Новости
15/02/2019
ՀՀ ԳԱԱ-ում կանցկացվի համաժողով` նվիրված մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին

    Սույն թվականի փետրվարի 18-ին` ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ), տեղի կունենա «Թումանյանագիտության արդի հիմնախնդիրները» թեմայով գիտագործնական համաժողով` նվիրված մեծանուն գրող, Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին:
    Մեծ գրողի կյանքի և ստեղծագործության վերաբերյալ ելույթներով հանդես կգան ՀՀ գիտաուսումնական տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ: Կներկայացվի Թումանյան գրողի գրական-հասարակական գործունեությունը պատմագիտական առումով,  նրա կերպարի և ստեղծագործության արտացոլումը արվեստի բնագավառում, Թումանյանի կապը համաշխարհային գրականության հետ: 
    Միջոցառման ընթացում կներկայացվեն ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի կողմից վերջին մեկ տարում հրատարակված Հովհաննես Թումանյանի կյանքին ու գործունեությանը նվիրված գիտական աշխատությունները:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
15.02.2019թ.



Сайт последний раз обновлялся:  16:31, 30/11/2020

Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - COVID-19 - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Новости - Конференции - Публикации в прессе - Объявления - Фотогалерея
Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи - Публикации - Веб ресурсы - Другие академии
Университеты - Линдау - Карта сайта - Поиск