Новости
08/02/2017
Վերընտրվեցին ՀՀ ԳԱԱ-ի երեք գիտական կազմակերպությունների տնօրեններ

Սույն թվականի փետրվարի 8-ին` ՀՀ ԳԱԱ-ի նախագահության նիստում, վերընտրվեցին երեք գիտական կազմակերպությունների տնօրեններ: 

«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն միաձայն վերընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Սաղյանը: Աշոտ Սաղյանը «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն»-ը ղեկավարում է վերջինիս հիմնադրման օրվանից՝ 2010թ-ից: Կենտրոնը ստեղծվել է Կենսատեխնոլոգիայի ինստիտուտի, Միկրոբիոլոգիայի ինստիուտի և Մանրէների ավանդադրման կենտրոնի միավորմամբ:

20170208-01.jpg
«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» ՊՈԱԿ-ի հիմնական գիտական ուղղություններն են՝ մանրէաբանական սինթեզ, կենսատրանսֆորմացիա և կենսակատալիզ, կենսամիմետիկ սինթեզ, կենսապատրաստուկներ և կենսահավելումներ, կենսատեխնոլոգիական պրոցեսների կառավարում, գյուղատնտեսական կենսատեխնոլոգիա, թափոնների վերամշակում, Հայաստանում մանրէների կենսաբազմազանության ուսումնասիրություն:

Կենտրոնն արտադրում է՝ «Նարինե» կաթնաթթվային մթերք,   ոչ  սպիտակուցային  ամինաթթուներ,  «Էկոբիոֆիդ», «Էկոբիոֆիդ+»  կենսապարարտանյութեր,  դեղապատրաստուկներ,  դեղաբուսահումքեր:

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն միաձայն վերընտրվեց կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը: Բարդուխ Գաբրիելյանը կենտրոնը ղեկավարում է 2012թ-ից: Կենտրոնը ստեղծվել է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության, Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտների միավորմամբ:

20170208-02.jpg
ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտական ուղղություններն են՝ Սևանա լճի էկոհամակարգի ուսումնասիրություն, անողնաշար, ողնաշարավոր կենդանիների և հիդրոբիոնտների կենսաբազմազանության, տաքսոնոմիայի, ձևաբանության, էկոլոգիայի, էթոլոգիայի, էվոլյուցիայի, գենետիկայի, կենդանաշխարհագրության ուսումնասիրություն, կենդանիների և բույսերի հելմինթոֆաունայի ուսումնասիրություն, կենսառեսուրսների գնահատում, դրանց պահպանման, վերականգման և արդյունավետ օգտագործման առաջարկների մշակում:
ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ժիրայր Վարդանյանը: Նա այս պաշտոնը զբաղեցնում է 2006թ-ից:

20170208-03.jpg
ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի գիտական ուղղություններն են՝ Հայաստանի ֆլորայի, բուսականության և բուսական ռեսուրսների հետազոտություն, հիմնական անտառային համակարգերի արդյունավերության բարձրացման, բույսերի ներմուծման և կլիմայավարժեցման հիմունքների մշակում, բնակավայրերի կանաչապատման գիտական հիմունքների մշակում, Հայաստանի բուսական ծածկույթի փոփոխության դինամիկայի ուսումնասիրում` գլոբալ և համաշխարհային նշանակություն ունեցող, մասնավորապես էնդեմիկ, հազվագյուտ և ռելիկտային բուսատեսակներ պարունակող էկոհամակարգերի ի հայտ բերման և հետազոտության նպատակով:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08.02.2017թ.



Сайт последний раз обновлялся:  23:40, 04/12/2020

Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - COVID-19 - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Новости - Конференции - Публикации в прессе - Объявления - Фотогалерея
Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи - Публикации - Веб ресурсы - Другие академии
Университеты - Линдау - Карта сайта - Поиск