News
27/11/2017
Երևանում կմեկնարկի «Ճառագայթման կենսամարկերները շրջակա միջավայրում. ռիսկի գնահատման արդյունավետ միջոցներ» միջազգային գիտաժողովը

   Սույն թվականի նոյեմբերի 28-ին ժամը 9:00-ին, Երևանում («Իբիս Երևան Կենտրոն» հյուրանոց, հասցե` Հյուսիսային պող., 5/1 շենք) կմեկնարկի «Ճառագայթման կենսամարկերները շրջակա միջավայրում. ռիսկի գնահատման արդյունավետ միջոցներ» միջազգային եռօրյա գիտաժողովը: Գիտաժողովի շրջանակներում ոլորտի առաջատար գիտնականները և մասնագետները կքննարկեն շրջակա միջավայրում ճառագայթման ազդեցության գնահատման կենսամարկերների կիրառության առկա և մշակվող ուղղությունները:
Գիտաժողովին կմասնակցեն գիտնականների  ԱՄՆ-ից, Ավստրիայից, Ավստրալիայից,  Ալբանիայից, Բելառուսից, Գերմանիայից, Իտալիայից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, Ուկրաինայից:

   Արծարծվող հիմնական թեմաներն են՝

  • ճառագայթման կենսամարկերների զգայունությունը
  • կենսամարկերների սպեցիֆիկությունը տարբեր սթրեսային գործոնների ազդեցության նկատմամբ
  • Ճառագայթման կենսամարկերների զգայունության կապը ճառագայթման հետևանքների վաղ հայտմաբերման և կանխարգելման հետ
  • Ճառագայթման մոնիթորինգի մեթոդաբանական անճշտությունները կենսամարկերները՝ որպես ճառագայթման և դրա ազդեցության գնահատման առավել արդյունավետ միջոց
  • ՆԱՏՕ-ի արձագանքման ծրագրերի շրջանակներում կենսամարկերների կիրառման նպատակահարմարությունը ֆինանսական և գործնական  տեսանկյունից:

   Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը և Սալֆորդի համալսարանը (Մեծ Բրիտանիա)՝ ՆԱՏՕ-ի ֆինանսավորմամբ:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   27.11.2017թ.



Website last updated on:  13:08, 26/10/2020

General Page - About Academy - Divisions - Organisations - Members - Contact us - COVID-19 - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - News - Conferences - Publications in Press - Announcements - Photogallery
"Gitutyun" newspaper - Funds - Anniversaries - Publications - Web Resources - Other Academies
Universities - Lindau - Sitemap - Search