News
27/12/2017
ՀՀ ԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Չաիլյանը

   ՀՀ ԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Չաիլյանը:
   Սամվել Չաիլյանը ծնվել է 1955 թ.  հոկտեմբերի  11-ին` Երևանում:  1979թ. ավարտել է Կիևի Քիմիկո-տեխնոլոգիական համալսարանի Շաքարային միացությունների ֆակուլտետը, 1983 – 1989թթ. եղել է ՀՍՍՀ ԳԱ Կենսաքիմիայի ինստիտուտի հայցորդ:

20171227-2_body.jpg


  1982թ-ից աշխատում է Կենսաքիմիայի ինստիտուտում` սկզբում որպես կրտսեր գիտաշխատող, ապա` ավագ գիտաշխատող, լաբորատորիայի վարիչ: 2013թ-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում: Ունի գիտական արդյունքի առևտրայնացման 2 արտոնագիր: 56 գիտական աշխատանքի համահեղինակ է:
   Նա ՀՀ ԳԱԱ «Ազգային փորձաքննությունների բյուրո» ՊՈԱԿ-ի գիտական  խորhրդի և ՀՀ ԱՆ  Արյունաբանության կենտրոնի գիտական խորհրդի անդամ   է: Անդամակցում է “Federation of European Biochemical Society”, “International Brain Research Organization”, “American Society for Neurochemistry”, “International Society for Neurochemistry, “ Society for Neuroscience” միջազգային գիտական ընկերություններին:
               
   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   27.12.2017թ.