News
20/12/2017
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այցելեց ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ`ծանոթանալու Fulbright ծրագրի իրականացման ընթացքին

   Դեկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այցելեց ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ` ծանոթանալու ինստիտուտում Fulbright ծրագրի շրջանակներում անցկացվող հյուսվածքային ինժեներիայի գծով պրակտիկ դասընթացի ընթացքին: Երիտասարդ գիտնականները ԱՄՆ դեսպանին ներկայացրեցին իրենց  ուսումնասիրությունները` ուղղված փոխպատվաստման համար արհեստական հյուսվածքների պատրաստմանը:

        20171220_main.jpg


   Դասընթացն անցկացնում է  Ջորջ Վաշինգտոնի (ԱՄՆ) համալսարանի պրոֆեսոր Նարինե Սարվազյանը, ով իր հետ բերել է ժամանակակից սարքավորումներ ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի հյուսվածքային ինժեներիայի լաբորատորիայի համար:

20171220_1.jpg


   «Այս ծրագիրը եզակի հնարավորություն է մեր գիտական համայնքի երիտասարդ գիտնականների համար, կիրառելով առավել ժամանակակից մոտեցումները, ստեղծել վերականգնողական բժշկագիտության արդիական ուղղություն հանդիսացող արհեստական հյուսվածքների նախատիպեր: Սա առաջին դեպքն է, երբ Fulbright ծրագրի դասընթացի հյուրընկալող կողմ հանդիսանում է ՀՀ ԳԱԱ ինստիտուտը: Մեզ համար մեծ պատիվ է լինել այս դաընթացի հյուրընկալող կողմ և գործնականորեն ցույց տալ երիտասարդներին, որ Հայաստանում ևս հնարավոր է իրականացնել բարձրորակ, համաշխարհային մակարդակի գիտական աշխատանքներ, որոնք կարող են միանգմից կիրառելի դառնալ բժշկագիտության բնագավառում»,- ասաց ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն կենսաբանական գիտությունների դոկտոր Նաիրա Այվազյանը:

20171220_3.jpg

 

   Հայաստանում Ամերիկայի դեպանատան հովանու ներքո Fulbright ծրագրի դասընթացին մասնակցում են երիտասարդ գիտնականներ  Հայաստանի տարբեր ԲՈՒՀ-երից և գիտական կազմակերպություններից:

20171220_2.jpg


   Դեկտեմբերի 21-ին` ժամը 15:00-ին, Fulbright ծրագրի շրջանավարտները կներկայացնեն իրենց ավարտական աշխատանքները ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինսիտուտում: Մուտքն ազատ է:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   20.12.2017թ.



Website last updated on:  13:08, 26/10/2020

General Page - About Academy - Divisions - Organisations - Members - Contact us - COVID-19 - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - News - Conferences - Publications in Press - Announcements - Photogallery
"Gitutyun" newspaper - Funds - Anniversaries - Publications - Web Resources - Other Academies
Universities - Lindau - Sitemap - Search