Այս քարոզարշավը   Հայաստանի "Հորիզոն-2020" ծրագրի ասոցացված անդամակցությանը նվիրված միջոցառումների շարքից է և նպատակ ունի  լրացուցիչ խթան հանդիսանալ "Հորիզոն-2020"  ծրագրի Մարի Սկլոդովսկա-Կյուրի ենթածրագրին Հայաստանի գիտնականների և գիտահետազոտական կազմակերպությունների ավելի ակտիվ մասնակցության համար: 

Հայաստանը 2016թ-ից "Հորիզոն-2020" ծրագրի ասոցացված անդամ է, ինչը լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում ծրագրի բոլոր մրցույթներին մասնակցելու համար, մասնավորապես, նորարարական և գիտատար փոքր և միջին ձեռնարկությունների համար:

Միջոցառմանը մասնակցած Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Նատալի Պասկեն և ԵՄ փորձագետները ներկայացրեցին Մարի Սկլոդովսկա-Կյուրի ծրագրի  մանրամասները, անցկացրեցին  դասընթաց:

Միջոցառմանը զեկուցվեց ՀՀ ԳԱԱ Միջազգային ծրագրերի բաժնի և  Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային  կենտրոնի մասնակցությամբ Հայաստանում Ձեռնարկությունների Եվրոպական Ցանցի գործունեության, ինչպես նաև նորարարության և տեխնոլոգիաների փոխանցման ուղղությամբ տրամադրվող ծառայությունների մասին:

Միջոցառմանը մասնակցեց ավելի քան 120 գիտնական` ակադեմիական ինստիտուտներից, համալսարաններից և գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող այլ կազմակերպություններից:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
07.03.2017թ.