Նորություններ
13/06/2018
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը

    Սույն թվականի հունիսի 13-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանին:ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի  գործունեության հիմնական ոլորտներն են`

  • հայ ժողովրդի կազմավորումը, Հայոց հնագույն պետականությունների պատմություն
  • Հայաստանը միջին դարերում, Կիլիկիայի հայկական պետականության պատմություն 
  • հայ եկեղեցու պատմություն
  • հայ ազգային-ազատագրական շարժումների պատմություն
  • հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմություն
  • հայ մամուլի, քաղաքական հոսանքների և կուսակցությունների պատմություն
  • Հայաստանում ժողովրդագրական գործընթացների ուսումնասիրություն
  • Հայաստանի I (1918-1920 թթ.), II (1920–1991 թթ.), III (1991 թ. հետո) հանրապետությունների, ԼՂԻՄ, ԼՂՀ  պատմություն
  • հայ գաղթավայրերի և Սփյուռքի պատմություն
  • Հայոց պատմության աղբյուրագիտություն և պատմագրություն:

20180613_1AM.jpg
    ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը համագործակցում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Մոլդովայի, Ռումինիայի, Ֆրանսիայի, և շատ այլ երկրների համապատասխան գիտական կառույցների հետ: Աշոտ Մելքոնյանը 2002թ-ին ստացել է պատմական գիտությունների դոկտորի աստիճան, 2004թ-ին` պրոֆեսորի, 2006թ-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 2014թ-ին` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:Աշոտ Մելքոնյանի հիմնական աշխատությունները նվիրված են   Արևմտյան Հայաստանի, հայկական հարցի, Հայոց ցեղասպանության, Ջավախքի պատմության, հայ-վրացական հարաբերությունների, Հայաստանի պատմական ժողովրդագրության, պետականության հիմնահարցերին: Նա ավելի քան 400 աշխատության հեղինակ է:Աշոտ Մելքոնյանը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը ղեկավարում է 2002թ-ից: Արժանացել է «Մովսես Խորենացի», «Գարեգին Նժդեհ», «Արգիշտի Առաջին», «Վաչագան Բարեպաշտ»,   ԵՊՀ   և   Խաչատուր Աբովյանի   անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ոսկե մեդալների:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
13.06.2018թ.



Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:16, 18/09/2020

Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - COVID-19 - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում - Հայտարարություններ - Լուսանկարներ
«Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ
Համալսարաններ - Լինդաու - Կայքի քարտեզ - Որոնում