Նորություններ
20/03/2019
Քննարկվել են հայ-իտալական համագործակցության հարցեր

   Մարտի 14-ին ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ընդունեց պաշտոնական այցով Երևանում գտնվող Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհրդի պատվիրակությանը՝  Կենսաբանության, գյուղատնտեսության և սննդի վարչության տնօրեն Ֆրանչեսկո Լորետոյի գլխավորությամբ:
   Հանդիպման նպատակը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհրդի միջև գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության ծրագրի մեկնարկին վերաբերող մանրամասների քննարկումն էր:

20190320_body.jpg
   Համագործակցության ծրագիրը հիմնված է Գիտության կոմիտեի և Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի միջև գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում դեռևս 2018 թ. հուլիսի 31-ին ստորագրված հուշագրի վրա, համաձայն որի նախատեսվում է նպաստել հայ և իտալացի հետազոտողների և հետազոտական կենտրոնների միջև համագործակցության զարգացմանը` համատեղ հետազոտական ծրագրերին աջակցություն տրամադրելու ձևով: Այդ ծրագրերի ֆինանսավորման համար երկու տարի պարբերականությամբ կհայտարարվի մրցույթ՝ հետազոտական ծրագրերի իրականացմանն աջակցելու նպատակով: Մրցույթի մեկնարկը նախատեսվում է հայտարարել այս գարնանը, իսկ ֆինանսավորումն սկսել 2020 թվականի հունվարից: Մրցույթն իրականացվելու է գիտության 7 ոլորտների համար՝ ֆիզիկա և աստղաֆիզիկա, մոլեկուլային կենսաբանություն, քիմիա, գյուղատնտեսական գիտություններ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ, հնագիտություն և արվեստագիտություն: Իտալական կողմը, մասնավորապես, կարևորում է ճշգրիտ գյուղատնտեսության և ջրային համակարգերի ուսումնասիրության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը:
   Իտալիացի գործընկերներն ակտիվ համագործակցության հույս հայտնեցին՝ նշելով, որ Հայաստանի հետ համագործակցությունը նախ և առաջ պայմանավորված է այն փաստով, որ  հայ և իտալացի գիտնականներն ունեն արդյունավետ համագործակցության փորձ. կան ստորագրված պայմանագրեր  Աբդուս Սալամի անվան տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի, Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի (ԻԿՐԱՆԵՏ) հետ, գործում են անհատական և միջինստիտուցիոնալ ծրագրեր:

 

   Սկզբնաղբյուր` http://www.scs.am



Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:16, 18/09/2020

Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - COVID-19 - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում - Հայտարարություններ - Լուսանկարներ
«Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ
Համալսարաններ - Լինդաու - Կայքի քարտեզ - Որոնում