Новости
01/03/2017
Կայացել է ՀՀ բնապահպանության նախարարին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը

ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացել է նախարարին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը, որը վարել է նախարար Արծվիկ Մինասյանը: Երևանի բուսաբանական այգում կենսաբազմազանության և գիտակրթական կենտրոնի զարգացման հեռանկարները հարցի շուրջ զեկույցով հանդես է եկել ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանը: 

20170301_01.jpg
Բանախոսը մանրամասնորեն ներկայացրել է  բուսաբանական այգու` որպես ինքնատիպ ազգային արժեք ներկայացնող գիտական, էկոկրթական հաստատության գործունեությունը, անդրադարձել առավել կենսական հիմնախնդիրներին, այդ թվում, ոռոգման համակարգի հիմնանորոգմանը, նաև բնակչության լայն զանգվածների համար բացօթյա բարեկարգ ռեկրեացիոն գոտու ստեղծման անհրաժեշտությանը: ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ա. Սաղաթելյանը ներկայացրել է Ամուլսարի հանքավայրի շահագործման էկոլոգիական և տեխնիկական ռիսկերի մասին զեկույցը: 

20170301_02.jpg
ՀՀ բնապահպանության նախարարության "Բնապահպանական ծրագրերի իրականացման  գրասենյակ" պետական հիմնարկի փոխտնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Ս. Բալոյանը ներկայացրել է "Գիտական հետազոտությունների արդյունքները էկոլոգիական հիմնախնդիրների լուծման գործում" հայեցակարգը:

20170301_03.jpg
Անդրադարձ է եղել բնապահպանության ոլորտում գիտական հետազոտությունների վերաբերյալ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին,  գիտական հետազոտությունների անհրաժեշտությանը, կադրային խնդիրների: Զեկույցներում արծարծված հարցերի առավել խորքային քննարկման նպատակով դրանց անդրադարձ կարվի նաև հաջորդ նիստում:

ՀՀ բնապահպանության նախարարություն
Տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչություն
01.03.2017թ.