Новости
13/06/2018
ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Վիկտոր Կատվալյանը

    Սույն թվականի հունիսի 13-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրեց բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ Վիկտոր Կատվալյանին:
Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գործունեության հիմնական ոլորտներն են`

  • հայոց լեզվի կառուցվածքի և գործառության, պատմության և համեմատական քերականության ուսումնասիրություն, գրական արևելահայերենի և արևմտահայերենի քննություն, բարբառագիտություն, գրական լեզվի կանոնարկում, տերմինաբանության մշակում
  • ուսուցողական լեզվաբանության հարցեր
  • կիրառական լեզվաբանություն, հոգելեզվաբանություն, տեքստի լեզվաբանություն
  • ստուգաբանական, երկլեզվյան, բարբառային, ուղղագրական-ուղղախոսական բառարանների և տերմինարանների, էլեկտրոնային համաբարբառների կազմում

20180613_2VK.jpg
    Վիկտոր Կատվալյանը, 1988–1995թթ. եղել է Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբա¬նության բաժնի գիտաշխատող: 1998–2004թթ. եղել է Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան,  2011 թ-ից դասախոսում է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 2012թ-ից ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենն է:Վիկտոր Կատվալյանի հետազոտությունների ոլորտն ընդգրկում է ժամանակակից հայոց լեզուն, հայոց լեզվի պատմությունը, բարբառագիտությունը, գրաբարը, արևմտահայերենը: Նա 9 մենագրության,  60 գիտական հոդվածի հեղինակ է:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
13.06.2018թ.



Сайт последний раз обновлялся:  21:23, 27/11/2020

Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - COVID-19 - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Новости - Конференции - Публикации в прессе - Объявления - Фотогалерея
Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи - Публикации - Веб ресурсы - Другие академии
Университеты - Линдау - Карта сайта - Поиск